Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

12.12.2025 29.12.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի ազատականացման բարեփոխման շարունակականությունն ապահովելու և շուկայի գործարկման արդյունքում ի հայտ եկած խնդիրներն ու հնարավոր ռիսկերը չեզոքացնելու և հետագա բնականոն ընթացքն ապահովելու նպատակով նախատեսվել են փոփոխություններ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի 517-Ն որոշմամբ հաստատված՝ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններում։ Մասնավորապես, ներկայացված նախագծով նախատեսվել է էՄԱ կանոնների 107-րդ կետի 4-8-րդ ենթակատերով սահմանված ժամկետները երկարաձգել մեկական տարով։
Մնաց {days} օր
0 226

12.12.2025 27.12.2025
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով առաջարկվում է սահմանել ռազմավարական փաստաթղթի նոր տեսակ՝ դոկտրին, որը կսահմանի պետության զարգացման երկարաժամկետ հորիզոնը՝ հիմք դառնալով ռազմավարական մյուս փաստաթղթերի մշակման ու ներդաշնակեցման համար։
Մնաց {days} օր
0 235

12.12.2025 27.12.2025
Հայաստանի Հանրապետության տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին «Հայաստանի Հանրապետության տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) առաջարկվում է սահմանել «Իրական Հայաստանի» տնտեսական նոր պարադիգմի գաղափարական հիմքերը՝ ամրագրելով պետության դերը որպես մարդակենտրոն, բայց միաժամանակ անվտանգությանը, դիմակայունությանը և ինստիտուցիոնալ ամրապնդմանը ծառայող համակարգի։ Իրավական ակտի ընդունմամբ առաջարկվում է վերացնել տնտեսական և ինստիտուցիոնալ քաղաքականության հատվածայնությունը, ամրագրել երկարաժամկետ տեսլական և հստակ սկզբունքներ, սահմանել ծրագրերի և ենթածրագրերի միասնական կառուցվածքային համակարգ՝ դրանով ապահովելով պետական քաղաքականության ռազմավարական, համակարգային և կանխատեսելի բնույթը։
Մնաց {days} օր
0 306

12.12.2025 27.12.2025
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 978-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձագիտական եզրակացություն հայցող պատվիրատուի կամ նախագծող կազմակերպության կողմից ներկայացվող նախագծային փաստաթղթերը Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 1-ի N 978-Լ որոշմամբ սահմանված հանձնաժողովի անդամների կողմից տրված կարծիքները, տվյալ գերատեսչության կողմից տրված կարծիքի շրջանակը, ինչպես նաև ճարտարապետաշինարարական նախագծերը կրկնակի համալիր փորձաքննության իրականացման կարգը սահմանելու խնդրով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել մշակել  «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2024 թվականի նոյեմբերի 1-ի N 978-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծը։
Մնաց {days} օր
0 230

12.12.2025 31.12.2025
Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի №378-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում։ 
Մնաց {days} օր
0 237

11.12.2025 26.12.2025
«Հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառման կանոնները սահմանելու մասին» «Հրդեհների և դրանց հետևանքների պետական միասնական հաշվառման կանոնները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի նախատեսվում է սահմանել սահմանել և հստակեցնել  «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ հրդեհների և դրանց հետևանքների պետական հաշվառման գործընթացը:
Մնաց {days} օր
0 242

11.12.2025 26.12.2025
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 13-ի թիվ 488-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն որոշման ընդունման նպատակն է «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարման հետևանքով տեխնիկական քննության իրականացման կանոնակարգումը։ Ըստ նախագծի տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի տեխնիկական քննությունն իրականացվելու է ՀՀ ներքին գործերի նախարարության՝ որպես լիազոր մարմին, կողմից ստեղծված հանձնաժողովը, իսկ տեխնածին վթարների, արտադրական դժբախտ դեպքերի հաշվառումն իրականացնելու է ՀՀ ներքին գործերի նախարարության ռեեստրի բաժինը։
Մնաց {days} օր
0 269

11.12.2025 05.01.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 1028-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ    Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է, որ համայնքների ղեկավարների կողմից որակավորված անձանց կողմից Կադաստրի կոմիտե ներկայացնելու նպատակով կազմած համապատասխան հատակագծերի հաստատման կամ մերժման գործընթացը դարձնել առավել դյուրին՝ համաժամանակյա այն տեղափոխելով թվային միջավայր։ Սա իր հերթին կարտահայտվի վարչարարության ժամկետների կրճատմամբ, փաստաթղթաշրջանառության միանշանակ և կանխատեսելի ընթացակարգերի սահմանմամբ և թվայնացման քաղաքականության լիարժեք իրականացմամբ։
Մնաց {days} օր
0 348
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: