Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 28.04.2025 - 13.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-Ի N 615-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է էկոպարեկային ծառայության կարգախմբի կողմից ծառայության իրականացման ընթացքում զենքը պահել տրանսպորտային միջոցում՝ զենքի պահման պահարանում կամ արկղում։
Մնաց {days} օր
0 2016

Քննարկվել է 28.04.2025 - 13.05.2025

«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է էկոպարեկային ծառայության լիազորություններում ներառել բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացին մասնակցությունը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը։
Մնաց {days} օր
3 2591

Քննարկվել է 28.04.2025 - 19.05.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1545-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ » Սույն նախագծի ընդունմամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 26-ի N 1545-Ն որոշման համապատասխանությունն է 2024 թվականի դեկտեմբերի 5-ին «Սևանա լճի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-480-Ն օրենքով սահմանված կարգավորումներին:
Մնաց {days} օր
0 2682

Քննարկվել է 28.04.2025 - 13.05.2025

Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1815-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ նախատեսվում է դադարեցնել ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ ծածկագրին դասվող ընտանի տեսակի կենդանի խոզերի՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծման ժամանակավոր քանակական սահմանափակումը, որը թույլ կտա կարգավորել հանրապետության ներքին շուկայում խոզի մսի առաջարկ - պահանջարկ համամասնությունը։
Մնաց {days} օր
12 2780

Քննարկվել է 28.04.2025 - 14.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2024 թվականի նոյեմբերի 21-ին ընդունված  N 1829-Ն որոշմամբ սահմանվել են գյուղատնտեսական կենդանիների շուկաներին ներկայացվող պահանջներ, որի նկատմամբ՝ անասնաբուժության ոլորտում վերահսկողություն իրականացնող մարմին է ճանաչվել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը, ինչի հետևանքով անհրաժեշտ է փոփոխել և լրացնել 2022 թվականի օգոստոսի 11-ի N 1266-Ն որոշումը՝ համապատասխան ոլորտում պատշաճ վերահսկողություն ապահովելու համար։
Մնաց {days} օր
0 1986

Քննարկվել է 28.04.2025 - 13.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻՑ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է Մեղրի համայնքի 2025 թվականի վարչական բյուջեում պահուստային ֆոնդից հատկացումների հաշվին իրականացնել վերաձևակերպումներ չկանխատեսված ելքերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման համար։
Մնաց {days} օր
0 2036

Քննարկվել է 28.04.2025 - 14.05.2025

«ՀՀ կառավարության 2022 թվականի սեպտեմբերի 29-ի N 1485-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Իրավական ակտի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է  2025 թվականի մարտի 5-ի՝ «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-57-Ն (այսուհետ՝ օրենք) ընդունմամբ և իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
23 3677

Քննարկվել է 25.04.2025 - 10.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՑԵՄԵՆՏԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄ ԿԻՐԱՌԵԼՈՒ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԻՄՆԱԿԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ  Սույն նախագծով սահմանվում է երրորդ երկրներից ցեմենտի ներմուծման լիցենզավորման ընթացակարգը:
Մնաց {days} օր
0 2242

Քննարկվել է 25.04.2025 - 10.05.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 29-Ի N 867 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն լիցենզավորման պահանջներ՝ արյունաբանական, իմունաարյունաբանական, ընդհանուր կլինիկական, կենսաքիմիական, իմունաբանական, թունաբանական, հյուսվածքաբանական, բջջաբանական, գենետիկական՝ բջջագենետիկական և մոլեկուլային գենետիկական, մանրէաբանական՝ բակտերիաբանական և մակաբուծաբանական, բժշկական կենդանաբանության, նմուշառման՝ արյան նմուշառում, կլինիկական այլ նմուշների հավաքագրում կամ նմուշառում, շրջակա միջավայրից նմուշների հավաքագրում կամ նմուշառում, գործունեության տեսակների համար։
Մնաց {days} օր
0 2620
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: