Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 25.12.2025 - 10.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի մարտի 7-ի N 384-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով ՀՀ կառավա­րու­թյան 2007թ. մարտի 7-ի N 384-Ն որոշման մի շարք դրույթներ համապատասխանեցվում են օրենքի պահանջներին՝ դրանց տալով նաև հետադարձ ուժ, ինչպես նաև հստակեցվում են անհատույց օգտագործման իրավունքով ծառայողական բնակարան ստացած և ծառա­յո­ղա­կան պարտականությունները կատարելիս կամ ՀՀ պաշտ­պա­նու­թյան մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթա­պա­հության կամ հատուկ առաջադրանք կատա­րե­լու ժամանակ կամ հակառակորդի նա­խա­հարձակ գործողության հետևանքով զոհ­ված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներին ծառայողական բնակարանն անհատույց սեփականության իրավունքով տրամադրելու հետ կապված հարաբերությունները՝ հստակեցվող կարգավորման գործողությունը տարածելով միայն մինչև որոշման նախագծի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա:
Մնաց {days} օր
0 1440

Քննարկվել է 25.12.2025 - 10.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ «ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԼՐԱՑՄԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է հիմնականում Երևանի «Զվարթնոց» և Գյումրու «Շիրակ» օդանավակայաններում լրացուցիչ ներդրումներ իրականացնելու միջոցով ընդլայնել ուղևորային և բեռնային համալիրների գոյություն ունեցող թողունակությունները՝ միջազգային բարձր որակի օդանավակայանային ծառայություններ մատուցելու նպատակով։
Մնաց {days} օր
0 1052

Քննարկվել է 24.12.2025 - 09.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 177-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 1142

Քննարկվել է 24.12.2025 - 08.01.2026

ԱՊԱՀՈՎԱԳՐՎԱԾ ԱՆՁԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՁԵՌՔ ԲԵՐՄԱՆ ԿԱՄ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ ՎՃԱՐՈՂԻ ԿԱՄ ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ ՉՎՃԱՐՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ, ԱՊԱՀՈՎԱԳՐԱՎՃԱՐ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԴՐԱ ՉԱՓԻ, ՎՃԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՆԵՐԻ, ՎՃԱՐՄԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ, ՎՃԱՐՄԱՆ ՈՒՇԱՑՄԱՆ ԿԱՄ ՉՎՃԱՐՄԱՆ ԵՎ ԱՅԴ ՀԻՄՔՈՎ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է հաստատել ապահովագրված անձի կարգավիճակի ձեռք բերման կամ դադարեցման, ապահովագրավճար վճարողի կամ ապահովագրավճար չվճարողի կարգավիճակ ստանալու, ապահովագրավճար վճարելու պարտականության, ինչպես նաև ապահովագրավճարի չափի, վճարման ժամկետների, վճարման կատարման կարգի, վճարման ուշացման կամ չվճարման և այդ հիմքով կարգավիճակի դադարեցման մասին ծանուցումների ուղարկման դեպքերը, ձևերը, ծանուցման բովանդակությունը և ժամկետները։
Մնաց {days} օր
0 1676

Քննարկվել է 24.12.2025 - 16.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի թիվ 1177-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նպա­տակը «Դիլի­ջանի միջազգային դպրոց» ծրագրի շրջանակներում հարկային արտո­նու­թյուն­ներ տրա­մադ­րելու մասին» ՀՀ օրենքի լիարժեք կիրարկումն ապահովելն է:
Մնաց {days} օր
2 1583

Քննարկվել է 24.12.2025 - 08.01.2026

«2026 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության ջրային տարածքներում (բացառությամբ ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականության իրավունքով պատկանող տարածքների) սոցիալական նպատակով որսի (սիրողական ձկնորսություն) համար նախատեսվող օգտագործման թույլատրելի չափաքանակները և որսի ժամկետները սահմանելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրաման Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ և 8-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի պահանջներից, համաձայն որի լիազոր մարմնի իրավասությունն է որսի կենդանիների ցանկի հաստատումը, դրանց որսի համար նախատեսվող տարեկան օգտագործման թույլատրելի չափաքանակների և որսի ժամկետների սահմանումը։ Նախագծի ընդունման նպատակը կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման մասին պայմանագրերի կնքման գործընթացի կանոնակարգումը և կենդանական պաշարների կայուն կառավարումն է։ Նախագծի ընդունմամբ կկանոնակարգվի Կենդանական աշխարհի օբյեկտների սոցիալական նպատակներով օգտագործման պայմանագրերի կնքման գործընթացը, ինչպես նաև կնպաստի այդ գործընթացում վարչարարության նվազեցմանը։
Մնաց {days} օր
0 1815

Քննարկվել է 23.12.2025 - 08.01.2026

ԵՐՐՈՐԴ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՋՈՐԴ ԵՐԵԽԱՅԻ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Ազգային Ժողովի 2025 թվականի դեկտեմբերի 17-ի նիստին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստին վերաբերող դրույթների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 1238

Քննարկվել է 23.12.2025 - 07.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպություններ հանդիսացող մարզադպրոցների անվանումների մեջ «մանկապատանեկան մարզադպրոց»  արտահայտությունից հանվում է «մանկապատանեկան» բառը:
Մնաց {days} օր
0 1317

Քննարկվել է 23.12.2025 - 07.01.2026

«Գյուղատնտեսական նշանակության հողերը որպես չօգտագործվող հողեր դասակարգելու չափանիշները և դրանց հաշվառման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի, մասնավորապես վարելահողերի չօգտագործվող տարածքների բացահայտումն է՝ համայնքների կողմից իրականացվող դիտարկումների հիման վրա: Որը էական դրական ազդեցություն կունենա գյուղատնտեսական նշանակության հողերի, մասնավորապես վարելահողերի արդյունավետ օգտագործմանն ուղղված քաղաքականության իրականացման, ներդրումային գործունեության խթանման, չօգտագործվող հողերը շրջանառության մեջ ներգրավման կամ անարդյունավետ օգտագործման հիմնախնդրի լուծման համար:  
Մնաց {days} օր
1 1740
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: