Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 30.03.2022 - 14.04.2022

«Փոստային ոլորտի զարգացման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ  «Փոստային ոլորտի զարգացման հայեցակարգը և հայեցակարգից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշման N 1 հավելվածով հաստատված «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի» «Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բաժնի 36-րդ կետի 36.1-ին ենթակետի կատարմամբ, Աբիջանյան Համաշխարհային փոստային ռազմավարությամբ, ինչպես նաև փոստային ոլորտում գործունեության իրավական հիմքերի կատարելագործման հետ` հաշվի առնելով փոստային կապի ոլորտի զարգացման ժամանակակից միտումները, փոստային ծառայությունների մատուցման շուկայի զարգացումը, ինչպես նաև փոստային ոլորտի իրավական կարգավորման միջազգային փորձը: Հիմք ընդունելով վեր նշվածը՝ փոստային կապի բնագավառում լիազորված մարմնի կողմից իրականացվում է քաղաքականության համապատասխանեցման գործընթացը:Հայեցակարգը նպատակ է հետապնդում բարձրացնել փոստային ոլորտի դերը և նշանակությունը Հայաստանի Հանրապետության տնտեսական և սոցիալական ներառական զարգացման գործում` փոստային կապի ծառայությունների հասանելիության, մատչելիության, որակի և բազմազանության խթանման, փոստային կապի ազգային օպերատորի (նշանակված օպերատորի) կառավարման արդյունավետության, թափանցիկության և հաշվետվողականության ապահովման, ինչպես նաև օրենսդրական բարեփոխումների միջոցով: Հայեցակարգի հիմնական նպատակն է ամրագրել Հայաստանի Հանրապետության կառավարության տեսլականը փոստային ոլորտի զարգացման համար: Հայեցակարգը նոր խթան կհանդիսանա ներդրումներ ներգրավելու համար, ինչը կապահովի փոստային կապի ծառայությունների արդյունավետ և շարունակական իրականացումը:Հայեցակարգում շարադրվում են Հայաստանի Հանրապետությունում փոստային ոլորտի զարգացման քաղաքականության առաջնահերթությունները, հիմնախնդիրները, ինչպես նաև առաջարկվող լուծումները:
0 4067

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 10.02.2022 - 27.02.2022

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2021 թվականի դեկտեմբերի 29-ի №494-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր  «Հանրային ծառայությունների կարգավորման պարտադիր վճարների մասին» օրենքի համաձայն՝ պարտադիր վճարների տարեկան դրույքաչափերի հաշվարկման նպատակով համապատասխան ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման համար ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մշակել է հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների կողմից ամենամյա պարբերականությամբ լրացվող և հանձնաժողով ներկայացվող տեղեկատվական ձև:        
0 3318

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 13.01.2022 - 30.01.2022

«Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող անձանց նկատմամբ հսկողության փոխանցումը համաձայնեցնելու կարգը հաստատելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» օրենքի համաձայն՝ ցանցի լիցենզիա կամ հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություն մատուցելու նպատակով ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն ստացած անձի բաժնեմասի (բաժնետոմսի, փայի) նկատմամբ իրավունքի օտարման, այլ կերպ փոխանցման, զիջման կամ գրավադրման համաձայնեցման կարգը։
0 3310

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 27.12.2021 - 12.01.2022

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 5-ի №124Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է լրամշակել հանձնաժողովի 2017 թվականի ապրիլի 5-ի №124Ն որոշումը, որի ընդունման արդյունքում կփոփոխվի օպերատորների կողմից մինչև նշված որոշումն ուժի մեջ մտնելու պահը օգտագործվող «8xxx» համարների քանակը և հնարավոր կլինի հանձնաժողովի տնօրինմանը հանձնված «8xxx» քառանիշ կոդի թվով 89 հեռախոսահամար, ըստ անհրաժեշտության, առևտրային նպատակներով տրամադրել հեռախոսակապի օպերատորներին։
0 3368

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 18.11.2021 - 05.12.2021

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով չարտոնված կանչերի իրականացումը բացառելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր   Նախագծով նախատեսվում է սահմանել կարգավորումներ, որոնցով հնարավորինս կբացառվի հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերով չարտոնված կանչերի (հեռախոսազանգ, կարճ հաղորդագրություն) իրականացումը։  
0 3700

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 18.11.2021 - 05.12.2021

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2008 թվականի սեպտեմբերի 10-ի №487Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր   Նախագծով, առաջարկվում է լրամշակել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված՝ մրցութային դիմումների միջոցով տրամադրվող ռադիոհաճախականությունների ցանկը, այն լրացնելով 700ՄՀց ռադիոհաճախականությունների տիրույթի 703-733ՄՀց և 758-788 հատվածներով։
0 3441

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 18.11.2021 - 05.12.2021

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2012 թվականի հոկտեմբերի 31-ի №413Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր Նախագծի ընդունման արդյունքում հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի օպերատորների համար տեխնիկատնտեսական ցուցանիշների հրապարակման ժամկետների առումով կկիրառվի միատեսակ մոտեցում։
0 3570

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 01.11.2021 - 16.11.2021

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ ԵՎ «ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հաշմանդամության սահմանման նպատակով բժշկասոցիալական փորձաքննություններն անխափան իրականացնելու հանգամանքով, ինչը կապահովի նաև աջակցող միջոցների տրամադրման, պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության, սպասարկման և այլ ծառայությունների շարունակական մատուցումը։
0 3463

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 01.11.2021 - 16.11.2021

«Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ծառայություններ մատուցող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունների ձևերը և ներկայացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Հակիրճ բնութագիր Նախագծով նախատեսվում է էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում կարգավորվող անձանց  կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ներկայացվող մի շարք հաշվետվություններ միավորել ըստ հավելվածների մեկ իրավական ակտում, նվազեցնել հաշվետվությունների ներկայացման պարբերականությունը, ինչպես նաև սահմանել դրանց ներկայացման ընթացակարգերը:
0 3742