Քննարկվել է 15.03.2019 - 30.03.2019 Հայաստանի Հանրապետությունում հացահատիկային և հատիկաընդեղեն որոշ մշակաբույսերի տեղական սերմնաբուծության ու սերմնարտադրության զարգացում ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Աջակցություն հանրապետության հողօգտագործողներին: 1 1 0 3230
Քննարկվել է 15.03.2019 - 30.03.2019 Հացահատիկային, հատիկաընդեղեն և կերային մշակաբույսերի սերմնաբուծության զարգացմանն աջակցություն ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետությունում սերմնաբուծական ֆերմերային տնտեսությունների կազմակերպությունների արտադրական կարողությունների հզորացում, Հանրապետության տարածքում արտադրվող բարձր վերարտադրության աշնանացան ցորենի, գարնանացան գարու, ոլոռի, ոսպի, սիսեռի, առվույտի ու կորնգանի սերմացուի արտադրական ծավալների ավելացում և տեղական արտադրության սերմացուով ինքնաբավության մակարդակի բարձրացում, աշնանացան ցորենի, գարնանացան գարու, ոլոռի, ոսպի, սիսեռի, առվույտի ու կորնգանի սորտային կազմի հարստացում, մշակության արդյունավետության բարձրացում և գյուղացիական տնտեսությունների եկամուտների ավելացում, բարձր վերարտադրության սերմերի արտադրության բոլոր օղակներում պետական վերահսկողություն բարելավում: 2 1 1 3553
Քննարկվել է 14.03.2019 - 30.03.2019 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Տիեզերական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ Նշված օրենքով սահմանվում են տիեզերական գործունեության, տիեզերական տարածքի, տիեզերական օբյեկտի և մի շարք այլ հասկացությունները, նախատեսվում է այդ ոլորտի նպատակները, սկզբունքները, այն իրականացնող մարմինը, հսկողության կարգը և այլն: 6 2 0 4427
Քննարկվել է 14.03.2019 - 29.03.2019 «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԱՐԺՈՒԹԱՅԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ, «ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ՎՃԱՐԱՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերիի ընդունմամբ արժույթով դիլեր-բրոքերային գործառնությունները՝ որպես առանձին լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, կդադարեն գոյություն ունենալ, և նշված ծառայությունները կմատուցվեն շուկայում գործող այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից։ 1 6 1 3674
Քննարկվել է 14.03.2019 - 29.03.2019 «ԲԱՆԿԱՅԻՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Բանկային գաղտնիքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը ուժը կորցրած է ճանաչվել: 2 1 0 4697
Քննարկվել է 14.03.2019 - 29.03.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N 98-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում վարկառուի ընտանիքում նոր երեխայի ծննդյան կամ որդեգրման դեպքում կնվազի վերջինիս վարկային բեռը՝ պետության կողմից վարկի տոկոսագումարների հավելյալ սուբսիդավորման տրամադրման միջոցով: 9 0 3 8177
Քննարկվել է 14.03.2019 - 29.03.2019 «ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՒ ՄԻ ՇԱՐՔ ԱՅԼ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծերի մշակումը պայմանավորված է Համահայկական բանկի փոխակերպմամբ: Համահայկական բանկը փոխարկվել է ներդրումային ֆոնդի, որի կառավարումն իրականացնում է մասնագիտացված ֆոնդը: Հետևաբար՝ գործող իրավակարգավորումները ուժը կորցրած են ճանաչվում։ 3 0 2 3346
Քննարկվել է 12.03.2019 - 28.03.2019 «Հայաստանի Հանրապետության հողերի (բացառությամբ գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի) գնահատման կարգը, տարածագնահատման (գտնվելու վայրի) գոտիականության գործակիցները և սահմանները, սահմանների կոորդինատներն ու տարածագնահատման գոտիականության քարտեզները, անշարժ գույքի հարկման նպատակով շուկայական գնահատման մեթոդաբանությունը, բազային արժեքները, շինությունների քանակական և որակական բնութագրիչների գործակիցների մեծությունները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի փաթեթ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել՝ Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքներում անշարժ գույքի շուկայական գնահատություններ, անշարժ գույքի շուկայական գնահատությունների տվյալների և ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կողմից վերջին 5 տարիների փաստացի գործարքների պայմանագրային գների, ինչպես նաև անշարժ գույքի առաջարկի շուկայի տվյալների վերլուծություններ, պայմանագրային և գնահատված գների անցկացում (մուտքագրում) քարտեզների վրա, գնային գոտիների առանձնացում, գոտուց գոտի անցման գործակիցների, առանձնացված գնային գոտիների նկարագրում, վերլուծությունների հիման վրա բազային արժեքների, ինչպես նաև շինությունների քանակական և որակական բնութագրիչների գործակիցների մեծությունների որոշում: 1 6 5 6578
Քննարկվել է 12.03.2019 - 28.03.2019 «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատրելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փաթեթ Սույն օրենքով Հայաստանի Հանրապետությունում ինտեգրված կադաստրի ստեղծման և ներդրման նպատակն է Հայաստանի Հանրապետության, նրա առանձին վարչատարածքային միավորների, ինչպես նաև առանձին ճյուղային կառավարման խնդիրների լուծման ընթացքում կառավարման մարմիններին տարաբնույթ, սակայն համակարգված տարածական տեղեկատվություն տրամադրելը, որը հնարավորություն կտա իրականացնել իրավիճակի համալիր և համաժամանակյա վերլուծություն: Ակնհայտ է, որ ոլորտային կադաստրների իրական համաժամանակյա ռեժիմում փոխկապակցված, հավաստի տեղեկության միջոցով իրավիճակի համալիր վերլուծությամբ հիմնավորված որոշումների ընդունումը առավել արդյունավետ կարող է լինել՝ կրճատելով համաձայնեցումների գրավոր ձևերին տրամադրվող ժամանակը, ապահովելով ֆինանսական միջոցների և աշխատանքային ռեսուրսների խնայողություն, հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացում, առաջավոր ինֆորմացիոն տեխնոլոգիաների և տեխնիկական միջոցների ներդրման արագություն և արդյունավետություն: Կնիքի պահանջի վերացման նպատակն է առանց կադաստր այցելելու առցանց ստանալ ավարտական փաստաթղթեր (վկայական, տեղեկանք և այլն), որի արդյունքում կկրճատվի և կդյուրացվի ավարտական փաստաթուղթ ստանալու քայլերը, ինչպես նաև կկրճատվի ժամանակը, էլ ավելի կնվազեն կոռուպցիոն ռիսկերը: 6 1 1 3100