Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի մշակումը նպատակ է հետապնդում օրենսդրորեն ամրագրել ոչ միայն հարկային ստուգումներին խոչընդոտելու, այլ՝ ուսումնասիրությունների, ինչպես նաև հարկային վարչարարության շրջանակներում իրականացվող՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրեսգրքով և Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ գործողություններին (օպերատիվ հետախուզական միջոցառումներին) խոչընդոտելու համար վարչական պատասխանատվություն սահմանելու հետ կապված հարաբերությունները:

  • Քննարկվել է

    09.05.2020 - 24.05.2020

  • Տեսակ

    Օրենսգիրք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7054

Տպել

Առաջարկներ`

Դավիթ Սևումյան

24.05.2020

Առաջարկում եմ 1 տարվա ընթացքում նույն խախտումը 2-րդ անգամ կատարելու համար տուգանքների չափերը կրկնապատկել, իսկ 3-րդ և ավելի անգամ՝ քառապատկել։

Գոռ Ամիրյան

20.05.2020

Նախագծով առաջարկվող 100,000 դրամ տուգանքը որևէ արդյունք չի տալու, քանի որ մեր անպարտաճանաչ տնտեսվարողներին ավելի ձեռք կտա տուգանվել այդ չնչին գումարով, քանի իրենց խախտումների համար ավելի մեծ գումարներ տուգանվելով։ Եթե օրենքը իրոք արդյունավետ լինի և պրակտիկայում օգուտ տա, պետք է շատ մեծ տուգանքներ սահմանել, առնվազն 1-2 միլիոն դրամ

Ամալի Սենեկյան

20.05.2020

Պատասխանատվության միջոցը շատ մեղմ է ընտրված, առաջարկում եմ առնվազն 500000 դրամ տուգանք սահմանել, որպեսզի արդյունավետ լինի։

Տեսնել ավելին