Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 04.01.2024 - 24.01.2024

Գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ոռոգման արդյունավետ համակարգերի ներդրման համար ենթակառուցվածքների ստեղծման փորձնական ծրագիրը հաստատելու մասին Ծրագրի իրականացման նպատակը գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներով երկու համայնքի չորս բնակավայրում մակերեսային ոռոգումից արդիական համակարգերով ոռոգմանն անցումն է։ Ծրագրով նախատեսվում է խիստ ընդգծված գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներով երկու համայնքում ստեղծել ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ՝ ճնշումային փակ ցանցով կաթիլային ոռոգման և անձրևացման համակարգերի համար պիտանի՝ մաքուր ջուրը մոտեցնելով հողակտորներին:
Մնաց {days} օր
0 4959

Քննարկվել է 04.01.2024 - 19.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-Ի N 276-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը կնպաստի  Հայաստանի Հանրապետությունում տավարաբուծության, խոզաբուծության և թռչնաբուծության ուղղությամբ ներդրումների ավելացմանը և պարենային ինքնաբավության մակարդակի բարձրացմանը, ծրագրի շահառուների շրջանակի ընդլայնմանը։
Մնաց {days} օր
0 4834

Քննարկվել է 04.01.2024 - 24.01.2024

Հողային բարեփոխումների փորձնական ծրագիրը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետությունում հողային բարեփոխումների փորձնական ծրագրի նպատակն է տարբեր գործիքների կիրառմամբ (գյուղատնտեսական նշանակության հողերի ձեռքբերում, օտարում, միջնորդությունների իրականացում, փոխանակում) նպաստել հողերի միավորմանը (կոնսոլիդացիային), հողերի շուկայի զարգացմանը և հողերի օգտագործման մակարդակի բարձրացմանը։
Մնաց {days} օր
0 5641

Քննարկվել է 04.01.2024 - 19.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող կարգավորման նպատակն է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատել Խաղողի տնկարկ թեմատիկ շերտի ստանդարտը և հատկանիշները։ Որոշման մեջ կատարվող լրացումը հնարավորություն կտա ստանալ տեղեկատվություն խաղողի այգիների ճշգրիտ տեղադրության վայրի, յուրաքանչյուր խաղողի տնկարկի ագրոնոմիական բնութագրի (տնկման տարեթիվ, սորտ, մակերես) և բերքի կանխատեսվող քանակի մասին, բարելավել խաղողի մթերման գործընթացը, ստանալ խաղողի արտադրության ճշգրիտ ծավալների մասին տեղեկատվություն և իրականացնել վերահսկում, խաղող վերամշակող ընկերությունները կունենան վիճակագրական տվյալներ, բոլոր շահագրգիռ կողմերի համար կապահովվի երկրատեղեկատվական տվյալների հասանելիություն։ Ակտի նորմատիվ բնույթը պայմանավորված է փոփոխվող ակտի՝ նորմատիվ իրավական ակտ լինելու հանգամանքով։
Մնաց {days} օր
0 4000

Քննարկվել է 04.01.2024 - 19.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-Ի N 927-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն ծրագրի իրականացման մեխանիզմները, կշարունակվի խթանել ինտենսիվ այգեգործության զարգացումը, ոռոգման և կարկտապաշտպան առաջադիմական համակարգերի ներդրումը, ջրավազանների կառուցումը և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի, այդ թվում հատիկաընդեղենների արտադրությունը։ Արդյունքում կբարձրանա գյուղատնտեսության ինտենսիվացման մակարդակը։
Մնաց {days} օր
0 3756

Քննարկվել է 04.01.2024 - 19.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 25-Ի N 1939-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռնի ապահովել տարածաշրջանում շրջանառվող դաբաղի հարուցչի տիպերի նկատմամբ փորձաքննության իրականացումը, համաձայն իրավական հիմքերի։ Նախագծի ընդունման արդյունքում կգնահատվեն հիվանդության հնարավոր ներթափանցման ռիսկերը, հանրապետության տարածքում կապահովի գյուղատնտեսական կենդանիների դաբաղ հիվանդության բռնկման և տարածման կանխումը, անասնաբուժասանիտարական տեսակետից բարձրորակ կենդանական ծագման մթերքի և հումքի արտադրության արտահանման և ներկրման բարենպաստ պայմաններ, որի արդյունքում կբարելավի համախառն ներքին արտադրանքի տնտեսական ակտիվության ցուցանիշը: Միաժամանակ նախագծի ընդունման արդյունքում կապահովվի միջազգային համագործակցության պարտավորությունների կատարումը։
Մնաց {days} օր
0 3800

Քննարկվել է 03.01.2024 - 18.01.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունման արդյունքում ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանով կսահմանվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կարգապահական հանձնաժողովի կազմը և աշխատակարգը՝ 2022 թվականի դեկտեմբերի 16-ի թիվ ՀՕ-477-Ն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն։
Մնաց {days} օր
2 4424

Քննարկվել է 03.01.2024 - 18.01.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1672-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1672-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի 2022 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-477-Ն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետի կատարումը՝ կարգապահական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը սահմանելու լիազորությունը վերապահելով Ներքին գործերի նախարարին։
Մնաց {days} օր
0 3359

Քննարկվել է 03.01.2024 - 18.01.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի ԹԻՎ 9-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2013 թվականի ապրիլի 29-ի թիվ 9-ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ ոստիկանության պետի հրամանի նախագծի ընդունման արդյունքում ուժը կորցրած կճանաչվի ՀՀ ոստիկանության պետի 2013թ․ ապրիլի 29-ի թիվ 9-Ն հրամանը։
Մնաց {days} օր
0 3458
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: