Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 19.07.2023 - 03.08.2023

«Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված առանձնահատկությունները տարածել հարկային և մաքսային մարմիններում հիմնական մասնագիտական գործառույթներ իրականացնող բոլոր պաշտոնների նկատմամբ, հաշվի առնելով, որ ՊԵԿ հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները հավասարապես  իրականացնում են  ՊԵԿ-ի իրավասությունը սահմանող հարկային կամ մաքսային ոլորտի իրավա­կան ակտերի պահանջների կատարումն ապահովող գործառույթներ, 2) հարկային և մաքսային ծառայություններում ծառայության անցնելու գրավ­չությունն ու շա­հագրգռվա­ծու­թյունը մեծաց­նե­լու, պատշաճ մասնագիտական պատ­րաստ­վա­ծություն ապա­հո­վե­լու, հարկային և մաքսային ծառայողների աշխա­տա­վար­­ձերը բարձրացնելու և կադրերի արտա­հոս­քը կանխելու անհրա­ժեշտությունը: Նախագծերի ընդուն­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է հարկային և մաքսային մարմիններում հիմնական մասնագիտական գործառույթներ իրականացնող բոլոր պաշտոնների համար սահմանել առանձնահատկություններ, որով վերջիններս իրավունք կունենան իրականացնելու այնպիսի գործառույթներ, որոնք ուղղված են հարկային և մաքսային մարմնի խնդիրների և լիազորությունների իրականացմանը: Միաժամանակ, ատեստավորման համակարգի ներդրման և դրա արդյունքներով հարկային և մաքսային ծառայողների համար լրացուցիչ սոցիալական երաշ­խիքներ սահմանելու պայմաններում կապահովվի որակյալ, բանիմաց և բարեվարք կադրերով համալրումը, կկան­խվի կադրերի ար­տա­հոսքը համակարգից։
Մնաց {days} օր
1 4094

Քննարկվել է 18.07.2023 - 02.08.2023

«Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Պետական արարողակարգի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվում է սահմանել հանրային ծառայողների և հանրային պաշտոն զբաղեցնող անձանց կողմից ստացված և Օրենքի 29-րդ հոդվածի 6-րդ և 9-րդ հիմքերով պետական սեփականություն դարձած գույքի տնօրինման հետ կապված կարգավորումներ՝ նախատեսելով այս նվերները Ծառայողի կամ համապատասխան պետական մարմնի օգտագործմանը թողնելու, առանձին դեպքերում՝ պետական կամ համայնքային թանգարաններին հանձնելու, հրապարակային սակարկություններով կամ բարեգործություն իրականացնող սուբյեկտներին նվիրաբերելու եղանակով իրացնելու, շուտ փչացող գույքի իրացման եղանակների վերաբերյալ կարգավորումներ:
Մնաց {days} օր
0 4414

Քննարկվել է 17.07.2023 - 01.08.2023

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն ուրիշի հողամասի վրա գտնվող անշարժ գույքի սեփականության իրավունքն այլ անձի անցնելիս հողամասի  համապատասխան մասի օգտագործման հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
0 5588

Քննարկվել է 17.07.2023 - 01.08.2023

«ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ օրենսդրական ամրագրում կստանա կենսաբանական մահի հասկացությունը, ինչպես նաև օրենսդրական հիմք կսահմանվի Հայաստանի Հանրապետության առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին կողմից մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստը արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը հաստատելու համար: Բացի այդ, առողջապահության ոլորտում կիրառվող հասկացությունների մասով կկատարվեն անհրաժեշտ համապատասխանեցումներ:
Մնաց {days} օր
0 4880

Քննարկվել է 17.07.2023 - 02.08.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)  ընդունման մշակումը պայմանավորված է ՀՀ ներքին չվերթերի հետ կապված կարգավորումներով։ Նախագծի մշակման հիմք է հադիսացել Հայաստանի Հանրապետությունում փոքր ավիացիայի և հայաստանյան օդանավակայանների զարգացման հեռանկարը: Նախագծի ընդունումը կնպաստի ներքին ավիացիայի զարգացմանը և կխթանի ներքին ուղևորափոխադրմանը: Մասնավորապես՝ Կապան քաղաքի օդանավակայանը արդեն իսկ ստացել է համապատասխան սերտիֆիկացում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից: Արդեն իսկ իրականացվել է փորձնական թռիչք «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Կապան և հակառակ ուղղությամբ: Չվերթն իրականացրած «Նովէյր» ավիաընկերությունը նախապատրաստական աշխատանքներ է կատարում կանոնավոր չվերթերի կատարման համար: Նախագծով նախատեսվող կարգավորումը կնպաստի ավիատոմսերի ցածր սակագների սահմանմանը և ՀՀ մարզերում օդային փոխադրումների կազմակերպման զարգացմանը: Ներկայումս իրականացվում են աշխատանքներ Հայաստանի Հանրապետության այլ օդանավակայանների վերագործարկման ուղղությամբ:
Մնաց {days} օր
0 3807

Քննարկվել է 13.07.2023 - 29.07.2023

ավիացիայի մաս ԲՆՈՒԹԱԱԳԻՐ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն (այսուհետ՝ Կոմիտե) «Ավիացիայի մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն հանդիսանում է օդային տրանսպորտի բնագավառի կանոնակարգման, քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության, օդային երթևեկության սպասարկման, ավիացիոն անվտանգության, թռիչքային անվտանգության, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների ապահովության ու անվտանգության կանոնակարգման, ավիացիոն ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողության իրականացման ոլորտում: Կոմիտեն կանոնակարգման և վերահսկողության գործառույթների հետ մեկտեղ Օրենքի համաձայն ներկայումս մատուցում է մի շարք ծառայություններ, որոնց համար, սակայն, չեն գանձվում պետական տուրք կամ վճար: Այս առնչությամբ Կոմիտեի կողմից ուսումնասիրվել է միջազգային փորձը, որը ցույց է տվել, որ աշխարհի մի շարք երկրներում ավիացիոն իշխանությունների կողմից համանման ծառայությունները մատուցվում են վճարովի հիմունքներով: Մասնավորապես ուսումնասիրվել են Վրաստանի, Լատվիայի, Սինգապուրի և մի շարք այլ երկրների փորձը:  «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով ներկայացված ծառայությունների համար տուրքի չափը հաշվարկվել է մարդ/ժամ սկզբունքով՝ հաշվի առնելով ներկայումս նշված ծառայության համար ծախսվող փաստացի աշխատաժամանակը, օգտագործվող ռեսուրսները, ծառայության բյույթը և միջազգային պրակտիկայում գործող վճարների համադրումները: Նախագծի ընդունման արդյունքում Կոմիտեի կողմից մատուցվող ծառայությունների համար կսահմանվի պետական տուրք՝ որը միտված է ավիացիայի զարգացմանը և ավիացիայի բնագավառի մրցունակության գործող մակարդակի բարձրացմանը:  
Մնաց {days} օր
0 4122

Քննարկվել է 12.07.2023 - 27.07.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագիծը նպատակ է հետապնդում խրախուսել մրցակցությունը, քանի որ նախագծի ընդունման արդյունքում կբացառվեն այն դեպքերը, երբ խոշոր, հաճախ գերիշխող դիրք զբաղեցնող կազմակերպութունները տրոհում են իրենց բիզնեսը հարկային օգուտներ, առավելություններ ստանալու նպատակով` այդպիսով իսկ շուկայում ստեղծելով անհավասար մրցակցային պայմաններ մյուս տնտեսվարողների համար: Նախագծի ընդունումը կնպաստի ներմուծման և արտահանման ոլորտում մրցակցության ոլորտի առողջացմանը, մանր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը:
Մնաց {days} օր
26 13797

Քննարկվել է 12.07.2023 - 27.07.2023

««ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է՝ 1. պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության՝ մրցույթի հիման վրա իրականացման կարգավորումներ․ 2. անմաքս առևտրի խանութների տիրապետողների գործունեության համակարգի կատարելագործում՝ տվյալ բնագավառում ծառայությունների մատուցման որակի բարելավման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծման միջոցով (նախաորակավորման և մրցույթի անցկացում)․ 3. մինչև նախաորակավորման և մրցույթի կարգերի ընդունումը գործող անմաքս առևտրի խանութների գործունեության մասով անցումային դրույթ․ 4. պետական մասնակցությամբ կազմավորված կազմակերպությունների՝ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ներառման սահմանափակման վերացում։
Մնաց {days} օր
0 3555

Քննարկվել է 10.07.2023 - 25.07.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Օրենքի նախագծի նպատակը թեթև մարդատար ավտոմեքենա արտադրողի դիստրիբյուտոր կամ դիլեր չհանդիսացող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող թեթև մարդատար ավտոմեքենաների մասով ԱԱՀ-ի հաշվանցումների (պակասեցումների) կատարման մասով սահմանափակում նախատեսելն է:
Մնաց {days} օր
3 7723
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: