Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 16.02.2021 - 05.03.2021

«Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների գործունեության և տեղակայման վերաբերյալ դրույթների գործողության ուժի մեջ մտնելու ժամկետը երկարաձգել մինչև 2023 թվականի հունվարի 1-ը։ Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է 2020 թվականի ընթացքում հայտարարված COVID-ի համավարակով հայտարարված արտակարգ, ապա նաև` ռազմական դրությունների հետևանքով ոլորտի տնտեսավարողների գործունեության սահմանափակմամբ պայմանավորված ֆինանսական կարողությունների նվազման հետ։ Միաժամանակ` նշված ժամանակահատվածն հնարավորություն կտա նաև գործող իրավակարգավորումները հստակեցնելու, դրանք իրավական որոշակիության սկզբունքին համապատասխանեցնելու համար:   
Մնաց {days} օր
12 8100

Քննարկվել է 16.02.2021 - 04.03.2021

«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2019-2020 թվականների ընթացքում ի հայտ եկան իրավիճակներ, երբ համայնքների ավագանիների լիազորությունները լրանում էին, իսկ ավագանիների արտահերթ ընտրություններ չէին նշանակվում՝ Հանրապետությունում արտակարգ և ռազմական դրության ռեժիմներին անցնելու հիմանվորմամբ, քանի որ ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ Ազգային ժողովի և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ չեն անցկացվում:»: Վերոնշյալ հանգամանքով պայմանավորված՝ համայնքների բնականոն գործունեությունը խաթարվում է. չեն հաստատվում համայնքային բյուջեները, չեն հատկացվում սուբվենցիոն ծրագրերի համար համաֆինանսավորումները, անհնարին է դառնում ավագանու լիազորություններով պայմանավորված բազմաթիվ գործառույթների իրականացումը: Բազմաթիվ ներդրումային ծրագրեր իրականացնելու համար անհրաժեշտ են հողհատկացումներ, ինչը նույնպես հնարավոր չէ առանց ավագանու որոշման: Համայնքի ղեկավարի լիազորությունները դադարեցվելուց հետո ընտրություն չանցկացնելու փաստը չի առաջացնում վերոնշյալ խնդիրները, քանի որ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին հոդվածի համաձայն՝ «Համայնքի ղեկավարի լիազորությունների ժամկետը լրանալու դեպքում Հայաստանի Հանրապետության վարչապետը նշանակում է քաղաքային բնակավայր ընդգրկող, իսկ մարզպետը` բացառապես գյուղական բնակավայրերից բաղկացած համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև օրենքով սահմանված կարգով նորընտիր համայնքի ղեկավարի լիազորությունների ստանձնումը»: Այսպիսով, համայնքի ղեկավարի լիազորություններն իրականացնում է պաշտոնակատարը, ինչը հնարավոր չէ կիրառել ավագանու բացակայության պարագայում: Առաջարկվում է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում նախատեսել կարգավորում, համաձայն որի՝ ռազմական կամ արտակարգ դրության ժամանակ ավագանու ընտրություն չի անցկացվում, իսկ ավագանու լիազորությունների ժամկետը երկարաձգվում է մինչև ռազմական կամ արտակարգ դրության ավարտից հետո նորընտիր ավագանու առաջին նիստը:
Մնաց {days} օր
1 10569

Քննարկվել է 15.02.2021 - 03.03.2021

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վերջին տարիներին բացօթյա սեզոնային սրճարանները Երևան քաղաքի համար յուրօրինակ միջավայր են դարձել, որտեղ հավաքվում են բազմաթիվ քաղաքացիներ, մտավորականներ ինչպես նաև զբոսաշրջիկներ։ Բացօթյա սրճարանները դարձել են Երևան քաղաքի այցեքարտը և յուրատեսակ խորհրդանիշը, սակայն հանրային սննդի սեզոնային ծառայության համար առկա չեն օրենսդրական համապատասխան կարգավորումներ։ Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է բացօթյա հանրային սննդի ծառայությունը կազմակերպել երկու սեզոնով՝ ամառային և ձմեռային, քանի որ շատ սրճարաններ ցանկանում են ձմռանը նույնպես աշխատել, ինչը նոր խթան է հանդիսանում Երևանում զբոսաշրջության զարգացման ներկայիս փուլում, ինչպես նաև կստեղծվեն լրացուցիչ աշխատատեղեր։
Մնաց {days} օր
0 8124

Քննարկվել է 15.02.2021 - 28.03.2021

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Օրենքի մեջ փոփոխության կատարման արդյունքում կձևավորվեն քաղաքացիական պաշտպանության բնագավառի նորմատիվ իրավական հիմքերը, կկանոնակարգվեն բնակչության պաշտպանության մակարդակի բարձրացման հարցերը, այդ թվում` բնակչության ազդարարման համակարգի արդիականացումը, պաշտպանական կառույցների և բնակչության պատսպարման  հարաբերությունները, պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման  մարմինների, կազմակերպությունների, Լիազոր մարմնի, քաղաքացիների լիազորությունների շրջանակները, քաղաքացիական պաշտպանության ուժերի հիմնումը և գործունեության  ապահովումը, քաղաքացիական պաշտպանության նյութատեխնիկական ապահովումը և  ֆինանսավորումը:
Մնաց {days} օր
18 11873

Քննարկվել է 12.02.2021 - 27.02.2021

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքներ Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես` ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչությունների (այսուհետ՝ Ներկայացուցիչ) և ֆիզիկական անձանց միջև ավտոմեքենաների առուվաճառքի ժամանակակից տեխնոլոգիական ընթացակարգի («Trade-in» համակարգ) ներդրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առաջարկվում է սահմանել դրույթ, որով Ներկայացուցիչների կողմից ֆիզիկական անձանցից ձեռք բերված ավտոմեքենաների հետագա օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում վերջիններիս ձեռքբերման և օտարման միջև տարբերությունը, քանի որ տվյալ դեպքում ավելացված արժեք առկա է միայն հին և նոր ավտոմեքենաների արժեքների տարբերության գումարի չափով։ Առաջարկվում է նաև վերացնել ֆիզիկական անձանցից ավտոմեքենայի ձեռքբերման դեպքում կիրառվող եկամտային հարկի 10% դրույքաչափը։
Մնաց {days} օր
0 8268

Քննարկվել է 08.02.2021 - 23.02.2021

«ԳՈՒՅՔԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից գույքի նկատմամբ իրավունքների ծագման, փոփոխման, փոխանցման, դադարման և սահմանափակումների գրանցման ընթացքում հանդիպում են դեպքեր, երբ համապատասխան գործարքը կամ իրավական ակտը՝ ներառյալ գույքի նկատմամբ իրավունքների (սահմանափակումների) գրանցումը վիճարկվում է դատական կարգով: Նման դեպքերում առաջանում է գրանցման վարույթի շարունակման և իրավունքների (սահմանափակումների) գրանցման կամ դատական վեճի առկայության հիմքով վարույթը կասեցնելու հարցը մինչև դատական ակտի կայացումը: Նախագծի ընդունման դեպքում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վարույթը չի կասեցվելու այն հիմնավորմամբ, որ գրանցման օբյեկտի նկատմամբ առկա է դատական վեճ:
Մնաց {days} օր
1 9205

Քննարկվել է 08.02.2021 - 23.02.2021

«Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագիծը մշակվել է սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը ընդլայնելու նպատակով։
Մնաց {days} օր
0 8191

Քննարկվել է 08.02.2021 - 01.03.2021

«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի կատարման 2020 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի նախագիծը  «Պետական գույքի  մասնավորեցման  2017-2020  թվականների  ծրագրի կատարման 2020  թվականի  տարեկան  հաշվետվությունը հաստատելու մասին» օրենքի  նախագիծը նպատակ ունի տրամադրել պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների (գույքի) նկատմամբ 2020 օրացուցային տարում իրականացված մասնավորեցման գործարքների, լուծարման գործընթացի մասին տեղեկությունները, ինչպես նաև ներկայացնել պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքը՝ հնարավորություն տալով նաև իրազեկել հանրությանը մասնավորեցման գործընթացին: Մասնավորեցման ծրագրի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունները (օրենքների տեսքով) մշակվում են յուրաքանչյուր տարվա համար, որտեղ ներառվում է համապատասխան օրացուցային տարվա ընթացքում իրականացված մասնավորեցման և լուծարման գործարքների մասին ամփոփ տեղեկատվությունը: Հաշվետվության բովանդակությանը ներկայացվող պահանջները սահմանված են «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքի:  
Մնաց {days} օր
0 7402

Քննարկվել է 08.02.2021 - 24.02.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածը՝ քանի որ «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարել են  լրացումներ՝ ընդգրկելով ցանկում այն սարքավորումների ու հումք-նյութերի հիմնական մասը, որոնք հիմնականում ներմուծվում էին ներդրումային ծրագրերի շրջանակներում և կառավարության կողմից ստանում էին հարկային արտոնությունարտադրություն 79-րդ հոդվածին համապատասխան։  Նախագիծը հավասար պայմաններ կստեղծի բոլոր տնտեսվարող սուբյեկտնեի համար, քանի որ 79-րդ հոդվածով սահմանված արտոնությունից օգտվում էին միայն ներդրումային ծրագիր իրականացնողները ։  
Մնաց {days} օր
0 6438
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: