Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԲԵՆԻԱՄԻՆ ԺԱՄԿՈՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ Հ. 119 ԱՎԱԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 6-Ի N 575-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Երևանի Բենիամին Ժամկոչյանի  անվան հ. 119 ավագ դպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպությունը  վերանվանել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարարության «Երևանի Բենիամին Ժամկոչյանի  անվան վարժարան» պետական ոչ առևտրային կազմակերպության: Հանրակրթության մասին» օրենքի 8-րդ հոդվածով սահմանված է ուսումնական հասատատությունների տեսակները՝ ըստ իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի և ըստ կրթական ծրագրերի աստիճանի, որտեղ 5-12-րդ դասարաններում կրթական ծրագրեր իրականացնող հաստատությունը վարժարանն է: Որոշման ընդունման արդյունքում կապահովվի հաստատության անվանման և իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի և կրթական ծրագրերի աստիճանի համապատասխանություն։

  • Քննարկվել է

    11.07.2025 - 26.07.2025

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Գերատեսչություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 963

Տպել

Առաջարկներ`

Հերմինե Ազատյան

22.07.2025

Եթե անվանափոխությունը ուղեկցվում է բովանդակային բարեփոխումներով (օրինակ` խորացված ուսուցում, միջազգային ծրագրերի ներմուծում, նոր մեթոդաբանություն և այլն), ապա <<վարժարան>> անվան ընտրությունը կարող է լիովին արդարացված և դրական քայլ լինել։ Սակայն եթե դա միայն անվան փոփոխություն է առանց իրական ռազմավարական փոփոխության, դա կարող է մնալ մակերեսային և անգամ խնդիրներ առաջացնել:

Արմինե Ալեքսանյան

18.07.2025

Շատ ողջունելի նախագիծ է, անվանման փոփոխությունը կօգնի ավելի հստակեցնել դպրոցի տեսակը և իրականացվող կրթական ծրագրերի բնույթը ինչպես ծնողների, այնպես էլ հանրության համար։ «Վարժարան» տերմինը հաճախ ասոցացվում է կրթության ավելի բարձր մակարդակի և մասնագիտացված ծրագրերի հետ, հատկապես ավագ դասարանների դեպքում։

Լուսինե Գևորգյան

16.07.2025

ՀՀ սահմանադրության 15-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ պետությունը խթանում է մշակույթի, կրթության և գիտության զարգացումը: ՀՀ սահմանադրության 38-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Պարտադիր կրթության ծրագրերը և տևողությունը սահմանվում են օրենքով: Պետական ուսումնական հաստատություններում միջնակարգ կրթությունն անվճար է: Իսկ Հանրակրթության մասին ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի համաձայն՝ ուսումնական հաստատությունը, ըստ իրականացվող կրթական ծրագրերի աստիճանի, լինում է՝ 1) տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ). 2) միջին դպրոց (5-9-րդ դասարաններ). 3) հիմնական դպրոց (1-9-րդ դասարաններ). 4) ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ). 5) վարժարան (5-12-րդ դասարաններ). 6) միջնակարգ դպրոց (1-12-րդ դասարաններ): Վկայակոչված իրավական նորմերի համակարգային վերլուծությունից հետևում է, որ Հայաստանի հանրապետությունը, որպես ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն, մեծ դեր ու նշանակություն է տալիս կրթությանը՝ համարելով այն պետության զարգացման գրավականը: Անդրադառնալով առաջադրված խնդրին, ցանկանում եմ նշել, որ ավագ դպրոց և վարժարան անվանումներով հաստատությունները բովանդակային առումով տարբերվում են իրարից: Սակայն սպասվելիք փոփոխությունը ունի իր դրական կողմերը. 1) աշակերտները ավարտելով միջին դպրոցը կարիք չեն ունենա տեղափոխվելու այլ կրթական հաստատություն, 2) աշակերտները նոր միջավայրին հարմարվելու պարտականություն չեն ունենա, 3) ի վերջո երեխաներին իրենց բնակության վայրիերից ավելի հեռու գտնվող կրթական հաստատություն տեղափոխելու դեպքում ավելորդ անգամ զերծ կմնանք երևանյան կաթվածահար երթևեկությունը ծանրաբեռնլուց: Իմ կարծիքով սպասվող փոփոխությունը, եթե ապահովվի հաստատության անվանման և իրականացվող հանրակրթական հիմնական ծրագրերի և կրթական ծրագրերի աստիճանի համապատասխանությունը, միայն դրական ազդեցություն կունենա:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: