Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 11.03.2025 - 31.03.2025

««ԳՆԱՀԱՏՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Ի կատարումն ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի 2014 թվականի դեկտեմբերի 23-ի «Ծառայությունների ոլորտների (ենթաոլորտների) ցանկը, որոնցում Եվրասիական տնտեսական միության շրջանակներում գործում է ծառայությունների միասնական շուկան» N 110 որոշման 54-րդ կետի պահանջների՝ գնահատման գործունեության շրջանակներում ծառայությունների մատուցման միասնական շուկան ԵԱՏՄ անդամ երկրների համար գործում է 2025 թվականի հունվարի 1-ից Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրությունում ընդհանուր մոտեցումներին համապատասխան փոփոխություններ մտցնելուց հետո, անհրաժեշտություն է առաջացել «Գնահատման գործունեության մասին»օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ՝ համապատասխանեցնելով Ընդհանուր մոտեցումների դրույթներին։ Նախագծով նախատեսվում է սահմանել «օտարերկյա գնահատող» հասկացությունը, օտարերկյա գնահատողների իրավունքներն ու պարտականությունները, վերջիններիս կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում գնահատման գործունեության իրականացման իրավունքի ծագման, ինչպես նաև գնահատման գործունեության իրականացման սահմանափակման դեպքերը և կարգը։ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է գնահատողներին և գնահատման կազմակերպություններին համապատասխան ծանուցմներն իրականացնել գործող հաշվառման ծրագրի միջոցով՝ նպատակ ունենալով խուսափել հիշյալ իրավահարաբերություններում առկա խնդիրներից և ծանուցումը դարձնել առավել դյուրին։ Բացի այդ նախատեսվում է նաև, որ պարտադիր դեպքերով գնահատման հաշվետվությունների վերաբերյալ տվյալներից բացի հաշվառման ծրագիր պետք է մուտքագրվեն նաև գնահատման հաշվետվությունները, ինչը թույլ կտա բացառել Կադաստրի կոմիտեին և շահառուներին ներկայացվող իրարամերժ գնահատման հաշվետվությունների հետ կապված ռիսկերը։ Բացի այդ Նախագծով սահմանվում է նաև, որ անշարժ գույքերի գնահատման բոլոր հաշվետվությունները պետք է մուտքագրվեն Հաշվառման ծրագիր՝ միայն անշարժ գույքի հասցեի նույնականացման տվյալներով, ինչի արդյունքում գեներացվող ծածկագիրը պետք է պարտադիր արտացոլվի համապատասխան գնահատման հաշվետվությունում։ Նշված փոփոխությունները նպատակ են հետապնդում Հաշվառման ծրագրի հասանելությունը սահմանափակելու միջոցով բացառել գնահատման գործունեություն իրականացնելու իրավասություն չունեցող անձանց կողմից համապատասխան գործունեությամբ զբաղվելու հնարավոր դեպքերը։ Նախագծով Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացվում է նոր 9-րդ կետով, գնահատման պարտադիր դեպքերի շարքին ավելացնելով նաև «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» օրենքով սահմանված տարածքներում անշարժ գույքի օտարման դեպքերը, բացի այդ, Նախագծով սահմանվում է նաև, որ վերոնշյալ դեպքերով կազմված գնահատման հաշվետվությունների իրավաչափության վերաբերյալ հարցերը դուրս են մասնագիտական հանձնաժողովի իրավասությունների շրջանակից։ Նախագծով Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասով գնահատման կազմակերպություններին ներկայացվող պարտադիր պահանջը հանվել է, որի արդյունքում Նախագծով սահմանվել է գնահատման կազմակերպություններին լիազոր մարմնում հաշվառելու առավել դյուրին ընթացակարգ, որն է իր հերթին կնպաստի ոլորտի զարգացմանը։    Նախագծով իրականացվող փոփոխություններով, ի թիվս այլնի, նախատեսվում է նաև գնահատողների համար սահմանել նոր պատասխանատվության միջոց՝ ներդնելով որակավորման վկայականի կասեցման ինստիտուտը՝ հստակեցնելով որակավորման վկայականների կասեցման և դադարեցման դեպքերն ու պայմանները։
Մնաց {days} օր
11 2742

Քննարկվել է 11.03.2025 - 31.03.2025

ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՁԵՎԵՐԸ, ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԾԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Նախագծով մանրամասն սահմանվում է գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության որակավորման վկայական ունեցող անձանց կողմից հողամասի հանութագրման, շինությունների չափագրման և դրանց հատակագծերի կազմման ընթացակարգը:    Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարձրացնել գեոդեզիական և մարկշեյդերական, ինչպես նաև քարտեզագրական, հողաշինարարական, չափագրական և հաշվառման գործունեության ոլորտում իրականացվող աշխատանքների, մասնավորապես՝ հողամասերի և շենք-շինությունների հատակագծերի կազմման որակը, որը կապահովի դրանց միատեսակությունը, ինչն էլ իր հերթին կնպաստի ոլորտի զարգացմանը։
Մնաց {days} օր
11 2839

Քննարկվել է 11.03.2025 - 27.03.2025

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունվարի 17-ի թիվ 45-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում ԲԴԽ-ի անդամը կներառվի Միջգերատեսչական հանձնաժողովի անդամների կազմում:
Մնաց {days} օր
0 1902

Քննարկվել է 11.03.2025 - 26.03.2025

«Համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու մասին» Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Սույն կարգով սահմանվում են համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատությունների (այսուհետև՝ հաստատություն) մանկավարժական աշխատողներին տրանսպորտային ծառայությունների դիմաց փոխհատուցման (այսուհետև՝ փոխհատուցում) պայմանները, ինչպես նաև չափի որոշման և տրամադրման հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
11 2826

Քննարկվել է 10.03.2025 - 25.03.2025

Հայաստանի Հանրապետության նախարարությունների հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը հաստատելու մասին «Հաստատել Հայաստանի Հանրապետության նախարարությունների հասարակական խորհրդի աշխատակարգը և ձևավորման կարգը հաստատելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծը վերաբերում է ՀՀ նախարարությունների հասարակական խորհուրդների աշխատակարգի և ձևավորման կարգի հաստատմանը: Փաստաթղթում ներկայացված են հասարակական խորհուրդների նպատակը, գործունեության կազմակերպումը, նիստերի անցկացման կարգը, հարցերի քննարկման և որոշումների կայացման մեխանիզմները, ինչպես նաև խորհրդի անդամների իրավունքներն ու պարտականությունները: Նախատեսվում է, որ հասարակական խորհուրդները կլինեն բաց և ներառական որոշումներ կայացնելուն նպաստող հարթակ, որտեղ ներգրավվելու են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և մասնագետները: Փաստաթղթում նաև նշված են խորհրդի անդամների ընտրության և ռոտացիայի կարգը, ինչպես նաև անդամության դադարեցման պայմանները:
Մնաց {days} օր
10 3336

Քննարկվել է 10.03.2025 - 25.03.2025

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԱՌԵՎՏՐԻ ԵՎ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունմամբ՝ ֆիզիկական անձանց հրավառության արտադրատեսակներ, հրավառության համար նախատեսված 2-րդ կամ 3-րդ դասերի կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներ վաճառելու համար, ինչպես նաև՝ ֆիզիկական անձանց կողմից հրավառության համար նախատեսված արտադրատեսակներ և հրավառության համար նախատեսված 2-րդ կամ 3-րդ դասերի կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակներ օգտագործելու համար կսահմանվի վարչական պատասխանատվություն։ «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կարգելվի ֆիզիկական անձանց հրավառության արտադրատեսակ, հրավառության համար նախատեսված 2-րդ կամ 3-րդ դասի կենցաղային նշանակության հրագործական արտադրատեսակ վաճառելը։
Մնաց {days} օր
0 2803

Քննարկվել է 10.03.2025 - 26.03.2025

««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր
Մնաց {days} օր
27 11816

Քննարկվել է 10.03.2025 - 26.03.2025

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունվարի 23-ի «Արտահանման խթանման նպատակով օժանդակության տրամադրման ծրագիրը հաստատելու մասին» N 98-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝  2-րդ կետում «հունվար» բառը փոխարինել «փետրվար» բառով․ Որոշման 3-րդ կետի 3-րդ ենթակետում և Որոշմամբ հաստատված Հավելվածի (այսուհետ՝ Հավելված) 2-րդ կետի 3-րդ ենթակետում «և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն» բառերը փոխարինել «, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն և Կանադա» բառերով. Հավելվածի 8-րդ կետը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ. «Արտահանողը հայտի ներկայացման օրվան նախորդող օրվա դրությամբ չպետք է ունենա հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով ժամկետանց պարտավորություններ։»․ Հավելվածի 10-րդ կետի 1-ին ենթակետում «բնօրինակին» բառից հետո ավելացնել «կամ տեղեկանք ներմուծվող երկրի մաքսային մարմնի կողմից արտահանողի արտահանած ապրանքի համար փաստացի կիրառված մաքսատուրքի դրույքաչափի վերաբերյալ (այդ թվում՝ զրոյական դրույքաչափ սահմանված լինելու), հակագնագցման մաքսատուրք կիրառված լինելու կամ չլինելու վերաբերյալ» արտահայտությունը. Հավելվածի 10-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել. Հավելվածի 15-րդ կետի 4-րդ ենթակետից հանել «չունի բարվոք հարկային պատմություն, այսինքն՝ օժանդակություն ստանալու նպատակով հայտը պատասխանատու նախարարություն ներկայացնելու օրվան նախորդող 365 օրերի ընթացքում վերջինիս նկատմամբ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորություններ գանձելու վերաբերյալ հարուցված է վարչական վարույթ և» արտահայտությունը. Հավելվածի Ձև N 1-ի 1-ին ենթակետում «բնօրինակին» բառից հետո ավելացնել «կամ տեղեկանք ներմուծվող երկրի մաքսային մարմնի կողմից արտահանողի արտահանած ապրանքի համար փաստացի կիրառված մաքսատուրքի դրույքաչափի վերաբերյալ (այդ թվում՝ զրոյական դրույքաչափ սահմանված լինելու), հակագնագցման մաքսատուրք կիրառված լինելու կամ չլինելու վերաբերյալ» արտահայտությունը։
Մնաց {days} օր
0 2302
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: