Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 15.12.2020 - 13.01.2021

«ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հավատարմագրման ազգային մարմնի եվրոպական և միջազգային հավատարմագրման կազմակերպություններին անդամակցության, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագրերում առկա որոշակի տարբերությունների/փոփոխություններ հետ:
0 5089

Քննարկվել է 14.12.2020 - 30.12.2020

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով նախատեսվում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին»  Հայաստանի Հանրապետության  օրենքում, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ  Հայաստանի Հանրապետության         օրենսգրքում համապատասխան  լրացումներ կատարելով՝  ընդլայնել  բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների  պարտավորությունների շրջանակը։  Այս կերպ օրենսդրորեն սահմանվում է վերջիններիս  պարտավորությունը՝   ապահովել   ավագ և միջին  բուժաշխատողներին   լիազոր  մարմնի  սահմանած կարգով հաստատված ձևին համապատասխանող պարտադիր վարման բժշկական (այդ թվում՝ էլեկտրոնային) փաստաթղթերով, իսկ չապահովելու պարագայում անգործությունը կսահմանվի որպես վարչական զանցանք։
0 5582

Քննարկվել է 14.12.2020 - 29.12.2020

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Ներկայացված օրենսդրական նախաձեռնության արդյունքում հնարավոր կլինի ժառանգության բացման օրվանից 7 աշխատանքային օրվա ընթացքում ստանալ ժառանգության իրավունքի վկայագիր, եթե ժառանգատուի մահը պայմանավորված է COVID-19 համավարակով կամ պատերազմական գործողություններով, որի արդյունքում տնտեսավարող սուբյեկտները հնարավորություն կստանան շարունակել իրենց բնականոն գործունեությունը։
3 9212

Քննարկվել է 11.12.2020 - 26.12.2020

Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մարտի 2-ի թիվ 193 որոշման մեջ լրացում կատարելու մասին Կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունման նպատակն է կանխել համավարակի տարածումը, արտակարգ դրության պայմաններում նվազեցնել բնակչության կյանքին և առողջությանը սպառնացող վտանգները, կորոնավիրուսային հիվանդացության դեպքերը: Բացի այդ, Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ռազմական և արտակարգ դրության պայմաններում նոտարական գործողություններին մասնակցող թարգմանչին որակավորման վկայական տալու և ստուգման անցկացման հետ կապված խնդիրները:    
0 6169

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.12.2020 - 26.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1460-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության թռիչքային անվտանգության պետական ծրագրի համապատասխանեցումը միջազգային պահանջներին:
0 4823

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.12.2020 - 26.12.2020

«Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը բխում է Փարիզյան համաձայնագրով (2015 թվական) ստանձնած պարտավորություններից: Կառավարության քաղաքականության բոլոր ոլորտները, որոնք խոցելի են համարվում ԿՓ ազդեցությունների նկատմամբ, մասնավորապես` բնական էկոհամակարգերի, ջրային տնտեսության, գյուղատնտեսության, էներգետիկայի, առողջապահության, բնակավայրերի և զբոսաշրջության ոլորտները պետք է ներկառուցեն ԿՓՀ գործընթացում՝ հարմարվողականության գործողությունների արդյունավետ իրագործման ավելի մեծ հստակություն, հավասարակշռություն և ուղղորդվածություն ապահովելու համար: Նախագծի Հավելված N2-ում (նոր խմբագրությամբ Գլուխ 9) ներկայացվող գործողությունների ծրագիրը նախատեսում է մի շարք փաստաթղթերի մշակում, որոնք կարևոր են ազգային զարգացման առավել խոցելի ոլորտներում կլիմայի առկա և կանխատեսվող ազդեցության նվազեցման տեսանկյունից: Դրանք պետք է ծառայեն որպես հիմնարար փաստաթղթեր ՀԱԾ գործընթացի համար և անհրաժեշտության դեպքում թարմացվեն ՀԱԾ երկրորդ փուլի ընթացքում: Սույն Նախագծի ընդունմամբ կձևավորվի անհրաժեշտ մեխանիզմ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման, ոլորտային քաղաքականության և ֆինանսական պլանավորման գործընթացներում ՀԱԾ-ի ներառման համար:
0 7872

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.12.2020 - 26.12.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N1994-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Միջմարզային, ներմարզային և ներհամայնքային երթուղիներում ներկայումս շահագործվում են մեծ թվով միկրոավտոբուսներ, որոնք ենթակա են մինչև տարեվերջ փոխարինման, քանի որ լրանում է դրանց շահագործման 15 տարին: Հաշվի առնելով կորոնավիրուսային համաճարակով և հետպատերազմյան ստեղծված իրավիճակը, ինչպես նաև այն փաստը, որ նոր երթուղային ցանցի մշակմամբ  պայմանավորված երթուղիները սպասարկող ընկերությունների մրցույթներ չեն իրականացվում, իսկ երթուղիները մեծամասամբ տրված են ժամանակավոր սպասարկման, առաջարկվում է թույլատրել ևս մեկ տարի շարունակել այդ տրանսպորտային միջոցների շահագործումը կանոնավոր երթուղիներում՝ ուղևորափոխադրումների բնականոն ընթացքը չխաթարելու համար:  
0 4996

Քննարկվել է 11.12.2020 - 26.12.2020

ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ ԵՎ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտի ընդունումը պայմանավորված է ՀՀ կադաստրի կոմիտեի Շիրակի մարզային ստորաբաժանման գործառույթների առավել լիարժեք իրականացմամբ և նրա գործունեության արդյունավետության բարձրացմամբ բավարար շենքային պայմանների ապահովման անհրաժեշտությամբ: 
0 5057

Քննարկվել է 11.12.2020 - 08.01.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի N 1335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի սեպտեմբերի 9-ի N 1335-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության կառուցվածքում  կատարված փոփոխություններով և Լիազոր մարմնի հստակեցման անհրաժեշտությամբ:
0 6778