Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 11.12.2019 - 27.12.2019

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Նախագծով Հանրային հեռուստաընկերությանը վերապահվում է մեկ եթերային ժամվա ընթացքում մինչև 5 րոպե տևողութամբ գովազդ հեռարձակելու իրավունք: Դրանից բացի, Հանրային հեռուստաընկերությունը պահպանում է նաև մշակութային, ուսումնական, գիտակրթական և սպորտային հեռուստահաղորդումների ցուցադրման ժամանակ դրանց հովանավորների վերաբերյալ մինչև մեկ րոպե տևողությամբ համառոտ տեղեկություններ հրապարակելու իրավունքը:  Կարգավորվել են նաև սոցիալական գովազդի ցուցադրման հետ կապված հարաբերությունները: Նախագծով Հանրային հեռուստաընկերությունն իրավունք ունի մեկ եթերային ժամվա ընթացքում ցուցադրելու մինչև մեկ րոպե տևողությամբ սոցիալական գովազդ: Կախված եթերաժամից՝ այն կարող է հեռարձակվել վճարովի կամ անվճար հիմունքներով: Նախագծով կարգավորվել են նաև գովազդի, ինչպես նաև սոցիալական գովազդի արժեքի որոշման հետ կապված հարցերը: Առաջարկվող փոփոխություններով Հանրային հեռուստաընկերությունը հնարավորություն կունենա համալրելու իր եկամուտների աղբյուրները և գովազդից ստացվող միջոցներն ուղղելու տեխնիկական համալրման կարիքները հոգալուն, եթերացանցի բարելավմանը, արտադրվող հեռուստաարտադրանքին հասանելիության բարձրացմանը, նոր և առավել հետաքրքիր հեռուստանախագծերի ստեղծմանն ու կարևոր գաղափարների կենսագործմանը՝ դրանով ապահովելով իր սահմանադրական գործառույթի պատշաճ իրականացումը:  
Մնաց {days} օր
0 11932

Քննարկվել է 11.12.2019 - 26.12.2019

«Օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր, «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Օտարերկրացիների մասին ՀՀ օրենսդրության համապատասխանեցում միջազգային չափանիշներին` օտարերկրացիների իրավունքներն առավել ապահով դարձնելու, անօրինական միգրացիայի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու, օրենսդրական բացերն ու եզրութաբանական անճշտությունները, միջազգային և ազգային օրենսդրության միջև առկա հակասությունները վերացնելու և Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունները պատշաճ իրականացնելու համար: Քաղաքացիություն չունեցող, ինչպես նաև քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի համար դիմող անձանց իրավունքների և պարտականությունների, քաղաքացիություն չունեցող անձի կարգավիճակի ճանաչման ընթացակարգի սահմանում օրենքով: Օրինագծի ընդունման արդյունքում կապահովվի ՀՀ օրենսդրությամբ նախատեսված քաղաքացիություն չունեցող անձի հասկացության համապատասխանությունը «Քաղաքացիություն չունեցող անձանց կարգավիճակի մասին» 1954 թվականի կոնվենցիայով ամրագրված սահմանման, ինչպես նաև «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրինագծով տրվող սահմանման հետ:
Մնաց {days} օր
1 10140

Քննարկվել է 10.12.2019 - 25.12.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱՅԻՆ ՀԱՏՎԱԾԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման ամբողջական համակարգի ներդրումը։
Մնաց {days} օր
0 12075

Քննարկվել է 04.12.2019 - 20.12.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով հստակեցվում են ՀՀ կառավարության, առողջապահության ոլորտում լիազոր մարմնի, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, իրավասություններն ու պարտականությունները, դրանց համագործակցության հիմունքները: Հստակ ձևակերպվում են սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մի շարք պահանջներ՝ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների հաշվառման, հաղորդման, իրականացվող կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների կազմակերպման և իրականացման, մարդու (հանրության) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության, ինչպես նաև վարակիչ հիվանդություններով հիվանդների, դրանց հետազոտման, բժշկական զննությունների իրականացման, բուժման,  այդ հիվանդությունների  Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման, դրանց ծագման ու տարածման վտանգի,  բռնկումների, համաճարակների, համավարակների առաջացման դեպքում սահմանափակող միջոցառումների կիրառման (կարանտին), Հայաստանի Հանրապետությունում սանիտարահամաճարակային հսկողության և պետական գրանցման ենթակա ապրանքների կիրառման, մարդու համար ախտածնության 1-4-րդ խմբերի միկրոօրգանիզմների արտադրության, մշակման, տեղափոխման, դեպոնացման, օգտագործման,  պահպանման և ոչնչացման վերաբերյալ: Նախագծով լրացվում է մասնագիտական գործունեության հետ կապված` աշխատանքային պայմանները և աշխատանքի պայմանների հիգիենիկ դասակարգումը և առողջության համար վնասակար գործոնների թույլատրելի նվազագույն մակարդակը, ջրամատակարարող կազմակերպությունների և տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները ջրամատակարարման համակարգի պահպանման, զարգացման և բնակչությանը խմելու ջրի որակի պահանջներին համապատասխան ջրով ապահովելու ուղղությամբ են բժշկական օգնության և սպասարկման, կրթության, խնամքի, կենցաղային, հյուրանոցային, հանգստի, զբոսաշրջության, սպորտի ծառայությունների՝ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության և առողջության ապահովման պահանջները: Նախագծով հստակեցվում է սանիտարահիգիենիկ փորձաքննության բնույթն ու նպատակը, նշվում են պարտադիր սանիտարահիգիենիկ փորձաքննության դեպքերը, սահմանվում է սանիտահիգիենիկ փորձաքննությունն իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից իրականացնելու դեպքերը, վերջիններիս  համար սահմանվում է  լիցենզավորման պահանջ: Սահմանվում է նաև ազգային լաբորատոր համակարգի և համընդհանուր լաբորատոր ցանցի միջոցով լաբորատոր ոլորտի գործունեության համակարգման պահանջ՝ կառավարությանը վերապահելով Ազգային լաբորատոր համակարգ և համընդհանուր լաբորատոր ցանց ստեղծելու  և դրա լիազորությունները սահմանելու լիազորություն: Նախագծով մի շարք հոդվածներ համապատասխանեցվել են գործող օրենսդրության պահանջներին, վերացվել են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգու­թյան ապահով­ման մասին» ՀՀ օրենքի և այլ օրենսդրական ակտերի միջև առկա հակասությունները, կատարվել է «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգու­թյան ապահով­ման մասին» ՀՀ օրենքի խմբագրական լեզվաոճական փոփոխություններ: Նախագծով առաջարկվում է սննդամթերքի անվտանգության ապահովման լիազոր մարմին ճանաչել առողջապահության նախարարությանը՝ ներկայիս Էկոնոմիկայի նախարարության փոխարեն:
Մնաց {days} օր
1 12639

Քննարկվել է 03.12.2019 - 18.12.2019

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և հարակից օրենքների նախագծեր «Բարձրագույն կրթության և գիտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը կարգավորում և հստակեցնում է բարձրագույն կրթության և գիտության համակարգի իրավական, կազմակերպական և ֆինանսական հարցերի հետ կապված հարաբերությունները, ինպես նաև հնարավոր է դարձնում ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը միջազգային չափանիշներին և նպաստում Հայաստանի Հանրապետության բարձրագույն կրթության և գիտության ոլորտի առաջընթացին ու դինամիկ զարգացմանը:
Մնաց {days} օր
77 50056

Քննարկվել է 02.12.2019 - 17.12.2019

«Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Կադաստրի կոմիտեի համակարգում բարեփոխումները կրում են շարունակական բնույթ: ՀՀ կառավարության 2019 թվականի մայիսի 16-ի N 650-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագրի 331-րդ կետով նախատեսվում առցանց, ինքնաշխատ, անթուղթ անշարժ գույքի կադաստրի ներդրում: Այն ենթադրում է օրենսդրական դաշտի կարգավորում, որի արդյունքում կիրականացվեն իրավունքների գրանցման ու տեղեկատվության տրամադրման բարեփոխումներ գրանցման, տարածական տվյալների ոլորտներում:    Օրենսդրական փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 25-ի N 560-Լ որոշմամբ, որի արդյունքում ակնկալվում է Հայաստանի գործարար միջավայրի դիրքի բարելավում:
Մնաց {days} օր
2 12758

Քննարկվել է 02.12.2019 - 17.12.2019

<<Գույքահարկի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին>>      Օրենքի նախագծի համաձայն հստակեցվում է պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց շրջանակը՝ որը §Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին¦ ՀՀ օրենքի պահանջների համաձայն իրականացվում է զորակոչի միջոցով, հստակեցվում է գույքահարկի արտոնությունից օգտվող՝ հետուսումնական պայմանագրային զինծառայության մեջ գտնվող անձանց շրջանակը, հստակեցվում են համապատասխան շահառուների համար գույքահարկի արտոնության իրավունքի դադարման հիմքերը:
Մնաց {days} օր
1 11799

Քննարկվել է 02.12.2019 - 17.12.2019

«ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Նախագծի ընդունմամբ կապահովվի Օրհուսի կոնվենցիայի ամբողջական կիրարկումը, ինչպես նաև ՀՀ Սահմանադրության և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխան դրույթների շրջանակներում շրջակա միջավայրին վերաբերող տեղեկատվությունը տնօրինող սուբյեկտին հնարավորություն կընձեռի  պաշտպանել հանրային շահն ու անվտանգությունը՝ ոլորտին վերաբերող խնդիրների կարգավորման հարցում։
Մնաց {days} օր
5 13365

Քննարկվել է 28.11.2019 - 13.12.2019

«Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագծով կարգավորվում են արտակարգ իրավիճակներում աղետների ռիսկերի նվազեցման, վաղ վերականգնման և արձագանքման, հետաղետային վերականգնման գործընթացների պատշաճ ապահովումը, արտակարգ իրավիճակ հայտարարելու հիմքերը հայտարարելու մասին որոշման ընդունման հնարավորությունը, որի բովանդակության մեջ ներառվում է` հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները, հայտարարելու անհրաժեշտության հիմնավորումը, այն տարածքի սահմանները, որտեղ հայտարարվում է արտակարգ իրավիճակ, արտակարգ իրավիճակի իրավական ռեժիմն ապահովող միջոցները և ուժերը, կիրառվող միջոցառումների իրականացման համար պատասխանատու պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք, ուժի մեջ մտնելու և գործողության ժամկետները, ինչպես նաև որոշման հրապարակման առանձնահատկությունները:
Մնաց {days} օր
1 15529
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: