Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 20.07.2017 - 04.08.2017

«Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի և «Քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը և պայմանները, ինչպես նաև պաշտպանվող անձի և պաշտպանության միջոցի իրականացման վերաբերյալ տեղեկությունները չհրապարակելու մասին գրավոր նախազգուշացման ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման Նախագծի ընդունումը հնարավորություն կտա լրացնել օրենսդրական բացը և ապահովել պետության կողմից քրեական դատավարության մասնակիցների պաշտպանությունն իրականացնելու պարտականության կատարումը և վերջիններիս անվտանգության պատշաճ ապահովումը:
Մնաց {days} օր
0 11402

Քննարկվել է 11.07.2017 - 27.07.2017

«Սոցիալական աշխատանքի մասին» ՀՀ օրենքի նախագիծ Սոցիալական ծառայություններ տրամադրող տարբեր մարմինների և կազմակերպությունների աշխատողների որակավորման բարձրացումն իրականացվում է վերապատրաստումների կամ «Սոցիալական աշխատանք» հատուկ դասընթացների միջոցով: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ձևավորել սոցիալական աշխատողների պրոֆեսիոնալ անձնակազմ: Օրենքի նախածով նախատեսվում է սոցիալական աջակցության բնագավառում իրականացվող աշխատանքները դնել պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Սոցիալական աջակցության համակարգում նախատեսվում է, որ աշխատելու են «սոցիալական աշխատող» որակավորում ունեցող անձինք: Միաժամանակ, ձևավորվում է մասնագիտական (պրոֆեսիոնալ) հանրություն՝ ինքնավար մի ինստիտուտ՝  սոցիալական աշխատանքի մասնագետների պալատ, որին օրենքի ուժով վերապահվում է սոցիալական աշխատանքի մասնագիտական պատշաճ մակարդակ ապահովելու լիազորությունները: Կատարելագործվում է նաև սոցիալական աշխատողների մասնագիտական գիտելիքների որակավորման գործող ընթացակարգը, մասնավորապես, ներդրվում է արտոնագրման համակարգ, որը հնարավորություն կտա նաև բարձրացնել տրամադրվող սոցիալական ծառայությունների որակը: Նախագծով կարգավորվում են սոցիալական աշխատողի կարգավիճակի, սոցիալական աշխատանքի մասնագիտացման, վերապատրաստման, արտոնագրման, սոցիալական աշխատանքի մասնագետների պալատի կազմավորման հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
7 19741

Քննարկվել է 06.07.2017 - 26.07.2017

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հատուկ քննչական ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Մաքսային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր  Հիշյալ օրենքների նախագծերի ընդունման արդյունքում քննիչների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու լիազորությունը կվերապահվի բացառապես ՀՀ գլխավոր դատախազին՝ ապահովելով նրանց անձեռնմխելիությունը, դրանով իսկ ոչ միայն կերաշխավորվի քննիչների անկախությունը, այլ նաև կտնտեսվի պետության ֆինանսական և մարդկային ռեսուրսները:
Մնաց {days} օր
0 12709

Քննարկվել է 29.06.2017 - 17.07.2017

««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատրելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր ««Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատրելու մասին» ՀՀ օրենքների նախագծերով նախատեսվում է սոցիալական աջակցության ոլորտում ձևավորել ընտանիքի սոցիալական գնահատման համակարգ (ներկայումս գործող ընտանիքների անապահովության գնահատման համակարգի փոխարեն), որով կմեկնարկի մարդկային կապիտալի զարգացման գործառնական հենքը: Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառումը ենթադրում է ՀՀ-ում բնակվող որևէ ընտանիքի, անկախ աղքատության կամ բարեկեցության մակարդակից, հաշվառման գործընթաց, որով կվերածվի նաև այդ համակարգին դիմելը նվաստացուցիչ հանգամանք ընկալելու փաստը: Ընտանիքի սոցիալական գնահատման համակարգի միջոցով գնահատական կտրվի ընտանիքի թե̀ անապահովության, թե̀ բարեկեցության ու բարօրության վիճակին` առաջին դեպքում նախատեսելով սոցիալական ծառայությունների համապատասխան փաթեթի տրամադրում, այդ թվում նաև նպաստ, իսկ երկրորդ դեպքում խնամատար ընտանիքի, խնամակալի ընտրության, ինչպես նաև երեխա որդեգրել ցանկացող ընտանիք հաշվառելու հնարավորություն:  
Մնաց {days} օր
0 12819

Քննարկվել է 28.06.2017 - 14.07.2017

«Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով նախատեսվում է` 1) տնտեսավարողների կողմից փաստաթղթերը կնքված ներկայացնելու պահանջի վերացման նպատակով համապատասխան փոփոխությունների իրականացում, 2) հստակեցնել «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ ֆիզիկական անձանց կողմից ապրանքների և տրանսպորտային միջոցների տեղափոխմանը, մաքսային մարմինների կողմից մտավոր սեփականության օբյեկտների պաշտպանությանն ուղղված գործողություններին վերաբերող դրույթները, մասնավորապես՝ նախատեսվել է ֆիզիկական անձի կողմից ժամանակավոր ներմուծվող երկրորդ ավտոմեքենայի համար մաքսատուրքի, հարկերի վճարման ապահովման տրամադրում, ֆիզիկական անձանց կողմից 1000 եվրոյին համարժեք ՀՀ դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային վճարների հաշվարկման բազայի նվազեցում չհարկվող՝ 200 հազ. ՀՀ դրամի չափով, ֆիզիկական անձանց կողմից Եվրասիական տնտեսական միության այլ անդամ պետություններում հաշվառված ավտոմեքենաների օգտագործման հնարավորություն նաև տվյալ անձանց կողմից լիազորված անձանց կողմից, մտավոր սեփականության օբյեկտների ռեեստրներում չներառված մտավոր սեփականության օբյեկտներ պարունակող ապրանքների՝ առանց իրավատիրոջ դիմումի բացթողման կասեցման հնարավորության վերացում, 3) մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հայտարարագրերի լրացման հնարավորության ամրագրում, 4) մաքսավճարների վճարման ժամկետների փոփոխություն (մաքսային հայտարարագրերի ներկայացմանը զուգահեռ վճարելու փոխարեն նախատեսվել է դրանց վճարում մինչև ապրանքների բացթողումը), 5) պարզեցնել լիազորված տնտեսական օպերատորի կարգավիճակ ստանալու նպատակով իրավաբանական անձանց ներկայացվող պահանջները, 6) հստակեցնել ժամանակավոր ներմուծման և արտահանման, վերամշակման, մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպման պայմանները, 7) Հայաստանի Հանրապետության և Միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի վիճակագրության վարման կանոնների, փոխադրվող ապրանքների վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևի և դրա լրացման կարգի, մաքսային հսկողության ընտրողականության համակարգի մեթոդաբանության, «Հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ընթացակարգի կիրառման կարգի, հատուկ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման կարգի, մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագրերի լրացման ընթացակարգի սահմանման իրավասության վերապահում Հայաստանի Հանրապետության կառավարությանը,  8) չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մի քանի խմբաքանակներով տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման ձևի և ընդունման կարգի, ինչպես նաև վերամշակման ընթացակարգերի շրջանակներում թույլտվությունների տրամադրման, դրանցում փոփոխություններ և լրացումներ կատարելու կարգի սահմանման իրավասության վերապահում վերադաս մաքսային մարմնին, 9) պայմանական բացթողնված, ինչպես նաև «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման պայմանների հստակեցում, 10) մաքսավճարների սահմանում մաքսային մարմինների պաշտոնատար անձանց կողմից մաքսային հայտարարագրերի լրացման, չհավաքված կամ կազմատված, այդ թվում՝ չկոմպլեկտավորված կամ անավարտ վիճակում մի քանի խմբաքանակներով տեղափոխվող ապրանքների դասակարգման վերաբերյալ որոշման տրամադրման, ֆիզիկական անձանց կողմից միջազգային փոստային առաքանիներով առաքվող` Համաշխարհային փոստային միության ակտերով նախատեսված փաստաթղթերով հայտարարագրվող առաքանիների հաշվառման համար:
Մնաց {days} օր
0 16389

Քննարկվել է 27.06.2017 - 12.07.2017

«Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթների հստակեցումն է։  Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` պետական պաշտոն զբաղեցրած անձը կենսաթոշակի իրավունք ունի, եթե չի աշխատում (չի զբաղեցնում պետական և համայնքային պաշտոն կամ չի կատարում վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, որպես անհատ ձեռնարկատեր չի զբաղվում ձեռնարկատիրական գործունեությամբ, չի զբաղեցնում նոտարի պաշտոն):        Օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի աշխատանքի ընդունվելու (պետական և համայնքային պաշտոն զբաղեցնելու կամ վճարովի այլ աշխատանք կատարելու, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից, որպես անհատ ձեռնարկատեր` ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու, նոտարի պաշտոն զբաղեցնելու) դեպքում աշխատանքի ընդունվելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից: Հարկ է նկատի ունենալ, որ գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքի բովանդակությունը (աշխատանքի բնույթը) որոշելու համար անհրաժեշտ է իրականացնել «Հանրային ծառայության մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Կրթության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքների դրույթների փոխակապակցված մեկնաբանություն, ինչն իրավակիրառական պրակտիկայում առաջացնում է խնդիրներ։ Ներկայացվող նախագծով առաջարկվում է վերը նշված օրենքների դրույթների հիման վրա «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքով հստակեցնել գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք հասկացությունը։
Մնաց {days} օր
1 12282

Քննարկվել է 21.06.2017 - 07.07.2017

«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման 2017 թվականի միջոցառումների ծրագրի 9-րդ` Փոքր ներդրողների (բաժնետերերի) պաշտպանություն բաժնի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջի կատարման ապահովմամբ: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է բարձրացնել բաժնետիրական ընկերությունների կառավարման  գործընթացի թափանցիկությունը, նվազեցնել բաժնետիրական ընկերությունների կառավարման ռիսկերը, կատարելագործել հակակշիռների և զսպման մեխանիզմը, բացահայտել բաժնետիրական ընկերությունների խորհրդի անդամների շահագրգռվածության և շահերի բախման դեպքերը:
Մնաց {days} օր
2 11561
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: