Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 10.02.2023 - 25.02.2023

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվող փոփոխությունների և լրացումների արդյունքում օրենսդրորեն կհստակեցվեն Օրենքի մի շարք դրույթներ, կվերանայվեն ընթացակարգային այն դրույթները, որոնք պրակտիկ կիրառման ընթացքում այլևս արդիական չեն, կխմբագրվեն խնդրահարույց կարգավորումները, անորոշ ձևակերպումներ ունեցող դրույթները, կապահովվի համապատասխանությունը Քաղաքացիական օրենսգրքի, Քրեական դատավարության օրենսգրքի, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի կարգավորումների հետ:
0 2702

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 09.02.2023 - 24.02.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով առաջարկվում է փոխհատուցումն նշված ծրագրի շրջանակներում ըստ մարդաշնչի փոխհատուցվող միջոցառումների/ենթամիջոցառումների շրջանակներում իրականացվող աշխատանքները փոխհատուցել պայմանագրային գումարով բյուջեի չսահմանափակման սկզբունքով, որը ավելի պարզ և մատչելի  կդարձնի ԱԱՊ օղակներում բժշկական կազմակերպությունների պայմանագրային գործընթացի և ֆինանսավորման հետ կապված գործընթացը: Աորտայի անևրիզմաների պատռվածքների և (կամ) շերտազատումների վիրահատությունները ներկայումս ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի թիվ 318-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) համաձայն իրականացվում է միայն որոշմամբ սահմանված սոցիալապես անապահով և առանձին /հատուկ/ խմբերում ընդգրկված շահառուներին: 2023 թվականից նախատեսվում է պետական պատվերի շրջանակներում նշված ծառայությունները որպես «Կյանք փրկող» ծրագիր իրականացնել ՀՀ ամբողջ բնակչության համար: Գործող կարգով զորակոչային տարիքի անձանց արտահիվանդանոցային դժվարամատչելի ախտորոշիչ հետազոտությունները և Հայաստանի Հանրապետության օլիմպիական և օլիմպիական ընտանիքի մարզաձևերի ազգային հավաքականների անդամների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացվում է հերթագրման սկզբունքով: Նախագծով առաջարկվում է վերը նշված շահառուների բժշկական օգնությունը և սպասարկումը իրականացնել արտահերթ կարգով: Նախագծի  կատարվող լրացումով հստակեցվում է «Տուժած անձ» շահառուների խմբում ընդգրկված անձանց շրջանակը:
0 3263

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.02.2023 - 23.02.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծի ընդունման անհրաժեշտությունը ամրագրված է «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-441-Ն) 3-րդ հոդվածով, համաձայն որի՝ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո Կառավարությունը եռամսյա ժամկետում պետք է հաստատի ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքից բխող գործողությունների ծրագիրը։
13 4129

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 08.02.2023 - 24.02.2023

«Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու փետրվարի 9-ից մինչև փետրվարի 24-ը ներառյալ իրականացվող՝ «Երևան քաղաքի 2022 թվականի բյուջեի կատարման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև փետրվարի 24-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (fin.gorc@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am),  ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում փետրվարի 20-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 17-ը ներառյալ ներկայացնել դիմում: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-370 հեռախոսահամարով:
0 2599

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 08.02.2023 - 24.02.2023

«Երևանի զարգացման 2022 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ Երևանի քաղաքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու փետրվարի 9-ից մինչև փետրվարի 24-ը ներառյալ իրականացվող՝  «Երևան քաղաքի 2022 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագծի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկումներին: Շահագրգիռ անձինք Երևանի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված նախագծի վերաբերյալ կարող են մինչև փետրվարի 24-ը ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքով (www.yerevan.am) «Մեկ պատուհան» բաժնում նախատեսված տարբերակներով, համապատասխան էլեկտրոնային հասցեով (zargacum@yerevan.am), Իրավական ակտերի նախագծերի միասնական հրապարակման կայքով (www.e-draft.am),  ինչպես նաև կարող են գրավոր ներկայացնել Երևանի քաղաքապետարան: Հանրային քննարկումների ընթացքում փետրվարի 20-ին, ժամը 15:00-ին Արգիշտիի փողոց 1 հասցեում գտնվող Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի 5-րդ հարկի բրիֆինգների դահլիճում տեղի կունենան հանրային բաց լսումներ: Լսումներին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև փետրվարի 17-ը ներառյալ ներկայացնել դիմում:  Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել 011 514-227 հեռախոսահամարով:
0 2261

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.02.2023 - 23.02.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 2-ի N 1694-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հուլիսի 14-ի N 1091-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 29-ի N 1055-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 9-ի N 1791-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 8-ի N 534-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2334-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի N 407-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 25-ի N 1241-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի և «Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի սեպտեմբերի 24-ի N 1085-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագծի 2022 թվականի դեկտեմբերի 30-ին օրենքի ուժով ստեղծվել է ՀՀ ներքին գործերի նախարարությունը։ Նախարարության ձևավորմամբ պայմանավորված առաջարկվում է ներքին գործերի նախարարության ենթակայության ներքո դիտարկել մի շարք կառույցներ։ 
0 3672

Քննարկվել է 08.02.2023 - 24.02.2023

«Ռազմական դրության ժամանակ ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններին պատկանող տրանսպորտային միջոցների ներգրավման ժամանակահատվածում տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց ֆիզիկական և իրավաբանական անձանց համարժեք փոխհատուցում տրամադրելու, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի դեկտեմբերի 23-ի N 2121-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու ու Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն հաստատվում են ռազմական դրության և զորահավաքի շրջանակներում ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմիններից ներգրավված տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասի դիմաց այդ տրանսպորտային միջոցների սեփականատերեր հանդիսացող թվով 70 ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրվող փոխհատուցումների չափերը, նախատեսվում է  անհրաժեշտ գումարը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացումը։
1 1839

Քննարկվել է 08.02.2023 - 25.02.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 718-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ Նախագծի ընդունման նպատակն է՝ հաստատել նոր խմբագրությամբ՝ «Վիրուսային հեպատիտներ Բ-ի, Ց-ի համակցված համաճարակաբանական հսկողության» ստուգաթերթ, որն ընդգրկում է 24 հարց. փոփոխություններ և լրացումներ կատարել՝ «Մանրէազերծման գործունեության սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության» N1.17 և «Մանկաբարձագինեկոլոգիական ստացիոնարում (բաժանմունքում) ներհիվանդանոցային վարակի կանխարգելման և հակահամաճարակային համալիր միջոցառումների կազմակերպման և իրականացման նկատմամբ վերահսկողության» N 1.19 ստուգաթերթերում:
0 1959

Քննարկվել է 08.02.2023 - 25.02.2023

«ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ Նախագծով առաջարկվում է անձնական կամ կրոնական և այլ ընդունված ծիսակատարությունների համար օգտագործվող կենդանական ծագման մթերքի և կենդանական ծագման հումքի համար պարտադիր դարձնել սպանդանոցային ծագումը, ինչպես նաև կանոնակարգել ոչ սպանդանոցային ծագման մթերքի հայտնաբերման դեպքում այն ոչնչացնելու գործընթացը:Նախագծի ընդունմամբ իրավական հիմք կստեղծվի ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված կենդանական ծագման հումքի և մթերքի հայտնաբերման դեպքում ոչնչացնել այն, հետագա շուկայահանումը  բացառելու համար:
1 2131