Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 22.07.2019 - 06.08.2019

«Ոստիկանության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է խոշտանգումների հնարավոր դեպքերը կանխարգելելու նպատակով Ոստիկանության ստորաբաժանումներում տեսագրող և տեսաձայնագրող համակարգերի կիրառման իրավական հիմքերի ամրագրման անհրաժեշտությամբ: Բացի այդ, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ հետաքննության ժամկետի ավարտի հիմքերի ներկա ձևակերպումն անհրաժեշտ է խմբագրել այնպես, որ հետաքննության ավարտը պայմանավորված լինի ոչ թե հանցանք կատարած անձի ի հայտ գալով, այլ քրեական հետապնդում հարուցելով և անհետաձգելի քննչական գործողություններն ավարտելով:Նախագծերի ընդունումը լրացուցիչ երաշխիք կհանդիսանա խոշտանգումների և անմարդկային այլ վերաբերմունքի հնարավոր դեպքերը կանխելու և բացահայտելու համար, կհստակեցվեն օրենքների իրավակիրառ գործընթացքում առաջացող մի շարք խնդիրներ: 
Մնաց {days} օր
3 9608

Քննարկվել է 22.07.2019 - 06.08.2019

«Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ    Ներկայիս գործող օրենսդրությամբ չեն կարգավորվում մի շարք իրավահարաբերություններ, որոնցում գույքի շուկայական արժեքի արտացոլման անհրաժեշտություն կա, ինչպես նաև խիստ սահմանափակվում են այդ ոլորտը  լիազոր մարմնի կողմից կարգավորելու հնարավորությունները:    Ներկայումս «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի գործողությունը տարածվում է միայն Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող անշարժ գույքի գնահատման գործունեության վրա: Առաջարկվում է օրենքի գործողությունը տարածել Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացվող անշարժ և շարժական գույքերի, ինչպես նաև գույքի նկատմամբ սեփականության և այլ գույքային իրավունքների, քաղաքացիական իրավունքի այլ օբյեկտների (որոնք ՀՀ օրենսդրությամբ կարող են լինել քաղաքացիաիրավական շրջանառության օբյեկտներ) գնահատման գործունեության վրա:    Եվրոպական և մի շարք այլ զարգացած երկրներում, ինչպես նաև ԵՏՄ անդամ պետություններում, բացի անշարժ գույքից, գնահատման օբյեկտ են համարվում շարժական գույքը, բիզնեսը, մեքենաները և սարքավորումները, մտավոր սեփականությունը և ոչ նյութական ակտիվները, որի համար առաջարկվում է ՀՀ գնահատման գործունեության ոլորտում գնահատման միջազգային ստանդարտների կիրառումը և ՀՀ կառավարության կողմից սահմանումը:    Առաջարկվում է ընդլայնել գործող օրենքով սահմանված գնահատման պարտադիր դեպքերը։
Մնաց {days} օր
32 24175

Քննարկվել է 19.07.2019 - 04.08.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի վերակազմավորելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 954-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» 1696-Ն որոշման մեջ կատարել ժամկետի փոփոխություն:
Մնաց {days} օր
0 8336

Քննարկվել է 19.07.2019 - 04.08.2019

«Տարածքներ հետ վերցնելու և ամրացնելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի N 666-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող տարածքները հետ վերցնել Պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել պետական մարմիններին՝ համաձայն հավելվածի և ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի «Սպասարկում պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու և պետական մարմիններին տարածքներ անհատույց օգտագործման տրամադրելու մասին» N 666-Ն որոշման 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերը:
Մնաց {days} օր
0 7667

Քննարկվել է 19.07.2019 - 09.08.2019

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին», «Օզոնային շերտը քաղքայող նյութերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթ      «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի նոր խմբագրումը (այսուհետ՝ Օրենք), նախևառաջ, ենթադրում է Օրենքի վերտառության փոփոխություն, որը ենթադրում է ինչպես կարգավորման առարկայի, այնպես էլ նպատակների և խնդիրների փոփոխություն, ինչպես նաև փոփոխություն հասկացություններում, քանի որ հիդրոֆտորածխածինները թեև օզոնաքայքայիչ չեն, բայց սկսելու են ենթարկվել իրավակարգավորման այս Օրենքի միջոցով: Փոփոխության են ենթարկվում նաև գործող «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» օրենքի որոշ գլուխների վերտառություններ, որոնք կրկին պետք է համապաստասխանեցվեն նախագծով առաջարկվող Օրենքի նոր վերտառությանը: Նախատեսվում է Օրենքի դրույթների համապատասխանեցում նաև ԵՏՄ օրենսդրությանը: Մասնավորապես, նախագծում նախատեսվում է ներառել «մեկանգամյա լիցենզիա», «եզրակացություն» (թույլատրող փաստաթուղթը) հասկացությունները:      Փոփոխություն է կատարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 80.1-ին և 242-րդ հոդվածներումում, ինչպես նաև նախագծով Օրենսգիրքը լրացվում է նոր՝ 87.1-ին հոդվածով, ինչով Օզոնային շերտը քայքայող նյութերի և հիդրոֆտորածխածինների առաքման թույլտվություն ստացած հայտատուների կողմից այդ նյութերի ներմուծման անհատական չափաքանակների օգտագործման մասին օրենքով նախատեսված հաշվետվությունը պետական լիազոր մարմին չներկայացնելու դեպքում նախատեսվել է վարչական պատասխանատվություն:
Մնաց {days} օր
0 7380

Քննարկվել է 18.07.2019 - 03.08.2019

««Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 901 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 901 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նշյալ որոշմամբ սահմանված իրավակարգավորումների ժամանակավրեպության և անհարկի ուռճացված վարչարարության հանգամանքով, ինչը զգալի դժվարություններ է ստեղծում որոշմամբ սահմանված իրավակարգավորումներին համապատասխան  ոչնչացում ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման աշխատանքների անմիջական կազմակերպման և վերահսկման, ըստ այդմ նաև, ընթացակարգի շրջանակներում մաքսային հսկողության ավարտի հարցերում, ինչով և բարդություններ են առաջանում հայտարարատուների համար: Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի թիվ 901 որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ ոչնչացում  մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման աշխատանքները իրականացվում են ոչնչացման աշխատանքները կազմակերպող և համակարգող հանձնաժողովի կողմից, որի նախագահն ի պաշտոնե Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալն է, իսկ հանձնաժողովի կազմում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մեկական և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության երկու (հարկային և մաքսային գծով) ներկայացուցիչներ: Հանձնաժողովի կազմի գերատեսչական բազմազանությունն ու թվաքանակը օբյեկտիվորեն դժվարացնում է դրա աշխատանքի կազմակերպումը, մասնավորապես թե նիստերի գումարման առումով, և թե ոչնչացման աշխատանքներին անմիջական մասնակցության առումով, հատկապես ոչնչացում ընթացակարգով ապրանքների հայտարարագրման դեպքերի հաճախականացման պայմաններում: Հարկ է հաշվի առնել նաև, որ հանձնաժողովի անդամները հանձնաժողովի կազմում աշխատանքը ստիպված են զուգակցել են իրենց անմիջական պարտականությունների կատարման հետ: Բացի այդ օբյեկտիվորեն հիմնավորված չէ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված 17 ընթացակարգերից հատկապես այս մեկի շրջանակներում մաքսային գործառնությունների իրականացման գործընթացին վերադաս մաքսային մարմնի ղեկավարի տեղակալի մակարդակով պաշտոնատար անձի, ինչպես նաև պետական 7 այլ գերատեսչությունների ներկայացուցիչների ներգրավման անհրաժեշտությունը:
Մնաց {days} օր
0 8787

Քննարկվել է 18.07.2019 - 03.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ Նախագծի ընդունմամբ հնարավորություն կստեղծվի առավել արդյունավետ, լիարժեք և վճռական պայքար մղել քրեական միջավայր երևույթի գոյությունը բացառելու ուղղությամբ՝ այդպիսով ապահովելով հասարակական անվտանգությունն ու պետության կողմից սահմանված վարքագծի համապարտադիր կանոնների պահպանումը:
Մնաց {days} օր
5 15240

Քննարկվել է 18.07.2019 - 11.08.2019

«ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով նախատեսվում է պետության կողմից առկա պարտավորությունները մարելու դիմաց ձեռք բերել «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի շենքը և լուծարել կազմակերպությունը։
Մնաց {days} օր
0 8901
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: