Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 29.01.2018 - 15.02.2018

«ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» Նախագծով կարգավորում են պետական վերահսկողական ծառայության (այսուհետ` Ծառայություն) կողմից պետական վերահսկողության իրականացման, Ծառայության լիազորությունների, Ծառայության կառուցվածքի, ծառայողների վարքագծի հատուկ կանոնների և Ծառայության գործունեության հետ կապված այլ հարաբերությունները:
1 23744

Քննարկվել է 21.11.2017 - 06.12.2017

<<ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍ¬ՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրեն­քի նախագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2015 թվականի դեկտեմբերի 6-ի Հայաստանի Հանրապետության Սահմա­նադրության փոփոխություններով, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առա­ջա­ցել <<Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին>> ՀՀ օրենքի որոշ դրույթներ համապատասխանեցնել ՀՀ Սահմա­նադրու­թյանը:
0 11311

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 21.06.2017 - 06.07.2017

Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարության արդյունավետ իրականացումն ապահովող միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ միգրացիոն քաղաքականության ոլորտում անցած հինգ տարիների ընթացքում իրականցվել են ՀՀ կառավարության 2011 թվականի նոյեմբերի 10–ի թիվ 1593–Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016 թվականների գործողությունների  ծրագրով նախանշված միջոցառումները: Կապված ժամանակաշրջանի ավարտի, ինչպես նաև այդ տարիների ընթացքում ի հայտ եկած քաղաքական, սոցիալ-տնտեսական նոր իրողությունների հետ, անհրաժեշտություն էր առաջացել սահմանելու ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության մոտեցումները առաջիկա տարիների համար:  2017թ. մարտի 23-ին ՀՀ կառավարության արձանագրային որոշմամբ հավանության  արժանացավ Հայաստանի Հանրապետության միգրացիայի քաղաքականության 2017-2021 թվականների ռազմավարությունը: Այն Հայաստանի միգրացիոն քաղաքականության սահմանման 4-րդ հիմնարար փաստաթուղթն է 2000 թ.-ից  ի վեր: Ռազմավարությունում   նշված  են   8 հիմնորոշ  ուղղություներ,  որոնք  պետք  է  իրականացվեն   78 միջոցառումների  միջոցով:  Եվս  մեկ` 9-րդ ուղղությունը վերաբերում  է   ռազմավարության   մոնիթորինգին  և  գնահատմանը:
0 9404

Քննարկվել է 02.05.2017 - 30.05.2017

«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» և «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը Հաստատվում է` «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մարտի 1-ի ՀՕ-80-Ն և «Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2017 թվականի մարտի 1-ի ՀՕ-81-Ն օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումը
0 8840

Քննարկվել է 19.04.2017 - 08.05.2017

«Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու կարգը և պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայություններից օգտվելու վերաբերյալ կարգն ու պայմանները հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել խոշտանգումից տուժած անձանց հոգեբանական ծառայությունների տրամադրման  ընթացակարգն ու պայմանները:
1 8687