Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 22.06.2022 - 07.07.2022

«Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 14-ի 1391-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» «Հանրակրթության մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ, 13-րդ և 14.3-րդ ենթակետերով, ինչպես նաև 12-րդ հոդվածով սահմանվել են  դրույթներ, համաձայն որոնց՝ անհրաժեշտ է հանրակրթության բարեփոխումների շրջանակում ամբողջությամբ վերանայել ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը՝ համապատասխանեցնելով ժամանակակից աշխարհում կրթության զարգացման միտումներին համահունչ մասնագետների պաշտոնի նկարագրին:
Մնաց {days} օր
24 16404

Քննարկվել է 12.10.2021 - 27.10.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով ուժը կորցրած են ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 31-ի «Մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և ռեզերվից հանելու կարգը սահամնելու մասին» թիվ 1731-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 2068-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսայի պետական կոմիտեի  մաքսային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 45-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի  «Առաջին անգամ հարկային ծառայության պաշտոնում նշանակվելիս փորձաշրջանի անցկացման կարգը սահմանելու մասին» թիվ 123-Ն որոշումը:                                                                                                                                                                                                                                     «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի ««Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.01.2020թ․ ՀՕ-18-Ն օրենքի և  ««Հարկային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.01.2020թ․ ՀՕ-17-Ն օրենքի դրույթների կիրարկումը:
Մնաց {days} օր
0 5975

Քննարկվել է 23.11.2019 - 13.12.2019

«ՀՀ կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի № 1010-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 9-ի N 1010-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի № 71-Ն որոշմամբ հաստատված № 2 հավելվածով սահմանված թվով 14 ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերի օբյեկտ հանդիսացող արտադրանքի անվանումների և դրանց արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի (ԱՏԳ ԱԱ) ծածկագրերի համապատասխանեցմամբ:
Մնաց {days} օր
0 8599
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: