13.05.2025
Շատ կարևոր որոշում է՝ հաշվի առնելով մարզային և համայնքային բնակավայրերում բնակվող ազգաբնակչության հիմնականում ծանր սոցիալական վիճակը։ ՈՒսման վարձերին զուգահեռ, երբեմն տրանսպորտային ծախսերը դառնում են լրացուցիչ ֆինանսական բեռ և խոչընդոտ ուսանողների համար։ Սակայն ոչ բոլոր ուսանողներն են տեղյակ, որ նման կարգ գոյություն ունի, և որը կարող է մասամբ թեթևացնել նրանց ֆինանսական բեռը։ Պատշաճ տեղեկացված չլինելու պատճառով այդ ուսանողների մեծ մասը չի օգտվում այս օրենքի ընձեռած հնարավորությունից։ Նույնիսկ ուսումնական հաստատություն ընդունվելուց հետո էլ չեն իմանում իրենց այդ իրավունքի մասին։ ՈՒստի, առաջարկում եմ, որ կիրառվեն մեխանիզմներ ապագա և արդեն ներկա ուսանողներին պատշաճ ձևով տեղեկատվություն տրամադրելու համար: Ցանկալի է, որ այս ֆունկցիան դրվի ոչ միայն համապատասխան ուսումանկան հաստատության բարեխղճության վրա, այլ նաև ԿԳՄՍ նախարարության կողմից սոցիալական գովազդի կամ տեղեկատվական թերթիկների միջոցով այս կարգը հասցվի ուսանողներին։