Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 10.10.2025 - 27.10.2025

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հաշտարարության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով առաջարկվում է աշխատանքային հարաբերությունների կողմերի համար նախատեսել աշխատանքային իրավունքների պաշտպանության այլընտրանքային տարբերակ՝ աշխատանքային վեճերի լուծման արտադատական համակարգի ներդրում՝ աշխատանքային իրավունքների պաշտպանությունն իրականացնող աշխատանքային վեճերի հանձնաժողովի ձևաչափով։ Ներդրված նոր կարգավորումներն աշխատանքային հարաբերությունների կողմերին հնարավորություն կտան աշխատանքային վեճերի քննությունն իրականացնել առավել կարճ ժամկետներում, անվճար հիմունքներով, առավել պարզ ընթացակարգերով։  
Մնաց {days} օր
39 4098

Քննարկվել է 09.10.2025 - 29.10.2025

««ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,««ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ    Նախագծով մասնավորապես նախատեսվում է՝    1) անշարժ գույքի պետական ռեգիստրի մատուցած ծառայությունների դիմաց վճարները միավորել տվյալ ծառայությունների համար օրենսդրությամբ սահմանված պետական տուրքերի հետ,    2) նեկայումս գործող որոշակի նույնաբովանդակ ծառայությունների համար առկա տարբերակված վճարները նույնացվում են՝ հիմքում դնելով պետական տուրքի հասկացությունը, օրինակ՝ անկախ այն հանգմանքներից, թե գործարքի առարկայի  ներքին մակերեսն ավել է 200 քառակուսի մետրից, թե հանդիսանում է բնակարան, անշարժ գույքի պետական ռեգիստրն իրավունքների պետական գրանցում իրականցանելիս կատարում է միևնույն գործառույթները, ուստի եթե պետական տուրքը գործառույթների իրականացման դիմաց վճարման ենթակա պարտադիր վճար է, ապա առկա չէ որևէ հիմնավորում այդ վճարների տարբերակման համար։    3) սահմանվում է, թե դիմումի որ տեսակով ինչ տեղեկատվություն է տարամդրվելու և այն ինչ է ներառելու,    4) նպատակ ունենալով առավել ակտիվացնել էլեկտրոնային եղանակով իրականացվող հարցումները՝ նախագծով առաջարկվում է բարձրացնել թղթային պատճենների տեսքով կադաստրային գործից փաստաթղթերի տրամադրման համար գանձվող պետական տուրքը,մասնավորապես՝ A4 ֆորմատով մեկ էջի համար 100 դրամ երեք աշխատանքային օրվա ընթացքում և 200 դրամ՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում, միաժամանակ նախատեսելով նաև A3 ֆորմատով փաստաթղթերի տրամադրման հնարավորությունը՝ մեկ էջի համար 200 դրամ երեք աշխատանքային օրվա ընթացքում և 400 դրամ՝ երկու աշխատանքային օրվա ընթացքում։    Հաշվի առնելով, որ պետական տուրքի նկատմամբ կիրառվող արտոնությունները սահմանված են «Պետական տուրքի մասին» օրենքով, նպատակահարմար է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 75-րդ հոդվածով նախատեսված՝ անշարժ գույքի պետական գրանցման, ինչպես նաև դրա վերաբերյալ տեղեկատվության տրամադրման համար սահմանված արտոնությունները մեկտեղել՝ «Պետական տուրքի մասին» օրենքում որպես ինքնուրույն հոդված։
Մնաց {days} օր
0 1367

Քննարկվել է 09.10.2025 - 25.10.2025

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել հայտարարագրման ինստիտուտը՝ ընդլայնելով հայտարարատու պաշտոնատար անձանց շրջանակը, ինչը հնարավորություն կտա ապահովել վերջիններիս գործունեության թափանցիկությունը և հաշվետվողականությունը, ինչպես նաև կնպաստի հանրային ծառայության ոլորտում կոռուպցիայի կանխարգելմանն ու բարեվարքության համակարգի ամրապնդմանը:
Մնաց {days} օր
4 1245

Քննարկվել է 07.10.2025 - 27.10.2025

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-397-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ    Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է ստեղծել իրավական հիմք՝ ինքնակամ կառույցների հաշվառման գործընթացի համար գործող օրենսդրությամբ սահմանված ժամկետը մեկ և վերջին անգամ երկարաձգելու հնարավորություն ընձեռելու միջոցով։ Այս կարգավորումը քաղաքացիներին կտրամադրի լրացուցիչ ժամանակ՝ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կառուցված ինքնակամ կառույցների (կիսակառույց ինքնակամ կառույցների հատվածների) վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-4-րդ կետերով սահմանված ժամկետներում Կառավարության որոշմամբ սահմանված կարգով Կադաստրի կոմիտե ներկայացված չլինելու և 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում (օրթոֆոտոլուսանկարներում) արտացոլված լինելու դեպքում` դրանց վերաբերյալ տեղեկությունները և փաստաթղթերը հաշվառման նպատակով Կառավարության որոշմամբ սահմանված կարգով Կադաստրի կոմիտե ներկայացնելու համար։ Նախագծի ընդունմամբ կապահովվի նաև քաղաքացիների սեփականության և այլ հարակից իրավունքների լիարժեք իրականացումը։
Մնաց {days} օր
8 1502

Քննարկվել է 06.10.2025 - 21.10.2025

««Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքների նախագծերում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Նախագծով առաջարկվում է կարգավորել «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքում տեղ գտած բացերը, բացահայտված խնդիրներին տալ իրավական կարգավորում և բացառել գործնականում առաջացող կամ հնարավոր համարվող խնդիրները և ապահովել ՀՀ արտաքին հետախուզության ծառայության գործառույթների պատշաճ իրականացումը։ Նշված օրենքում կատարվող փոփոխությունների հիման վրա առաջարկվում է համապատասխան փոփոխություններ և լրացումներ իրականացնել նաև հարակից օրենքներում։
Մնաց {days} օր
3 1847

Քննարկվել է 02.10.2025 - 17.10.2025

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի և հարակից նախագծերի փաթեթ «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին»,  «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է հանել այդ օրենքներով սահմանված պաշտոններ զբաղեցնելու տարիքային շեմերը։ Առաջարկվող փոփոխություններով տարիքային շեմի վերացման արդյունքում աշխատողների աշխատանքային հարաբերությունների դադարեցումը կիրականացվի օրենքներով սահմանված ընդհանուր հիմունքներով՝ աշխատանքային հարաբերությունների դադարեցումը չպայմանավորելով զուտ միայն տարիքի հիմքով։ «Հանրային ծառայության մասին», «Համայնքային ծառայության մասին», «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքներում կատարվող փոփոխություններով հանրային, համայնքային ու քաղաքացիական ծառայողները, ինչպես նաև պետական կազմակերպության գործադիր մարմնի պաշտոնում նշանակված կամ ընտրության արդյունքում գործադիր մարմնի պաշտոնում նշանակված անձինք կկարողանան դառնալ խնամատար ծնող՝ ստանալով համապատասխան վարձատրություն երեխայի խնամքի և դաստիարակության համար։  
Մնաց {days} օր
6 3053

Քննարկվել է 02.10.2025 - 18.10.2025

«Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին օրենքում լրացումներ կատարելու մասին», «Քաղաքաշինության մասին օրենքում լրացում կատարելու մասին» և «Բնապահպանական վերահսկողության մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Հողօգտագործման իրավունքի տրամադրման և հողերի ձեռքբերման ընթացակարգերի պարզեցման, ինչպես նաև հողօգտագործման և ընդերքօգտագործման գործընթացների փոխկապակցման և համակարգված ներդաշնակեցման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակելու իրավական հստակ և կանխատեսելի կարգավորումներ, որոնք թույլ կտան ապահովել ներդրումային կայուն միջավայր և նվազեցնել իրավական անորոշությունները։ 
Մնաց {days} օր
0 839

Քննարկվել է 01.10.2025 - 21.10.2025

««ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ    Առաջարկվող կարգավորումներով զգալիորեն կրճատում են վարչարարության ժամկետները։ Փոփոխությունները համահունչ են հանրային ծառայության մատուցման արդիական ձգտումներին և «մեկ պատուհանի» տրամաբանությանը, ըստ որի՝ վարչական մարմինը պարտավորվում է սահմանել պարզ, արագ և ստուգելի ընթացք՝ առանց հավելյալ գործողությունների։    Թվայնացման ամբողջականացման արդյունքում նվազում են թղթային շրջանառությունն ու գործարքային ծախսերը, բարձրանում են տվյալների թափանցիկությունն ու հաշվետվողականությունը, ապահովվում է իրավական կանխատեսելիություն, իսկ շուկայում ձևավորվում է վստահության ավելի բարձր մակարդակ՝ տեխնիկապես վերահսկելի գործառույթներով (միասնական նույնականացուցիչներով)։ Միևնույն ժամանակ, ապահովվում է տվյալների ամբողջական արխիվացումը և անձնական տվյալների պաշտպանությունը՝ թույլ տալով վարչական մարմնին և դիմողին գործել ավելի արդյունավետ, անվտանգ և ժամանակակից ադմինիստրատիվ միջավայրում։
Մնաց {days} օր
0 1026
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: