Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 23.12.2025 - 08.01.2026

ԵՐՐՈՐԴ ԵՎ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՀԱՋՈՐԴ ԵՐԵԽԱՅԻ ՆՊԱՍՏ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՎՃԱՐԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Ազգային Ժողովի 2025 թվականի դեկտեմբերի 17-ի նիստին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով՝ երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի նպաստին վերաբերող դրույթների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 1083

Քննարկվել է 19.12.2025 - 03.01.2026

«Փրկարարական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը սահմանելու մասին» ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել փրկարարական ծառայողի նկատմամբ ծառայողական քննություն անցկացնելու կարգը։
Մնաց {days} օր
0 1086

Քննարկվել է 14.11.2025 - 30.11.2025

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ, ԱՐՎԵՍՏԻ, ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԵՎ ՊԱՐԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կարգը սահմանում է արտադպրոցական ծրագրեր իրականացնող երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցներում (այսուհետ՝ «Դպրոց»), անկախ դրանց կազմակերպաիրավական ձևից, դիմորդների ընդունելության և սովորողների ավարտական քննությունների անցկացմանընթացակարգը։ Այն կիրառվելու է այն դպրոցների նկատմամբ, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամաններով հաստատված «Երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների օրինակելի ուսումնական պլաններ»-ի և համապատասխան առարկայական ծրագրերի հիման վրա։
Մնաց {days} օր
0 1328

Քննարկվել է 17.10.2025 - 01.11.2025

«ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշում Նախագծով հստակեցվել են համայնքային ծառայության պաշտոնը ժամանակավոր թափուր համալրելու հիմքերը, մասնավորապես՝ նախագծով նախատեսվել են մեղադրյալի կարգավիճակ ունեցող համայնքային ծառայողի պաշտոնավարման կասեցման, ինչպես նաև դատարանի որոշմամբ համայնքային ծառայողի նկատմամբ կալանքը կիրառելու դեպքում վերջինիս լիազորությունների կասեցման դեպքերը։
Մնաց {days} օր
0 1810

Քննարկվել է 17.10.2025 - 01.11.2025

«Համայնքային ծառայողների գրանցամատյանի վարման կարգը հաստատելու մասին» հրաման Նոր էլեկտրոնային գրանցամատյանի մշակման և ներդրման արդյունքում Լիազոր մարմնի կողմից հնարավորություն կստեղծվի տեղում իրականացնել կադրային գործի նկատմամբ վերահսկողություն։։  Սույն կարգով կարգավորվում են համայնքային ծառայողների գրանցամատյանը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները:
Մնաց {days} օր
0 1657

Քննարկվել է 17.10.2025 - 01.11.2025

«Համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների անձնական գործերը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները սահմանելու մասին» հրաման Նախագծով սահմանվում են համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայողների անձնական գործերը վարելու ընթացակարգային առանձնահատկությունները։ Նախագծով առաջարկվող կարգավորումները ոչ միայն ամրագրում են գործող կարգի հիմնական դրույթները, այլև լրացուցիչ ապահովում է ժամանակակից պահանջներին համահունչ թափանցիկություն, հաշվետվողականություն և արդյունավետ կադրային կառավարում։
Մնաց {days} օր
0 1481

Քննարկվել է 14.10.2025 - 30.10.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սպառողի էներգատեղակայանքներով էլեկտրական էներգիան ենթասպառողների կամ բաշխողի այլ ցանցերի սնման համար փոխանցելու կարգում ամրագրված դրամային մեծությունների վերանայում։
Մնաց {days} օր
0 1752

Քննարկվել է 10.10.2025 - 25.10.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի թիվ 1244-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2020 թվականի հուլիսի 23-ի թիվ 1244-Ն որոշումը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դրա կարգավորման առարկա հանդիսացող հարաբերությունների կանոնակարգումն այլևս գտնվում է Ներքին գործերի նախարարի իրավասության տիրույթում:
Մնաց {days} օր
0 1787

Քննարկվել է 10.10.2025 - 25.10.2025

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ Նախագծի ընդունման արդյունքում՝ կապահովեն ՀՀ բնակչության պետական ռեգիստրի տվյալների ամբողջականությունն ու հուսալիությունը, կնվազեցնեն կրկնվող և անճշտ տվյալները, կապահովեն պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների և դիվանագիտական ծառայության միջև տեղեկատվական փոխգործունակություն, և կնպաստեն պետական քաղաքականությունների ավելի արդյունավետ և հասցեական ձևավորմանը։
Մնաց {days} օր
4 15076
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: