Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 31.07.2024 - 15.08.2024

««ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարեփոխել հաշտարարության ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում, նախատեսել օրենսդրական խթաններ ուղղված հաշտարարության՝ որպես վեճերի այլընտրանքային միջոցի զարգացմանը, ինչը կհանգեցնի նաև դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը: Փաստաթղթով առաջարկվում է փոփոխություններ կատարել «Հաշտարարության մասին» օրենքում՝ նախատեսելով համահաշտարարության սահմանումը և առանձնահատկությունները, Արդարադատության նախարարության կողմից հաշտարար նշանակելու դեպքում հաշտարարական հաստատություն նշանակելու հնարավորությունը,  միջազգային հաշտության համաձայնությունները Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու և կատարելու ընթացակարգը, ինչպես նաև հաշտարարության ոլորտի հարաբերությունների զարգացմանն ուղղված այլ իրավակարգավորումներ:
Մնաց {days} օր
5 3199

Քննարկվել է 31.07.2024 - 18.08.2024

««Չափումների միասնականության ապահովման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փաթեթը:  «Չափումների միասնականության ապահովման մասին» 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-22-Ն օրենքը (այսուհետ՝ Օրենք) կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում չափումների միասնականության ապահովման իրավական հիմքերը, չափումների միասնականության ապահովման բնագավառում իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի հարաբերությունները և ուղղված է չափումների ոչ հավաստի արդյունքների բացասական հետևանքներից սպառողների իրավունքների և օրինական շահերի պաշտպանությանը, տնտեսության զարգացմանը և գիտատեխնիկական առաջընթացին։ Հաշվի առնելով ոլորտի նոր զարգացումները, Օրենքով կարգավորվող գործընթացները, օրենքի կիրարկման արդյունքում արձանագրված իրավական բացերը, անհրաժեշտություն է առաջացել վերանայել այն՝ ապահովելով ներկա փուլում արձանագրված ոլորտային բացթողումների կամ խնդիրների կարգավորումը, ոլորտի արդիականացումը, նոր իրավակարգավորումների սահմանումը։
Մնաց {days} օր
0 2981

Քննարկվել է 29.07.2024 - 14.08.2024

««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և ««ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Կադաստրի կոմիտեի կողմից մշակվել են՝ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (այսուհետ՝ Նախագիծ), որոնցով կանոնակարգվելու են դատարանների կողմից անշարժ գույքի նկատմամբ սահամանփակումներ կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ կայացված ակտերը ևս էլեկտորնային համակարգի միջոցով անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացնելու հետ կապված մեխանիզմները։ Սույն Նախագծով ակնկալվում է ապահովել Որոշմամբ ներդրված էլեկտրոնային համակարգի ամբողջական կիրառելիությունը՝ դատարանների կողմից անշարժ գույքի նկատմամբ սահամանփակումներ կիրառելու կամ վերացնելու վերաբերյալ կայացված ակտերը նույնպես էլեկտրոնային եղանակով անշարժ գույքի պետական ռեգիստրին ներկայացնելու միջոցով։ Նախագծով նախատեսվող օրենսդրական փոփոխությունների արդյունքում ակնկալվում է դատարանների կողմից կայացվող վերոնշյալ ակտերի կատարումը վերապահել հարկադիր կատարումն ապահովող ծառայությանը, հիմք ընունելով այն հանգամանքը, որ վերջինս արդեն իսկ հանդիսանում է Որոշմամբ ներդրված էլեկտրոնային համակարգի օգտատեր։
Մնաց {days} օր
1 2776

Քննարկվել է 24.07.2024 - 09.08.2024

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացոումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացոումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 10-րդ հոդվածի 2-րդ մասով գործող «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 6-րդ մասում և Նախագծի 12-րդ հոդվածի 4-րդ մասով գործող Օրենքի 13-րդ հոդվածի 11-րդ մասում կատարված փոփոխությունները, ինչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 123-րդ, 1501, 1504-150․10 հոդվածներով նախատեսված տուգանքների չափի վերանայման անհրաժեշտությամբ
Մնաց {days} օր
0 2663

Քննարկվել է 24.07.2024 - 14.08.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման նպատակն է «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքով սահմանված խաղային գործունեության կազմակերպմանը ներկայացվող պահանջների խախտման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու միջոցով բացառել` խաղային հաշիվներ ստեղծելը կամ դրանք համալրելը կամ խաղադրույքների կատարման եւ դրամական  շահումների ստացումն արտարժույթով իրականացնելու նպատակով` համացանցային հաղորդակարգի (IP) հասցեի փոփոխելը, ինչպես նաև ցանկացած այլ եղանակով օրենքով սահմանված պահանջները շրջանցելը, ինչպես նաև  անձի կողմից իրեն պատկանող բանկային (այդ թվում` քարտային) հաշիվների տրամադրումը այլ անձին կամ անձի կողմից իրեն չպատկանող բանկային (այդ թվում` քարտային) հաշիվների օգտագործումը:
Մնաց {days} օր
1 3211

Քննարկվել է 23.07.2024 - 07.08.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ գլխի 5-րդ պարագրաֆով կարգավորվում են էներգամատակարարմանն առնչվող հարաբերությունները։ Միաժամանակ, «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքի  համաձայն՝ ի թիվս այլնի ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (այսուհետ՝ հանձնաժողով) կարգավորման տիրույթում են գտնվում էներգետիկայի բնագավառը (որը ներառում է էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգերը) և ջրային ոլորտը։ «Էներգետիկայի մասին» օրենքի և ՀՀ ջրային օրենսգրքի համաձայն` նշված բնագավառներում հանձնաժողովը կարգավորումն իրականացնում է ՀՀ ջրային օրենսգրքի, «Էներգետիկայի մասին» օրենքի և դրանց հիման վրա ընդունված իր իրավական ակտերի հիման վրա։ Ընդ որում, հիշյալ ակտերով էլ ներկայումս կարգավորվում են սպառող-մատակարար իրավահարաբերությունները, այդ թվում՝ նաև պայմանագրային։ ՀՀ քաղաքացիական օրենսգիրքն ընդունվել է դեռևս 1998 թվականի մայիսի 5-ին, մինչդեռ դրա՝ էներգամատակարարման հարաբերությունները կարգավորող 31-րդ գլխի 5-րդ պարագրաֆը մինչ օրս գրեթե չի վերանայվել, չնայած տվյալ ոլորտում տեղի ունեցած համակարգային փոփոխություններին (այդ թվում՝ օրինակ, էլեկտրաէներգետիկայի բնագավառում 2004 թվականից անցումը մեկ գնորդ – մեկ վաճառող մոդելին, 2022 թվականի փետրվար ամսից շուկայի ազատականացմանն ուղղված բարեփոխումների արդյունքում ազատական շուկայի մեկնարկը)։ Գործնականում ծագած խնդիրների լուծման, գործող կարգավորումների բարելավման նպատակով երկրում ոլորտի զարգացմանը համահունչ ճյուղային օրենքները և դրանց հիման վրա ընդունված հանձնաժողովի իրավական ակտերը բազմիցս ենթարկվել են փոփոխությունների, այն պարագայում, երբ նշված փոփոխությունները միշտ չէ, որ արտացոլվել են ՀՀ քաղաքացիական օրենսգրքի համապատասխան դրույթներում, ինչով պայմանավորված էլ վերջինիս նորմերը ներկայումս, ըստ էության, անգամ գործնական կիրառում չունեն։ Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ առկա են համապատասխան իրավահարաբերությունները կարգավորող ոչ միայն կրկնվող, այլև տարաբնույթ մեկնաբանության տեղիք տվող իրավանորմեր։ Վերոնշյալ խնդրի կարգավորման նպատակով հանձնաժողովի կողմից մշակվել է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ, որով առաջարկվում է փոփոխել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 31-րդ գլխի 5-րդ պարագրաֆը (պարագրաֆի վերնագիրը և օրենսգրքի 550-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ,  իսկ 551-560-րդ հոդվածներն ուժը կորցրած ճանաչել) և նախատեսել, որ էներգամատակարարման ու խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման պայմանագրերի ձևի, դրանց կնքման և ժամկետի երկարաձգման, փոփոխման, լուծման, պայմանագրերով նախատեսվող պատասխանատվության, մատակարարվող էներգիայի և մատուցվող ծառայությունների քանակի, որակի և վճարման կարգի հետ կապված իրավահարաբերությունները կարգավորվում են ճյուղային օրենքներով, հանձնաժողովի նորմատիվ իրավական ակտերով, այդ թվում՝ հանձնաժողովի կողմից սահմանված պայմանագրերի օրինակելի ձևերով։ Միաժամանակ, հաշվի առնելով, որ հանձնաժողովը ճյուղային օրենքների համաձայն՝ ոչ թե հրատարակում է, այլ սահմանում է պայմանագրերի օրինակելի ձևերը, «Էներգետիկայի մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի, ՀՀ ջրային օրենսգրքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 442-րդ հոդվածի 5-րդ մասի խմբագրական համապատասխանությունն ապահովելու նպատակով, առաջարկվում է օրենսգրքի 442-րդ հոդվածի 5-րդ մասում «հրատարակել» բառը փոխարինել «սահմանել» բառով։
Մնաց {days} օր
0 4044

Քննարկվել է 22.07.2024 - 06.08.2024

«Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական գույքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով  առաջարկվում է պետական, ինչպես նաև ենթակա պետական մարմիններին հանձնված (ամրացված) պետության սեփականությանը պատկանող հողերը մշտական (անհատույց) օգտագործման կամ նվիրատվության տրամադրել «Պետական գույքի կառավարման մասին» օրենքով սահմանված կարգերով, պետական գույքի կառավարման լիազոր մարմնի կողմից Հողային օրենսգրքով, օգտագործման տրամադրման կամ նվիրատվության մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգերով։
Մնաց {days} օր
0 2909

Քննարկվել է 19.07.2024 - 03.08.2024

«Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ կապահովվեն Հայաստանի Հանրապետության տարածքում առավել խիստ հսկողական մեխանիզմներ համացանցի, տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով ապօրինի թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարում։
Մնաց {days} օր
0 2991

Քննարկվել է 18.07.2024 - 02.08.2024

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունումը Լեռնային Ղարաբաղում ծառայած զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական երաշխիքների շրջանակի հստակեցումն է։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի միասնական կիրառությունն ապահովելու նպատակով ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է Լեռնային Ղարաբաղի տարածքում ծառայած ժամանակահատվածը համարել զինվորական ծառայության ստաժ, իսկ սույն օրենքի 63-69-րդ հոդվածների դրույթները տարածել նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության, ոստիկանության, փրկարար ծառայության, ազգային անվտանգության ծառայության համակարգի զինծառայողների, Լեռնային Ղարաբաղի քրեակատարողական ծառայողների և նրանց ընտանիքների անդամների վրա։    
Մնաց {days} օր
0 3080
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: