Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 27.02.2025 - 15.03.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Զինվորական կամ այլընտրանքային ծառայության հայտարարված զորակոչից և վարժական հավաքից խուսափելու դեպքերին համարժեք իրավական արձագանք տալու և նմանատիպ դեպքերը նվազեցնելու նպատակով առաջարկում ենք խստացնել ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ և 462-րդ հոդվածների սանկցիաներով նախատեսված պատիժները: Մասնավորապես, Նախագծով առաջարկվում է ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սանկցիայում «երկուսից հինգ» տարի ժամկետով ազատազրկումը փոխարինել «երեքից վեց» տարի ժամկետով ազատազրկմամբ, և համամասնորեն խստացնել նաև նույն հոդվածի ծանրացնող և առավել ծանրացնող հանգամանքները նախատեսող մասերը՝ նույն հոդվածի 2-րդ մասում՝ «չորսից ութ» տարին փոխարինել «հինգից տասը» տարի ժամկետով ազատազրկմամբ, իսկ 3-րդ մասում՝ «վեցից տաներկու» տարին՝ «իննից տասնհինգ» տարի ժամկետով ազատազրկմամբ։ ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածում առաջարկվում է սանկցիայից հանել կարճաժամկետ ազատազրկում պատժատեսակը, տուգանք պատժատեսակի չափը՝ «առավելագույնը քսանապատիկի չափով» փոխարինել «տասնապատիկից երեսնապատիկի չափով», իսկ ազատազրկման համար նախատեսված «առավելագույնը երկու տարի ժամկետը» փոխարինել «մեկից երեք տարի ժամկետով»։
Մնաց {days} օր
4 3091

Քննարկվել է 21.02.2025 - 08.03.2025

«ԶԵՆՔԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը նպատակ ունի ապահովել հանրային անվտանգության կանխատեսելի՝ առավել բարձր մակարդակ, զենքով պարգևատրման գործընթացը դարձնել առավել օբյեկտիվ և որոշակիացված, բացառել զենքով պարգևատրման անկանխատեսելի և երկակի իրավական մոտեցումները, ինչպես նաև հստակեցնել Հայաստանի Հանրապետությունում պարգևատրական զենքերի կարգավիճակը։ Փոփոխությունները դրական կանդրադառնան հանրապետության քրեածին իրավիճակի վրա՝ հրազենով կատարվող հանցագործությունների արդյունավետ կանխարգելման համատեքստում։
Մնաց {days} օր
14 7479

Քննարկվել է 17.02.2025 - 04.03.2025

««Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Առողջապահական կազմակերպությունների տնօրենների հավակնորդներին ներկայացվող պահանջների սահմանում, գործունեության արդյունավետության գնահատման մեխանիզմների, կարգավորումների, հաշվտեվողականության սահմանում:
Մնաց {days} օր
0 2189

Քննարկվել է 13.02.2025 - 28.02.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Քրեական գործերով վերաքննիչ բողոքների մեծաքանակության պայմաններում պետության խնդիրն է օրենսդրությամբ ապահովել արդարադատության իրականացումն ընթացակարգային այնպիսի կանոններով, որոնցով երաշխավորվեն հրապարակային դատաքննության իրավունքի իրացման անհրաժեշտ իրավական պայմաններ, այդ թվում` նաև դատարանում գործերի քննության դատավարական ձևերի բազմազանության կիրառմամբ, ելնելով քննվող գործերի առանձնահատկություններից և դրանց արդար, արագ ու արդյունավետ լուծման անհրաժեշտությունից: Նախագծով առաջարկվում է սահմանել քրեական գործերով վերաքննիչ բողոքների քննության գրավոր ընթացակարգ, այսինքն՝ առաջարկվում է ամրագրել վերաքննիչ բողոքները գրավոր ընթացակարգով քննելու ընդհանուր օրենսդրական կանխավարկած, սահմանելով բացառություններ վերաքննիչ դատարանում ապացույցներ հետազոտելու միջնորդության բավարարման, ինչպես նաև վերաքննիչ բողոքի բանավոր ընթացակարգով քննելու անհրաժեշտության մասին վերաքննիչ դատարանի եզրահանգման գալու դեպքերի համար։ Նշյալ փոփոխությամբ վերաքննիչ դատարանում կերաշխավորվի ինչպես գործերի քննության ողջամիտ ժամկետների պահպանումը, այնպես էլ՝ կնպաստի արադարադատության արդյունավետության և որակի բարձրացմանը՝ նկատի ունենալով վերաքննիչ բողոքների մեծաքանակությունը։ Միաժամանակ, Նախագծով նախատեսվում է դատավճռին և որոշման ներկայացվող ֆորմալ պահանջների փոփոխություն, մասնավորապես դատավճռի և որոշման յուրաքանչյուր էջի ստորագրման կապակցությամբ լրացուցիչ ծանրաբեռնվածությունը թեթևացնելու համար առաջարկվում է սահմանել յուրաքանչյուր էջը կնքելու և վերջին էջը ստորագրելու օրենսդրական պահանջ։ 
Մնաց {days} օր
3 3284

Քննարկվել է 12.02.2025 - 28.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով նախատեսվում է 1․ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում առաջին մասի 10-րդ ենթակետում կատարել լրացում՝ առաջացող տարակարծություններով պայմանավորված՝ մտցնել իրավական որոշակիություն՝ համայնքային սեփականության արոտավայրերի օտարման սահմանափակումների հարցը թողնել ավագանու հայեցողությանը։ Նախագծի 1-ին հոդվածով առաջարկվող լրացման արդյունքում ստեղծվում է իրավական որոշակիություն։ 2․ ՀՀ հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի (2-րդ հոդված) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է որպեսզի համապատասխան հողամասերը սեփականության իրավունքով տրամադրելու փոխարեն դրանք տրամադրվեն անհատույց օգտագործման իրավունքով:
Մնաց {days} օր
5 2757

Քննարկվել է 11.02.2025 - 26.02.2025

«ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «ԽԱՂԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ 2024 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունվել և 2024 թվականի նոյեմբերի 14-ից ուժի մեջ են մտել ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՕ-407-Ն, ««Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մաuին» ՀՕ-408-Ն, ««Կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին» ՀՕ-410-Ն, ««Զբաղվածության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՕ-413-Ն, «Սոցիալական աջակցության մասին» ՀՕ-414-Ն, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-416-Ն և մի շարք այլ օրենքներ։ Նշված օրենքներով ներդրվեց նաև ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգը։ Միաժամանակ, պայմանավորված 1998 թվականի մայիսի 5-ի «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից ուժը կորցրած ճանաչվելու և «Կատարողական վարույթի մասին» օրենքն ուժի մեջ մտնելու հանգամանքով, անհրաժեշտ է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՕ-416-Ն օրենքում նշված կարգավորումները սահմանել «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքում՝ վերը նշված օրենքների միասնությունն ու ներդաշնակությունն ապահովելու նպատակով։ Բացի այդ, անհրաժեշտ է նաև կատարել որոշակի փոփոխություններ «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում՝ հիմք ընդունելով ընտանիքի անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները և տերմինները։
Մնաց {days} օր
0 2005

Քննարկվել է 10.02.2025 - 25.02.2025

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծի ընդունմամբ կբացառվեն էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների Հայաստանի Հանրապետություն օրենքով սահմանված արտոնությամբ ներկրման այն դեպքերը, երբ էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցը ներկրվում է Հայաստանի Հանրապետություն հետագայում այն քանդելու, մասնատելու և որպես պահեստամասեր վաճառելու նպատակով
Մնաց {days} օր
0 3188

Քննարկվել է 06.02.2025 - 22.02.2025

<<Անկանխիկ գործառնությունների մասին>> օրենքում լրացում կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի Օրենքի նախագծի համաձայն նախատեսվում է կառավարության տալ լիազորություն, որի շրջանակներում կառավարությունը կարող է օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված պայմանների ստուգման արդյունքում խախտումների հայտաբերման դեպքում սահմանափակել ֆինանսական գործարքների իրականացումը։ Սույն կարգավորմամբ հնարավորություն կընձեռնվի շուկայի բոլոր մասնակիցների համար սահմանել հավասար և արդար պայմաններ, կնվազեցվի վերահսկող մարմինների կողմից ստուգումների իրականացումը՝ այդպիսով կանխարգելելով խախտումների իրականացումը, ինչպես նաև թույլ կտա ստանալ ճշգրիտ և ամբողջական տվյալներ, մասնավորապես՝ բժշկական հաստատությունների կողմից  համապատասխան բժշկական տվյալների մուտքագրում էլեկտրոնային առողջապահական համակարգ, որը հնարավորություն կտա ցանկացած պահի դրությամբ ունենալ հավաստի տեղեկատվություն ՀՀ առողջապահական համակարգում մատուցված ծառայությունների քանակական և որակական ցուցանիշների վերաբերյալ՝ անկախ բժշկական ծառայությունների մատուցման համար ֆինանսվաորման աղբյուրից որի շնորհիվ կձևավորվի ճշգրիտ վիճակագրություն, կնվազեցվի հավելյալ հետազոտությունների, կրկնակի բուժումների, նշանակումների և բժշկական սխալների քանակը՝ նվազեցնելով առողջապահական ծախսերը, և միարժամանակ քաղաքացու վերաբերյալ ունենալ ամբողջական առողջապահական տվյալններ։
Մնաց {days} օր
3 3199

Քննարկվել է 06.02.2025 - 23.02.2025

«ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ««Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ Լիազոր մարմինը հնարավորություն կունենա սննդային գործոնով պայմանավորված թունավորումների կամ վտանգավոր սննդամթերքի կասկածների դեպքում իրականացնել համապատասխան վերահսկողական միջոցառումներ՝ ուղղված  ռիսկերի մեղմմանը, աղտոտման  աղբյուրների վաղ բացահայտմանն ու հետագա վնասների կանխմանն ուղղված արագ գործողությունների կիրառմանը:
Մնաց {days} օր
0 2632
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: