Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 19.02.2020 - 06.03.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծի  ընդունման նպատակն է բարելավել նախազորակոչային ու զորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիների բժշկական փորձաքննության, բժշկական օգնության և սպասարկման աշխատանքները:
1 6793

Քննարկվել է 18.02.2020 - 04.03.2020

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ
0 7886

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 17.02.2020 - 23.03.2020

«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների՝ 17.12.2019 - 03.01.2020թթ. հանրային քննարկման արդյունքում լրամշակված նախագծեր «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերով նախատեսվել է վճռաբեկության կարգով գործերի քննությունն իրականացնել գրավոր ընթացակարգի հիման վրա:
0 5977

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 17.02.2020 - 03.03.2020

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառական պրակտիկայում առաջացած խնդիրներին լուծում տալն է: 2017 և 2018 թվականների ընթացքում Ծառայության տարածքային բաժինների կողմից հավաքագրվել, կապալառու կազմերպությունների միջոցով տեսաներածվել և «Աշխատանքային գրքույկներ» ենթահամակարգ են մուտքագրվել շուրջ 270 000 աշխատանքային գրքույկ։ Սակայն, 2018 թվականին աշխատանքների կատարման ընթացքում պարզ դարձավ, որ հարաբերությունները կարգավորող նորմատիվ իրավական ակտերով հավաքագրման և տեսաներածման համար սահմանված ժամկետը՝ 2017 թվականի հունվարից մինչև 2019 թվականը, աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու համար բավարար չէ։ Պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանի տեղեկատվության համաձայն՝ առկա էր շուրջ 320 000 աշխատող, ում գրքույկները դեռևս տեսաներածված չէին, բացի այդ գրքույկները տեսաներածելու համար տարածքային բաժիններ էին դիմում նաև չաշխատող անձինք։ Ներկայացվող նախագիծն ընդունվելու դեպքում հնարավորինս կվերացվեն իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները, կբարձրանա գրքույկների մշակման (հավաքագրման, տեսաներածման) աշխատանքերի արդյունավետությունը։
2 6741

Քննարկվել է 17.02.2020 - 03.03.2020

«Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Կուսակցությունների մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Ներկայացված օրենսդրական նախագծային փաթեթով առաջարկվում է 4 000-ից ավելի ընտրող ունեցող ինչպես նաև մինչև 4000 ընտրող ունեցող  բազմաբնակավայր համայնքներում կատարել անցում համայնքի ավագանու ընտրության համամասնական ընտրակարգի, որով օրենսդրական մակարդակով համայնքի ներկայացուցչական մարմնի համար կընձեռվեն մրցակցային պայմաններ, կապահովվի լայն  քաղաքական ներգրավվածություն և ուժերի հարաբերակցություն: Նախագծերով ամրագրվել են նաև համայնքի ղեկավարի անուղղակի ընտրության կառուցակարգերը, այն է՝ համայնքի ավագանու կողմից համայնքի ղեկավար ընտրելու մեխանիզմները: Դրանով պայմանավորված՝ համայնքի ավագանին իր կազմից կընտրի և կնշանակի համայնքի ղեկավարին, հետևաբար՝ համայնքի ղեկավարն էլ իր հերթին պատասխանատվություն կկրի համայնքի ավագանու առջև: 4000-ից ավելի ընտրող ունեցող  համայնքների ղեկավարների համար կգործի համայնքի ղեկավարի պաշտոնանկության,  այն՝ է համայնքի ավագանու կողմից վերջինիս անվստահություն հայտնելու ինստիտուտը: Այն ոչ միայն կհանդիսանա որպես փոխզսպման մեխանիզմ ավագանու և համայնքի ղեկավարի փոխհարաբերություններում, այլև հնարավորություն կընձեռի լիարժեքորեն ապահովելու սահմանադրական նորմի իրացումը, այն է՝ «Համայնքի ղեկավարը պատասխանատու է համայնքի ավագանու առջև» (ՀՀ Սահմանադրության 182-րդ հոդվածի 4-րդ մաս): Այն լրացուցիչ խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգում՝ համայնքի ավագանու ինստիտուտի զարգացման մասով: Հնարավորություն կստեղծվի ներդնելու համայնքի ղեկավարի ընտրության անուղղակի ընտրակարգը, որով համայնքի ավագանին իր կազմից կընտրի և կնշանակի համայնքի ղեկավարին, հետևաբար՝ համայնքի ղեկավարն էլ իր հերթին պատասխանատվություն կկրի համայնքի ավագանու առջև:
11 11780

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 17.02.2020 - 03.03.2020

««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «Լիցենզավորման մասին» և «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքների արդյունավետ կիրարկման, քաղաքաշինության բնագավառում անհրաժեշտ մասնագիտական շուկայական պահանջարկի ձևավորման, շենք շինությունների շինարարության որակի բարձրացման և բնակչության կյանքի անվտանգ պայմանների ապահովումը:
0 7617

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 17.02.2020 - 03.03.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծերի մշակման անհրաժեշտությունը բխում է բժշկասոցիալական փորձաքննության գործընթացը հստակեցնելու և առավել օբյեկտիվ ու միասնական որոշումներ կայացնելու անհրաժեշտությունից: Նախագծով առաջարկվում է 1 տարի ժամկետով անձի դիմումի հիման վրա կրկնակի անգամ բժշկասոցիալական փորձաքննություններն (վերափորձաքննություններ) իրականացնել հատուկ ընթացակարգով՝ պարզեցված եղանակով, առանց անձի զննության, բացառությամբ հեռակա փորձաքննությունների, հաշմանդամության պատճառական կապը փոխելու, մահվան պատճառական կապը, մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանը որոշելու, վերականգնողական անհատական ծրագիր մշակելու (լրացնելու) և փոփոխություններ կատարելու, առողջական վիճակը վատթարանալու, «հաշմանդամ երեխա» կարգավիճակից հետո 18 տարին լրանալու, 17 տարեկանից հետո հաշմանդամությունը «մինչև 18 տարին լրանալը» ժամկետով և օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալուց հետո անժամկետ սահմանելու դեպքերում իրականացվող բժշկասոցիալական վերափորձաքննությունների: Կրկնակի փորձաքննությունները պարզեցված կարգով իրականացնելու պարագայում, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հրամանով կձևավորվի 5-7 ԲՍՓ հանձնաժողով, որոնք կիրականացնեն առաջին անգամ բժշկասոցիալական փորձաքննության համար դիմած անձանց փորձաքննությունը: Այս նպատակով փորձաքննությունների թիվը 1 օրվա կտրվածքով մեծ չէ՝ ընդամենը 4-5 անձ: Նախագծի ընդունումը նպատակ ունի բարձրացնել բժկասոցիալական փորձաքննության գրասենյակի գործունեության արդյունավետությունը: Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել առողջական վիճակի վատթարացման հիմքով բժշկասոցիալական վերափորձաքննության դիմելու ժամկետները և կարգը, քանի որ հիվանդության սուր վիճակում, առանց համապատասխան բուժական և վերականգնողական միջամտություններ իրականացնելու և  դրանց արդյունքում ֆունկցիոնալ խանգարումների և կենսագործունեության սահմանափակումների աստիճանը որոշելու հաշմանդամություն սահմանելու օբյեկտիվությունն իջնում է: 
2 9171

Քննարկվել է 17.02.2020 - 03.03.2020

ՀՀ կառավարության «ՀՀ 2020 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» որոշման  Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի իրականացման ընթացքում անհրաժեշտություն է առաջացել կատարել եռամսյակային միջծրագրային բաշխում
0 6591