Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 30.07.2025 - 19.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 8-Ի N 75-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ուժը կորցած ճանաչել ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի 2021 թվականի ապրիլի 8-ի N 75-Ն հրամանը՝ գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայական ունեցող անձանց կողմից հողամասի հանութագրման, շինությունների չափագրման և դրանց հատակագծերի կազմման ընթացակարգերի ստեղծման և մշակման հետ կապված իրավահարաբերությունները մեկ իրավական ակտով՝ Որոշմամբ կարգավորելու նպատակով։
Մնաց {days} օր
0 1850

Քննարկվել է 30.07.2025 - 14.08.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 386-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 386-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Մնաց {days} օր
0 1389

Քննարկվել է 30.07.2025 - 14.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 347-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2021 թվականի ապրիլի 6-ի թիվ 347-Ա որոշման մեջ և Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի կազմում ընդգրկել նաև ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին:
Մնաց {days} օր
0 2038

Քննարկվել է 30.07.2025 - 14.08.2025

2025-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՈՐՍԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ԴՐԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՉԱՓԱՔԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՈՐՍԻ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներից, համաձայն որի լիազոր մարմնի իրավասությունն է որսի կենդանիների ցանկի հաստատումը, դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետների սահմանումը։
Մնաց {days} օր
0 4785

Քննարկվել է 30.07.2025 - 14.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի ««Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին» N 564-Ա որոշմամբ հաստատված միջոցառումների կատարումն ապահովելու, ինչպես նաև պետական սեփականություն համարվող հողամասերի մասնավորեցման, օտարման, նվիրատվության, անհատույց օգտագործման տրամադրամն բնագավառում ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի գործառույթների հստակեցման և նշված օրենքների դրույթներին համապատասխանեցման  անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 1947

Քննարկվել է 29.07.2025 - 13.08.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1523-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1800-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի սեպտեմբերի 7-ի N 1523-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 19-ի N 1800-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին  Կառավարության որոշման նախագծերի ընդունման արդյունքում «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ին հնարվորություն կտրվի տրամադրված բյուջետային վարկը մարել առանց ուշացումների, Ընկերությանը հնարավորություն կտրվի խուսափել ֆինանսական ավելի դժվար վիճակում հայտնվելուց և մասնակցելու ու պատշաճ կազմակերպելու ընթացիկ տարվա խաղողի մթերումների գործընթացը, որը կարող է նպաստել նաև ընթացիկ տարվա խաղողի մթերման գործընթացում ակնկալվող հնարավոր խնդիրների մեղմմանը (դրանց առկայության դեպքում)։
Մնաց {days} օր
0 1723

Քննարկվել է 29.07.2025 - 13.08.2025

2025 ԹՎԱԿԱՆԻ ԼՈԼԻԿԻ ՄԹԵՐՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման դեպքում տեղական արտադրության  տոմատի մածուկի ինքնարժեքը կմոտենա ներմուծվողի մաքսային արժեքին, զգալիորեն կավելանա մրցունակության մակարդակը, որի արդյունքում լրացուցիչ կմթերվի շուրջ 7․0 հազ․ տոննա լոլիկ և կլուծվի ընթացիկ տարվա լոլիկի մթերումների կազմակերպման գործընթացում  առկա խնդիրը։ 
Մնաց {days} օր
0 1789

Քննարկվել է 29.07.2025 - 14.08.2025

««ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արդեն իսկ Շանհայ վարկանիշավորման ցանկի առաջին հինգ տասնյակի համալսարաններում սովորելու համար տարկետում ստացած քաղաքացիների գիտելիքները Հայաստանի Հանրապետությունում գիտության, տնտեսության,  քաղաքացիական ծառայության և այլ ոլորտներում օգտագործելու հնարավորության ընձեռմամբ:
Մնաց {days} օր
0 1889

Քննարկվել է 29.07.2025 - 18.08.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 5-Ի N 14-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ստեղծել իրավական հիմք՝ ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացի համար գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետը մեկ և վերջին անգամ երկարաձգելու հնարավորություն ընձեռելու միջոցով։ Այս կարգավորումը քաղաքացիներին կտրամադրի լրացուցիչ ժամանակ՝ 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում, (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված ինքնակամ կառույցների (այդ թվում՝ կիսակառույց հատվածների) վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունների և փաստաթղթերի հաշվառումն իրականացնելու համար։ Նախագծի ընդունմամբ կապահովվի նաև քաղաքացիների սեփականության և այլ հարակից իրավունքների լիարժեք իրականացումը։
Մնաց {days} օր
0 7001
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: