Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 08.04.2020 - 23.04.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 5-Ի N 90-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է արգելել Հայաստանի Հանրապետության տարածքից կենդանի սամույրների արտահանումը դեպի երրորդ երկրներ՝ հաշվի առնելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշման N1 հավելվածի՝ «Ցանկ այն ապրանքների, որոնց նկատմամբ սահմանված է Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածք ներմուծելու և (կամ) Եվրասիական տնտեսական միության մաքսային տարածքից արտահանելու արգելք» պահանջը։
0 5102

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.02.2020 - 14.03.2020

«Մաքսային մարմինների կողմից առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգի գործողության եզրափակման ազատ տնտեսական գոտու տարածքից «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակագով ձևակերպված ապրանքների և (կամ) «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակագով ձևակերպված ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների արտահանման թույլտվության տրամադրման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Նախագծի մշակումը պայմանավորված է «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ և 6-րդ կետերի կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:  «Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 11.04.2017թ. պայմանագրի 1-ին հավելվածով հաստատված՝ Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի 205-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված են այն դեպքերը, երբ մաքսային մարմնի թույլտվությամբ թույլատրվում է «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքների և (կամ) այդպիսի ապրանքներից պատրաստված (ստացված) ապրանքների արտահանումը ազատ տնտեսական գոտու տարածքից առանց «Ազատ մաքսային գոտի» մաքսային ընթացակար­գի եզրափակման: Նույն հոդվածի 6-րդ կետով այդպիսի դեպքերում մաքսային մարմնի կողմից թույլտվությունների տրամադրման կարգի սահմանումը վերապահված է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների ազգային օրենսդրությանը: Ներկայումս համապատասխան կարգավորման բացակայությունը տնտեսավարող սուբյեկտների մոտ գործնականում առաջացնում է խնդիրներ՝ ազատ տնտեսական գոտուց ապրանքների ժամանակավոր դուրսբերման և վերադարձման մասով, ինչի լուծման նպատակով առաջարկվում է սահմանել համապատասխան կարգավորումներ:
0 5821

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 12.11.2019 - 03.12.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի կարգավորման առարկան  «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-31-Ն օրենքի ընդունմամբ և  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 որոշմամբ սահմանված դրույթներով պայմանավորված`  Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի N1524-Ն որոշման գործնական կիրառման ընթացքում ծագած խնդիրների լուծման նպատակով համապատասխան կարգավորումների և դրույթների սահմանումն ու հստակեցումն է` ըստ գործունեության համապատասխան ոլորտների :
0 6661

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 27.06.2019 - 12.07.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 20-Ի N 765-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Վերահսկվող ապրանքներ արտահանող սուբյեկտների համար առավել բարենպաստ պայմաններ ստեղծելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից (համագործակցելով ՀՀ պետական կոմիտեի, ինչպես նաև փորձագիտական կազմակերպությունների հետ) առաջարկվել լրացնել ՀՀ կառավարության 2004 թվականի մայիսի 20-ի N 765-Ն որոշումը մի շարք դրույթնեչով, որի արդյունքում կպարզեցվի ընթացակարգը:
0 5998

Քննարկվել է 27.06.2019 - 12.07.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ … 2019 թվականի N …-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 28-Ի N 202-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում կկարգավորվի տնտեսվարողների կողմից բարձրացված հարցերը  և կլուծվեն նրանց  գործունեության խոչընդոտների վերացման հարցերը:
0 7544

Քննարկվել է 07.03.2019 - 23.03.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 15-ի N 1785-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայումս Հայաստանի Հանրապետությունից արտահանվող և Հայաստանի Հանրապետության տարածքով տարանցիկ փոխադրվող երկակի նշանակության` հսկվող ապրանքների, ինչպես նաև փոխանցվող երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների` հսկվող ոչ նյութական արժեքների արտահանումն ու տարանցիկ փոխադրումն իրականացվում է ՀՀ կառավարության 15.12.2011թ. N 1785-Ն որոշմամբ սահմանված ցանկերի հիման վրա: Նշված ցանկերը նույնպես կազմված են եվրամիության երկրներում 2009 թվականին գործող ցանկերի հիման վրա: Սակայն, հաշվի առնելով երկակի նշանակության ապրանքների, ինչպես նաև տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների ոլորտում տեղի ունեցող տեխնոլոգիական զարգացումները` անհրաժեշտություն էր առաջացել կատարել նշված ցանկերում ճշգրտումներ` ներդաշնակեցնելով 2016 թվականին եվրամիության կողմից ընդունված ցանկերի հետ: Նախագծով առաջարկվող ցանկերում արդիականացվել են ցանկերը, լրացվել են որոշակի ապրանքներ, որոնք նախկինում չեն եղել: Միևնույն ժամանակ ցանկերից հանվել են այն ապրանքները և մտավոր սեփականության արդյունքները, որոնք արդեն իսկ արդիական չեն ներկայիս երկակի նշանակության ապրանքներին ներկայացվող պահանջների համար, իսկ որոշակի ապրանքների համար բարձրացվել են դրանց ներկայացվող տեխնիկական չափանիշները, ինչը հնարավորություն կընձեռի տնտեսվարողին բավականին քանակի ապրանքներ արտահանել առանց որևէ սահմանափակման:
0 7963

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.03.2019 - 22.03.2019

«Դեղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է հստակեցնել «Դեղերի մասին» ՀՀ օրենքով ֆիզիկական անձանց կողմից և (կամ) նրանց անունով ներմուծվող անձնական օգտագործման դեղերի տեղափոխման հնարավորությունը՝ առանց համապատասխան հավաստագրի առկայության: Նախագծի կարգավորման առարկան «Դեղերի մասին» ՀՀ օրենքով ֆիզիկական անձանց կողմից կամ նրանց անունով տեղափոխվող անձնական օգտագործման դեղերի ներմուծման պայմանների հստակեցումն ու առկա տարընկալումների վերացումն է: Նախագծի մշակումը նպատակ ունի հնարավորություն ստեղծել ֆիզիկական անձանց համար ներմուծել անձնական օգտագործման դեղեր՝ անկախ նրանց փաստացի սահմանը հատելու հանգամանքից:
2 7005

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 28.07.2017 - 13.08.2017

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթ Սույն նախագծով առաջարկվում է «Գործունեության իրականացման ծանուցման մասին» ՀՀ օրենքով ծանուցման ենթակա գործունեության տեսակների շարքում ավելացնել «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 22082089 ծածկագրին դասվող խաղողի գինու կամ խաղողի մզման թորումից ստացվող կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծումը: Օրենքի նախագծի ընդունումից ակնկալվում է, որ՝       1) կոնյակի և բրենդիի սպիրտներ արտադրող և ներմուծող տնտեսավարող սուբյեկտների համար կապահովվի հավասար մրցակցային միջավայր,       2) կնվազեն կոնյակի և բրենդիի սպիրտների ներմուծման և իրացման ծավալները, ինչը կխթանի տեղական հումքով կոնյակի և բրենդիի սպիրտների արտադրության և դրանցով արտադրվող շշալցված կոնյակների ու բրենդիների արտադրության և արտահանման ծավալների աճին,       3) կմեղմվի խաղողի մթերումների կազմակերպման հիմնախնդիրը, կմեծանա խաղողի նկատմամբ առկա պահանջարկը, որը կնպաստի գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացմանը,      4) կավելանան պետական բյուջեի մուտքերը, ինչպես նաև տնտեսավարողների եկամուտները, որոնք կուղղվեն արտադրության զարգացմանն ու ընդլայնմանը:
0 8778

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.07.2017 - 11.08.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 1524-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում Նախագծի ընդունման դեպքում կանոնակարգվում են ՀՀ կառավարության 25.12.2014թ. «Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով փոխադրման համար արգելված և սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկերը հաստատելու, լիազոր մարմիններ սահմանելու և ապրանքների արտահանման և (կամ) ներմուծման լիցենզիաների ու թույլտվությունների տրամադրման շրջանակային կարգը հաստատելու մասին» N 1524-Ն որոշման N 4 հավելվածով հաստատված կարգին համապատասխան՝ ֆիզիկական անձանց կողմից ոչ սակագնային կարգավորման ենթակա որոշ ապրանքների՝ ՀՀ տարածք ներմուծման և ՀՀ տարածքից արտահանման համար թույլտվության տրամադրման հնարավորության հետ կապված հարաբերությունները
0 8044