Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 11.11.2022 - 26.11.2022

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի N 03-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ապահովել օրենսդրությամբ սահմանված դեպքերում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պահանջով  անձանց կողմից ներկայացվող իրավիճակային հայտարարագրում փաստացի տիրապետվող գույքի վերաբերյալ տվյալների ներկայացման իրավական հնարավորությունը:
0 2961

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 12.09.2022 - 30.09.2022

«ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N1772-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ ներմուծված և ՀՀ տարածքից արտահանվող ոչ հայկական ծագում ունեցող ապրանքների համար կթույլատրվի ընդհանուր ձևի հավաստագրի տրամադրում՝ բացառապես ապրանքի ծագման երկիրը հավաստող փաստաթղթերի առկայության պարագայում (ծագման հավաստագիր, հաշիվ-ապրանքագիր, մաքսային հայտարարագիր), որոնք տրվել /ձևակերպվել/ են այն երկրում, որը համարվում է տվյալ ապրանքի ծագման երկիրը։
0 2168

Քննարկվել է 25.04.2022 - 10.05.2022

«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների փաթեթի նախագիծ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում  և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթի նախագծի կազմումը նպատակ է հետապնդում ապահովելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի գործունեության արդյունավետությունը։
1 3985

Քննարկվել է 18.04.2022 - 03.05.2022

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել «Հանրային ծառայության մասին» օրենքով և «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին վերապահված՝ դատավորների հայտարարագրերի վերլուծությանն առնչվող ստուգման գործառույթների պատշաճ և արդյունավետ իրականացումը։
0 3552

Քննարկվել է 08.02.2022 - 23.02.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 546-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշմամբ հաստատված N 2 հավելվածում կատարվող լրացումներով մաքսային ձևակերպումների մասնագետի որակավորում չունեցող անձանց համար հնարավորություն է ընձեռնվում հասանելիություն ստանալ Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակի (www.trade.gov.am) բոլոր համակարգերում առկա՝ իրենց գործունեությանն առնչվող տեղեկատվությանը, ինչպես նաև համապատասխան հարաբերությունները նախատեսվում է տարածել Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի ազգային մեկ պատուհան էլեկտրոնային հարթակում (www.trade.gov.am) հասանելի՝ Թույլատվական փաստաթղթեր (www.sw.gov.am) համակարգի վրա։  
0 3214

Քննարկվել է 17.08.2021 - 09.09.2021

ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՈԼՈՐՏԻ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետությունում Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը կիրառելու համար անհրաժեշտ է, որ Կառավարությունն իր նորմատիվ իրավական ակտով գործողության մեջ դնի այդ ակտերը՝ համապատասխան «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի:
0 3973

Քննարկվել է 08.06.2021 - 23.06.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 306-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով սահմանվում է հայտարարատու պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքի անդամների կողմից ներկայացվող հայտարարագրերի շրջանակում հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկը՝ «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ N 51-Ն օրենքի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 27-ի N 858-Ն որոշմամբ իրականացված փոփոխություններին համահունչ:
0 4305

Քննարկվել է 31.03.2021 - 15.04.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 102-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունվարի 30-ի N 102-Ն որոշման մեջ իրականացնել փոփոխություններ։ Մասնավորապես, առաջարկվում է խմբագրել որոշումը, այն համապատասխանեցնելով «Հանրային ծառայության մասին»  գործող օրենքի կարգավորումներին՝ ներառելով նոր ներդրված ինստիտուտները։   
0 5002

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 17.09.2020 - 02.10.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՊՕՐԻՆԻ ԾԱԳՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ԳՈՒՅՔԻ ԲՌՆԱԳԱՆՁՄԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐԻ ՆՄՈՒՇԱՅԻՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագծով առաջարկվում է սահմանել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի հիման վրա նախաձեռնված բռնագանձման վարույթի շրջանակներում ներկայացվող հայտարարագրի նմուշային ձևը, ինչպես նաև դրա լրացման կանոնները։
0 5049