Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.03.2023 - 07.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1058-Ն, 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 762-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 831-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է փոփոխել ծառայություն ստանալու հնարավորություն ունեցող երեխաների տարիքային շեմը՝ հնարավորություն ստեղծելով ծառայություններ տրամադրել կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաներին՝ սկսած 2 տարեկանից։   
0 1689

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 21.03.2023 - 05.04.2023

««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման արդյունքում կապահովվի ներդրվող ջրային պարեկային ծառայության գործառույթների իրականացման իրավական երաշխիքները։ 
1 2311

Քննարկվել է 21.03.2023 - 05.04.2023

«Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի N 78-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի դեկտեմբերի 6-ի՝ «Պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և աշխատակարգը սահմանելու մասին» N 78-Ն հրամանով հաստատված Հավելվածի 5-րդ կետի 1-ին, 4-րդ և 5-րդ ենթակետերի համաձայն՝ 9-րդ դասարանի ավարտական քննությունների տևողությունը սահմանված է 90 րոպե: Հաշվի առնելով թեստային առաջադրանքների քանակը, թեստերի կառուցվածքը՝ առաջարկվում է 9-րդ դասարանի ավարտական քննությունների տևողությունը սահմանել 120 րոպե:
2 2302

Քննարկվել է 21.03.2023 - 10.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 29-Ի N327-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է նպաստավոր պայմաններ ստեղծելով՝ ավելացնել Ծրագրի շրջանակներում ձեռքբերվող մսային ուղղության  տոհմային կենդանիների քանակը, որն էլ կհանգեցնի տավարի մսի ինքնաբավության մակարդակի բարձրացմանը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության ոլորտի տնտեսական զարգացումն ապահովող հիմնական ուղղությունների 2020-2030 թվականների ռազմավարությամբ սահմանված տավարի և հորթի մսի արտադրության թիրախային ցուցանիշի ապահովմանը։
0 2249

Քննարկվել է 21.03.2023 - 07.04.2023

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով. նախատեսվել են բանակցային ուժեղ դիրքի չարաշահումների նոր դրսևորումներ. նախատեսվել է գյուղատնտեսական արադրանքի իրացման շուկայում բանակցային ուժեղ դիրքի առկայության շեմեր. Սահմանվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հիմնավորված միջնորդության հիման վրա Հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական միության պայմանագրով սահմանված առանձին ընթացակարգային գործողությունների իրականացման հնարավորություն. սահմանվել է համակենտրոնացման գնահատման վարույթ իրականացնելու համար պետական տուրքի վճարման պարտականություն։ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով. սահմանվել են առևտրային ցանցի և մատակարարների հարաբերությունների ընդհանուր պահանջներ. ամրագրվել է առևտրային ցանցի պաշտոնական ինտերնետային կայքում հրապարակման ենթակա տեղեկատվության ցանկ. նախատեսվել են մատակարարի ապրանքի ընտրության չափանիշները և պայմանները, նոր մատակարարների մուտքն առևտրային ցանց. հստակեցվել է առևտրային ցանցի հետ կնքվող պայմանագրի էական պայմանները. նախատեսվել է ապրանքների ցուցադրման պայմաններն առևտրային ցանցում, այդ թվում՝ ապրանքների գովազդման, ակցիաների իրականացման, արտոնությունների սահմանման կամ ապրանքների առաջխաղացմանն ուղղված այլ միջոցառումների իրականացման պայմաններ և կարգ: «Պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով նախատեսվել է համակենտրոնացումը չհայտարարագրելու համար նշանակվող տուգանքի չափի նվազագույն շեմ։
0 3786

Քննարկվել է 20.03.2023 - 07.04.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1305-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գրավիչ պայմաններ ստեղծելով՝ ավելացնել Ծրագրի շրջանակներում ձեռքբերվող տոհմային մանր եղջերավոր կենդանիների գլխաքանակը և ապահովել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով սահմանված արդյունքային ցուցանիշները։ Բացի այդ, ակնկալվում է Ծրագրի շրջանակներում ձեռք բերված տոհմային մանր եղջերավոր կենդանիների անկման և (կամ) սանիտարական սպանդի, կամ օտարման վերաբերյալ տեղեկատվության տրամադրման ժամկետայնության և փաստաթղթերի առումով մատչելիության ապահովում։ Արդյունքում, ձեռք կբերվեն բազմաքանակ մանր եղջերավոր տոհմային կենդանիներ, բարենպաստ պայմաններ կստեղծվեն շահառուների մոտ առկա պահպանված կենդանիների հետագա մաքրացեղ բուծման, պահվածքի և խնամքի համար, կավելանան ոչխարաբուծական և այծաբուծական արտադրանքի արտադրության ծավալները:
1 2249