Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 12.09.2025 - 27.09.2025

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ ՀԱԿԻՐՃ ԲՆՈՒԹԱԳԻՐ Առաջացել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքը նոր խմբագրությամբ շարադրելու անհրաժեշտություն: Գործող «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում գերակշիռ մասը հատկացված է մեծամասնական ընտրակարգով ընտրված համայնքի ղեկավարի և ավագանու լիազորությունների նկարագրությանը: Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները համամասնական ընտրակարգով անցման հետևանքով ներկայումս 71 համայնքներից 62-ում ՏԻՄ-երը ձևավորվելու են այդ համակարգով: Անհրաժեշտ է օրենքում կատարել փոփոխություններ, որոնց արդյունքում օրենքում ավելի մանրամասնորեն կնկարագրվեն համամասնական ընտրակարգով ընտրված ՏԻՄ-երի լիազորությունները: Այդ միջոցառումը նախատեսված է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի №1902–Լ որոշման Հավելված 1-ի ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մասով 8.4-րդ կետով:
Մնաց {days} օր
0 2188

Քննարկվել է 11.09.2025 - 29.09.2025

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է լավարկել անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը, ընդլայնել աջակցող միջոցների և դրանց վերանորգման ֆինանսավորման աղբյուրները, ինչպես նաև ապահովել թափանցիկության բարձրացում և տեղեկատվական շտեմարանի տվյալների փոխանցման կարգավորում։    
Մնաց {days} օր
0 1272

Քննարկվել է 10.09.2025 - 26.09.2025

<<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> օրենքում փոփոխություն կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագիծ Օրենքի նախագծով նախատեսվում է պարտադիր զինվորական ծառայության ժամկետը սահմանել 18 ամիս՝ սկսած 2026 թվականի ամառային զորակոչից:
Մնաց {days} օր
31 13539

Քննարկվել է 05.09.2025 - 22.09.2025

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն որոշման ընդունման արդյունքում Կառավարությունը կլիազորվի` սահմանելու  Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերմանը կամ բնակելի տան կառուցմանը պետական աջակցության նպատակային ծրագիրը հաստատելու եվ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների կողմից բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման նպատակով մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման կարգը և պայմանները։
Մնաց {days} օր
0 1497

Քննարկվել է 05.09.2025 - 21.09.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայացվող օրենքի փոփոխությամբ ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստացած սպառողները դասակարգվում են զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողների՝  պետական և տեղական ինքնակառավարման մարմին, պետության կամ համայնքի հիմնադրած ոչ առևտրային կազմակերպություններ, պետական կամ համայնքային հիմնարկ հանդիսացողներ, ինչպես նաև մինչև 15 կՎտ (ներառյալ) հզորությամբ էլեկտրական ցանցին միացած մնացած բոլոր ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստացած սպառողներ, և զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրողների՝ զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրող չհանդիսացող ինքնավար էներգաարտադրողի կարգավիճակ ստացած մնացած սպառողներ:Զուտ բիլինգային ինքնավար էներգաարտադրողների մասով ինքնավար էներգաարտադրողի՝ վերականգնվող էներգետիկ ռեսուրսների կիրառմամբ էլեկտրական էներգիա արտադրող տեղակայանք կառուցելու (վերակառուցելու), էլեկտրաէներգետիկական համակարգի մեկ կամ ավելի կետերում էլեկտրական էներգիա արտադրելու և նույն կամ տարբեր կետերում այն սպառելու, ինչպես նաև ինքնավար խումբ ստեղծելու կամ ինքնավար խմբում ներգրավվելու իրավունքների վերաբերյալ դրույթները իրագործելի են, երբ նրանց հաշվառման համակարգը բավարարում է շուկայի կանոններով սահմանված պահանջներին:Փոփոխություն է կատարվել բաշխման ցանցին իր յուրաքանչյուր միացման կետի համար իբրև սպառող կնքած պայմանագրով ամրագրված առավելագույն թույլատրելի հզորության համար, որի չափը նախկին ոչ ավելի քան 150 կՎտ-ի փոխարեն սահմանվել է ոչ ավելի քան 50 կՎտ:Սահմանվել են զուտ հաշվառման ինքնավար էներգաարտադրողներ և զուտ բիլինգային ինքնավար խմբերը, նրանց կողմից երաշխավորված մատակարարին մատակարարված էլեկտրական էներգիայի արժեքի հաշվարկման կարգը, ինչպես նաև անցումային դրույթներ մինչև  մինչև 2026 թվականի մայիսի 1-ը և դրանից հետ փոխհոսքերի պայմանագիր կնքած 50 կՎտ-ից ավելի տեղակայված հզորությամբ արտադրողների համար։ Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2026 թվականի մայիսի 1-ին։     
Մնաց {days} օր
4 2627

Քննարկվել է 02.09.2025 - 17.09.2025

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Մինչ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի թիվ ՀՕ-154-Ն օրենքի ընդունումը՝ ներքին դիտումը, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկումը և ֆինանսական գործարքների վերահսկումն անցկացվում էին այն դեպքերում, երբ անձը կասկածվում էր ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ։ Նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անհրաժեշտությունն առաջանում էր, երբ օպերատիվ տեղեկությունները վերաբերում էին կատարվող կամ կատարված հանցավոր ոտնձգությանը։ Թվում էր, թե «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի հետագա փոփոխությունները պետք է միտված լինեին հանցագործության բոլոր փուլերում ընթացող գործողությունների արձանագրմանը, մինչդեռ տեղի ունեցավ ճիշտ հակառակը, և քննարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները կապվեցին միայն ավարտված հանցագործությունների հետ։ Մասնավորապես, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ներքին դիտումը, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկումը և ֆինանսական գործարքների վերահսկումն անցկացվում են միայն այն դեպքերում, երբ առերևույթ առկա են հիմքեր՝ կասկածելու, որ անձը կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն։ Իրավական այս նորմից հետևում է, որ դատարանի որոշումը պահանջող՝ վերը նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն անցկացվում են ավարտված այն հանցագործությունների կապակցությամբ, որոնք հայտնի չեն եղել վարույթ իրականացնող մարմնին, և որոնցով քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ քրեական վարույթի շրջանակներում նախնական դատական վերահսկողությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները փոխարինվում են համանման գաղտնի քննչական գործողություններով։
Մնաց {days} օր
0 1900

Քննարկվել է 27.08.2025 - 11.09.2025

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի Առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքի (ՀO-165) 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը երկարաձգել ևս երկու տարով՝ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը: Նախագծի ընդունմամբ նպաստավոր պայմաններ կստեղծվեն երկրում էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ձեռքբերումն ու շահագործումը խթանելու, արդեն իսկ արձանագրված դրական արդյունքների շարունակականության ապահովման, մթնոլորտային օդի աղտոտվածության նվազեցման համար:  Միաժամանակ, առաջարկվում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում նախատեսել դրույթ, ըստ որի Հարկային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 58-րդ կետով սահմանված արտոնությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցը Հայաստանի Հանրապետություն ներմուծելուց հետո օրենքով նախատեսված դեպքում սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելու համար սահմանել տուգանք՝ հայտարարագրված արժեքի 20% - ի  չափով։ Նշված մոտեցումը թույլ է տալիս արդարացի հավասարակշռություն ապահովել բոլոր անձանց միջև, սահմանելով պատասխանատվության միջոց յուրաքանչյուր անձի համար իր կողմից ստացված արտոնությանը համահավասար։  
Մնաց {days} օր
1 2444

Քննարկվել է 25.08.2025 - 12.09.2025

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<<<ԳՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ      Նախագծով առաջարկվել է Քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ հայցի ապահովման վերաբերյալ կարգավորումներում ավելացնել այնպիսի դրույթ, որը կերաշխավորի, որ խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության մրցույթի արդյունքերի՝ դատական կարգով վիճարկումը չի կասեցնելու մրցույթի անցկացման ընթացակարգը կամ օպերատորի գործունեությունը: Այլ խոսքով, եթե հարուցվի դատական գործ, ապա այդ գործի շրջանակներում չի կարող կիրառվել հայցի ապահովման այնպիսի միջոց, որը կհանգեցնի օպերատորի ընտրության ընթացակարգի կամ նրա գործունեության կասեցմանը:     Միաժամանակ, «Գնումների մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությամբ հստակեցվում է, որ նշված օրենքի գործողությունը չի տարածվում խաղային գործունեության կարգավորման օպերատորի մրցույթի կամ դրա արդյունքում կնքված գործարքների վրա:
Մնաց {days} օր
0 1994

Քննարկվել է 25.08.2025 - 12.09.2025

<<<<Խաղային գործունեության կարգավորման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> և <<<<Պետություն-մասնավոր գործընկերության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին>> օրենքների նախագծեր Սահմանվել է խաղային գործունեության կարգավորման օպերատորի ընտրության ընթացակարգի արդյունքների՝ դատական կարգով բողոքարկման մասին նորմ և դրա համար սահմանվել հստակ ժամկետ՝ երկու ամիս, որը հոսում է բողոքարկվող որոշման կայացման կամ գործողության կատարման (անգործության ցուցաբերման) օրվանից։ Միաժամանակ, առաջարկվել է նաև «Պետություն-մասնավոր գործընկերության մասին» ՀՀ օրենքի 14․9-րդ հոդվածով սահմանված՝ ՊՄԳ ընթացակարգի արդյունքների՝ դատական կարգով բողոքարկման համար նույնպես սահմանել երկու ամիս ժամկետ, որը, կրկին, հոսում է բողոքարկվող որոշման կայացման կամ գործողության կատարման (անգործության ցուցաբերման) օրվանից։ Միաժամանակ, կարևորելով այն հնարավոր դեպքերը, երբ բողոքարկման ենթակա որոշումը կարող է կայացված լինել նախագծերով առաջարկվող կարգավորումները ուժի մեջ մտնելուց առաջ, նախագծերի անցումային դրույթներով սահմանվել է նաև, որ համապատասխան օրենքներն ուժի մեջ մտնելուց առաջ կատարված գործողությունները (դրսևորած անգործությունը) կամ կայացված որոշումները կարող են դատական կարգով բողոքարկվել օրենքն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող երկու ամսվա ընթացքում։  
Մնաց {days} օր
0 1536
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: