Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Մինչ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի թիվ ՀՕ-154-Ն օրենքի ընդունումը՝ ներքին դիտումը, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկումը և ֆինանսական գործարքների վերահսկումն անցկացվում էին այն դեպքերում, երբ անձը կասկածվում էր ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ։ Նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անհրաժեշտությունն առաջանում էր, երբ օպերատիվ տեղեկությունները վերաբերում էին կատարվող կամ կատարված հանցավոր ոտնձգությանը։ Թվում էր, թե «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի հետագա փոփոխությունները պետք է միտված լինեին հանցագործության բոլոր փուլերում ընթացող գործողությունների արձանագրմանը, մինչդեռ տեղի ունեցավ ճիշտ հակառակը, և քննարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները կապվեցին միայն ավարտված հանցագործությունների հետ։ Մասնավորապես, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ներքին դիտումը, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկումը և ֆինանսական գործարքների վերահսկումն անցկացվում են միայն այն դեպքերում, երբ առերևույթ առկա են հիմքեր՝ կասկածելու, որ անձը կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն։ Իրավական այս նորմից հետևում է, որ դատարանի որոշումը պահանջող՝ վերը նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն անցկացվում են ավարտված այն հանցագործությունների կապակցությամբ, որոնք հայտնի չեն եղել վարույթ իրականացնող մարմնին, և որոնցով քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ քրեական վարույթի շրջանակներում նախնական դատական վերահսկողությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները փոխարինվում են համանման գաղտնի քննչական գործողություններով։

  • Քննարկվել է

    02.09.2025 - 17.09.2025

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Անվտանգություն, Արտակարգ իրավիճակներ

  • Գերատեսչություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1767

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: