Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 19.12.2025 - 15.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՋՐՀԱՎԱՔ ԱՎԱԶԱՆԻ ԱՌԱՓՆՅԱ ՀԱՏՎԱԾՆԵՐԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՏԵՎՈՐՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄՇԱԿՄԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՌԱՋԱԴՐԱՆՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հաստատել Հայաստանի Հանրապետության Սևանա լճի ջրհավաք ավազանի առափնյա հատվածների քաղաքաշինական գոտևորման նախագծի մշակման տեխնիկական առաջադրանքը՝ համաձայն հավելվածերի։ 
Մնաց {days} օր
0 743

Քննարկվել է 19.12.2025 - 05.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1566-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ Ազգային Ժողովի 2025 թվականի դեկտեմբերի 17-ի նիստին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունված ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքով՝ մինչև երկու տարեկան երեխայի խնամքի նպաստին վերաբերող դրույթների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 806

Քննարկվել է 19.12.2025 - 04.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1109-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում Արդարադատության նախարարության փոխարեն յուրաքանչյուր մարմին կկնքի իր գործառույթների պատվիրակման վերաբերյալ պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների հետ պայմանագրեր, յուրաքանչյուր պետական մարմին ինքնուրույն կիրականացնի իր կողմից պատվիրակված գործառույթների մասով բովանդակային հսկողություն և ընդհանուր գործընթացի մշտադիտարկում, ամեն մարմնի հնարավորություն կտրվի ինքնուրույն ընտրել այն սուբյեկտներին, ում հետ նպատակահարմար է համագործակցությունը, ամեն մարմնի հնարավորություն կընձեռնվի ինքնուրույն ընտրել այն ծառայությունները, որոնք կոնկրետ դեպքով նպատակահարմար է պատվիրակել, պետական մարմինները հնարավորություն կունենան արագ արձագանքել անկանխատեսելի իրավիճակներում:
Մնաց {days} օր
0 785

Քննարկվել է 19.12.2025 - 03.01.2026

ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Փրկարարական ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությանն աջակցող մասնագետի ընտրությանը ներկայացվող չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկ հաստատելու մասին» N 1150-Ա որոշմամբ հաստատված հավելված N 5-ի 8-րդ կետի պահանջի կատարման ապահովման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 774

Քննարկվել է 19.12.2025 - 03.01.2026

ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ՄԱՍՆԱԳԵՏԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Ոստիկանության  ծառայողի նկատմամբ իրականացվող ծառայողական քննությանն աջակցող մասնագետի ընտրությանը ներկայացվող չափանիշները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի հրամանի նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկ հաստատելու մասին» N 1150-Ա որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 10-րդ կետի պահանջի կատարման ապահովման անհրաժեշտությամբ։
Մնաց {days} օր
0 805

Քննարկվել է 19.12.2025 - 03.01.2026

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ   Հանրակրթության պետական չափորոշիչն (այսուհետ՝ Չափորոշիչ)  արդեն երրորդ ուսումնական տարին է, ինչ ներդրվել է հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում, բացառությամբ 12 դասարանը (ներդրված է միայն Տավուշի մարզում)։ Նշված ժամանակահատվածում ԿԳՄՍ նախարարության, դրա ենթակայությամբ գործող կառույցների՝ ԿԶՆԱԿ-ի, ԿՏԱԿ-ի, ԳԹԿ-ի, ՀՄԿ-ի կողմից, ինչպես նաև Կրթության տեսչական մարմնի կողմից իրականցված  մշտադիտարկումների  և ստուգումների, կրթության շահակից կողմերի՝ հանարկթական դպրոցների տնօրենների, ուսուցիչների, սովորողների եւ ծնողների կողմից ստացված առաջարկությունների հիման վրա անհրաժեշտություն է առաջացել խմբագրել Չափորոշիչը՝ այն դարձնելով առավել հստակ կարգավորումներով և առավել մեծ ճկունություն ընձեռելով հանրակրթական դպրոցներին ուսումնական գործըթնացի պլանավորման և իրականացման շրջանակում։  Կարևոր է շեշտել, որ անփոփոխ են մնացել Չափորոշչի առանցքային սկզբունքները, այն է՝ ուսումնական բնագավառները և դրանց ծրագրերի բովանդակությանը ներկայացվող պահանջները, ծրագրերի բովանդակության բաղադրիչները՝ 1) գիտելիք, 2) հմտություն,                 3) դիրքորոշում, 4) արժեք, ինչպես նաև սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների նկարագրությունն ու պահանջները:  
Մնաց {days} օր
23 3262

Քննարկվել է 18.12.2025 - 03.01.2026

ՄԱՐԶԻԿՆԵՐ ԴԱՆԻԵԼ ՄԵԼԻՔԻ ԱՂԲԱԼՅԱՆԻՆ, ՖԻՆՆ ԿԱՍՊԵՐ ԱԴԱՄ ԷՎԱՐՏ ՍՏԵՆԼԻԻ ԳԵՐԱԳՈՒՍՅԱՆԻՆ, ՎԱԴԻՄ ԱՐՍԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՎ ՎԱՀԱՆ ՎԱՐԴԱՆԻ ԲԻՉԱԽՉՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ֆուտբոլիստներ Դանիել  Մելիքի  Աղբալյանը և Վարդան Վահանի Բիչախչյանը ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում, իսկ  Ֆինն Կասպեր Ադամ Էվարտ Ստենլիի Գերագուսյանը և Վադիմ Արսենի Հարությունյանը՝ ֆուտբոլի մինչև 21 տարեկանների Հայաստանի Հանրապետության ազգային հավաքականի կազմում մասնակցելու  են  հավաքականների ուսումնամարզական հավաքներին  և միջազգային մրցումներին:
Մնաց {days} օր
0 716

Քննարկվել է 18.12.2025 - 02.01.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի ԹԻՎ 393-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ճԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկ հաստատելու մասին» թիվ 1150-Ա որոշմամբ հաստատված հավելված N 5-ի 3-րդ կետի պահանջի կատարումը։  
Մնաց {days} օր
0 716

Քննարկվել է 18.12.2025 - 02.01.2026

«Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի 2024 թվականի փետրվարի 29-ի թիվ 3-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին« ՀՀ ներքին գործերի նախարարի հրամանի նախագիծ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել ՀՀ վարչապետի 2025 թվականի դեկտեմբերի 11-ի «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքի և հարակից օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկ հաստատելու մասին» թիվ 1150-Ա որոշմամբ հաստատված հավելված N 1-ի 11-րդ և հավելված N 5-ի 9-րդ կետերի պահանջների կատարումը։
Մնաց {days} օր
0 644
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: