Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 10.02.2025 - 25.02.2025

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ կբացառվեն էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն օրենքով սահմանված արտոնությամբ ներկրման այն դեպքերը, երբ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցը ներկրվում է Հայաստանի Հանրապետություն հետագայում այն քանդելու, մասնատելու և որպես պահեստամասեր վաճառելու նպատակով
Մնաց {days} օր
0 3070

Քննարկվել է 03.02.2025 - 18.02.2025

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը Նախագծով առաջարկվում է Հայաuտանի Հանրապետության հարկային օրենսգրքի (ՀO-165) 64-րդ հոդվածով սահմանված ավելացված արժեքի հարկի արտոնությունը տարածել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրերին  դասվող՝ 2022 թվականի դեկտեմբերի 31-ից հետո թողարկված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների նկատմամբ։
Մնաց {days} օր
0 3156

Քննարկվել է 03.02.2025 - 18.02.2025

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող կարտոֆիլի սերմացուի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 3,5 հազ․ տոննա ծավալով ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0701 10 000 0 ծածկագրին դասվող ,,E,, դասի (Էլիտա) և ,,A,, դասի (առաջին վերարտադրության) կարտոֆիլի սերմացուի (այսուհետ՝ կարտոֆիլի սերմացու) Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման /0 % մաքսատուրքի դրույքաչափ/ նկատմամբ սակագնային արտոնություն
Մնաց {days} օր
0 2532

Քննարկվել է 31.01.2025 - 15.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 21 - Ի N 1815 - Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է ապահովել 50 կգ կամ ավելի կենդանի զանգված ունեցող խոզերի ներմուծման և շրջանառության կարգավորում, նպատակ ունենալով պաշտպանելու խոզի մսի տեղական արտադրողների տնտեսական շահերը։
Մնաց {days} օր
2 2830

Քննարկվել է 24.12.2024 - 08.01.2025

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նպատակ ունենալով ներքին շուկայում ստեղծել հավասար մրցակցային պայմաններ ներմուծվող և տեղում արտադրվող ցեմենտի միջև՝ առաջարկվում է «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 2523 ծածկագրին դասվող ցեմենտի (բացառությամբ 2523210000, 2523100000 ապրանքային դիրքերին դասվող ծածկագրերի)՝ «Բացթողում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով յուրաքանչյուր մինչև հարյուր տոննայի ներմուծման լիցենզիա տրամադրելու համար պետական տուրքը սահմանել բազային տուրքի 12000-ապատիկի չափով, իսկ կլինկերի նույն ընթացակարգով  ներմուծումը սահմանել որպես լիցենզավորվող գործունեություն, իսկ լիցենզիզների տրամադրման համար գանձել պետական տուրք՝ բազային տուրքի 400-ապատիկի չափով։ 
Մնաց {days} օր
0 2421

Քննարկվել է 20.12.2024 - 10.01.2025

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ (ԹՈՒՅԼԱՏՐՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԻ) ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ՏՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ մշակութային արժեքներ արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է մշակութային արժեքների արտահանման  կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ): Նախատեսվում  է առանձնացնել արտահանում և ժամանակավոր արտահանում ընթացակարգերը և ներկայացված նախագծով սահմանել մշակութային արժեքների ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ) տալու կարգը:
Մնաց {days} օր
2 1797

Քննարկվել է 20.12.2024 - 10.01.2025

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ (ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ) ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ մշակութային արժեքներ արտահանելու կամ ժամանակավոր արտահանելու համար ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է մշակութային արժեքների արտահանման  կամ ժամանակավոր արտահանման իրավունքի եզրակացություն (թույլատրող փաստաթուղթ):
Մնաց {days} օր
0 1833

Քննարկվել է 20.12.2024 - 04.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 335-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի նպատակն է կանոնակարգել սեռաբջիջների և սաղմի (էմբրիոնի) արտահանման և ներմուծման հետ կապված իրավահարաբերությունները, համապատասխանեցնել որոշման լիազորող նորմը Օրենքի համապատասխան հոդվածին, ինչպես նաև սահմանել կենսաբանական ծնողի (ծնողների) գրավոր համաձայնության և բժշկական օգնության և սպասարկման համապատասխան տեսակի լիցենզիա ունեցող բժշկական կազմակերպության տրամադրած տեղեկանքի ձևերը:
Մնաց {days} օր
0 2996

Քննարկվել է 04.12.2024 - 19.12.2024

«Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծվող սերուցքային կարագի նկատմամբ սակագնային արտոնություն կիրառելու, ներմուծման կարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետությանը հատկացվել է 2000․0 տոննայի չափով սերուցքային կարագի /0 % մաքսատուրքի դրույքաչափ/ ներմուծման նկատմամբ սակագնային արտոնություն։  Ներկրվող սերուցքային կարագի նկատմամբ սակագնային արտոնության կիրառման ժամկետ է սահմանված` 2024 թվականի --- -–ից մինչև 2025 թվականի հունիսի 15-ը ներառյալ:
Մնաց {days} օր
4 3032
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: