Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 24.10.2023 - 08.11.2023

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախատեսվում է վարչական պատասխանատվություն սահմանել «Պետական գաղտնիքի մասին » օրենքով և օրենքից բխող Կարավառության որոշումներով սահմանված պահանջնեռի խախտման համար
0 1660

Քննարկվել է 24.10.2023 - 09.11.2023

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգում ամրագրված դրամային մեծությունների վերանայում։
0 1362

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 24.10.2023 - 13.11.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 3-Ի N 1692-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ կապահովվի ՀՀ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն Օրենքի պահանջների իրականացումը, ինչպես նաև  Կառավարության 2022 թվականի նոյեմբերի 3-ի N 1692-Լ որոշմամբ հաստատված միջոցառումների իրականացումը:
0 2094

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 23.10.2023 - 07.11.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 411-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 5-ի N 411-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի, նույնականացման քարտի, ժամանակավոր վկայականի ձևերը, ինչպես նաև ժամանակավոր վկայականի տրամադրման կարգը սահմանելը կվերապահվի Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը, կպարզեցվի հիշյալ ոլոտում իրականացվող վարչարարությունը և կբարելավվի մատուցվող ծառայությունների որակը։
0 1251

Քննարկվել է 23.10.2023 - 07.11.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N864-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի նպատակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներին համապատասխան, որոնք գործելու են 2024թ. հուլիսի 1-ից,   վարչական ակտի միասնական հաշվից Կառավարության սահմանած դեպքերում և կարգով հարկային մարմին ներկայացված այլ հաշվին գումարների վերադարձի գործընթացի ապահովումն է:
0 1893

Քննարկվել է 20.10.2023 - 06.11.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 2-ի N 259-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտում փոփոխություն կատարվում է գործընթացի կազմակերպման ընթացքում ի հայտ եկած բացերը լրացնելու անհրաժեշտությունից ելնելով:  Միջոցառման իրականացման արդյունքում ակնկալվում է՝ -հստակեցնել թափուր տեղ առաջանալու հանգամանքով պայմանավորված համակարգողի պաշտոնը զբաղեցնելու համար հայտարարության հրապարակման հիմքերը, -շտկել 4-րդ կետում առկա վրիպակը:
0 1291

Քննարկվել է 20.10.2023 - 05.11.2023

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 162-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն նախատեսվում է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող սպայական, ենթասպայական և շարքային կազմերի պայմանագրային զինծառայողների ատեստավորման արդյունքներով միայն մեկ պատրաստության աստիճանից կամ միայն մասնագիտական գիտելիքների և ծառայողական պարտականությունների իմացության թեստավորումից «անբավարար» գնահատական ստացած զինծառայողներին հնարավորություն ընձեռել վերահանձնելու համապատասխան գնահատումը կամ թեստավորումը, հստակեցվում են վերահանձնելու հայտի ներկայացման և ընթացքավորման ժամկետներն ու ընթացակարգը:  
3 1854

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.10.2023 - 04.11.2023

<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 9-Ի N 399-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 428-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի  8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված լիազորող նորմին համահունչ մշակվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի ապրիլի 9-ի N399-Ն որոշման մեջ փոփոխություն և 2015 թվականի ապրիլի 22-ի N428-Ն որոշման մեջ փոփոխություն մասին» Կառավարության որոշման նախագիծը: Կարգը շարադրվել է Օրենքի փոփոխություններին համահունչ, որի շրջանակներում պարզեցվել և կարգավորվել են հիմնադրույթային փաստաթղթի և նախա­տես­վող գործունեության՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության (այսու­հետ՝ փորձաքննություն) իրականացման, պետական փորձաքննական եզրակացության տրամադրման, փորձաքննական եզրակացության մեջ փոփոխություն կամ լրացում կատարելու, փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու գործընթացները, դրանցում առաջացող իրավական հարաբերությունները, ինչպես նաև այդ գործընթացներին մասնակցող անձանց իրավունքները և պարտականությունները:  Կարգում ««Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»» ՊՈԱԿ-ի փորձաքննության իրականացման գործառույթները ներառվել են լիազոր մարմնի լիազորություններում։
0 1479

Քննարկվել է 19.10.2023 - 27.11.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՀՐԱԶԴԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2024 -2026 ԹՎԱԿԱՆՆՆԵՐԻ ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ ԾԱԽՍԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ   ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿՈՏԱՅՔԻ  ՄԱՐԶԻ  ՀՐԱԶԴԱՆ  ՀԱՄԱՅՆՔԻ  2024 -2026  ԹՎԱԿԱՆՆՆԵՐԻ  ՄԻՋՆԱԺԱՄԿԵՏ   ԾԱԽՍԵՐԻ   ԾՐԱԳԻՐԸ   ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
0 1419