Լրամշակման փուլում է Քննարկվել է 10.09.2019 - 25.09.2019 «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 668-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի նպատակը Պաշտպանության նախարարության, Արդարադատության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ համապատասխան մարմիններ) համակարգերի զինծառայողների զինվորական կենսաթոշակները նշանակելու գործառույթը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը (այսուհետ՝ Ծառայություն) վերապահելն է։ ՀՀ Վարչապետի աշխատակազմում 05.04.2019թ. կայացած խորհրդակցության արդյունքում հանձնարարվել է քննարկել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին զինվորական կենսաթոշակ նշանակելու գործառույթը Սոցիալական ապահովության ծառայությանը փոխանցելու հարցը։ Նախագիծն ընդունվելու դեպքում Պաշտպանության նախարարության, Արդարադատության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների զինվորական կենսաթոշակները կսկսի նշանակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը։ 3 0 0 1926
Լրամշակման փուլում է Քննարկվել է 10.09.2019 - 25.09.2019 «ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 5-Ի N 665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագծի նպատակը Պաշտպանության նախարարության, Արդարադատության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության (այսուհետ՝ համապատասխան մարմիններ) համակարգերի զինծառայողների զինվորական կենսաթոշակները նշանակելու գործառույթը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությանը (այսուհետ՝ Ծառայություն) վերապահելն է։ ՀՀ Վարչապետի աշխատակազմում 05.04.2019թ. կայացած խորհրդակցության արդյունքում հանձնարարվել է քննարկել ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին զինվորական կենսաթոշակ նշանակելու գործառույթը Սոցիալական ապահովության ծառայությանը փոխանցելու հարցը։ Նախագիծն ընդունվելու դեպքում Պաշտպանության նախարարության, Արդարադատության նախարարության, Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության համակարգերի զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների զինվորական կենսաթոշակները կսկսի նշանակել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը։ 3 0 0 2294
Լրամշակման փուլում է Քննարկվել է 09.09.2019 - 24.09.2019 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի N 1698-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով կատարվող լրացումները տարածվում են բացառապես մտավոր և հոգեկան խնդիրներ (այդ թվում՝ աուտիզմ) ունեցող անձանց խնամքի և սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող բոլոր կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնողների վրա։ Նախագծի ընդունման արդյունքում բացառապես մտավոր և հոգեկան խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական վերականգնողական ծառայություններ մատուցող կազմակերպություններում մասնագիտացված աշխատանք կամ խնամք իրականացնող անձանց աշխատավարձը 2020 թվականի հունվարի 1-ից կհատկացվի 30%-հավելում։ 5 0 0 2252
Քննարկվել է 09.09.2019 - 25.09.2019 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի №374Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի №88Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Որոշումների նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվեն արևային, հողմային, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած էլեկտրակայաններում նոր արտադրության լիցենզիաների տրամադրման և դրանցից առաքվող էլեկտրական էներգիայի 2020 թվականի հունվարի 1-ից գործող լիցենզիաների տրամադրման և սակագների սահմանման ժամկետային կարգավորումները, որոնք կնպաստեն ոլորտի ներդրումային ակտիվության բարելավմանը։ 7 0 0 3086
Քննարկվել է 09.09.2019 - 24.09.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 586-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի լիազոր մարմնի իրավասությունների փոխանցումը կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կնպաստի Գնահատման և թեստավորման կենտրոնի կանոնադրությամբ սահմանված գործառույթների առավել արդյունավետ իրականացմանը: 4 0 0 2712
Քննարկվել է 09.09.2019 - 24.09.2019 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի N 1009-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունիսի 20-ի N 1009-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված փոփոխություններով (08.05.2019, ՀՕ-31-Ն): 6 1 1 3079
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 06.09.2019 - 30.09.2019 «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենք և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր Օրենքի նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ապօրինի ծագում ունեցող գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը։ Նախատեսված իրավական մեխանիզմը թույլ է տալիս բռնագանձել գույքը, որի ձեռքբերումը նախագծով նախատեսված էական ծավալներով չի հիմնավորվում օրինական եկամտի աղբյուրներով: Նախագիծը նպատակ է հետապնդում որդեգրել միջազգային պայմանագրերով և միջազգային կառույցների խորհրդատվական բնույթի փաստաթղթերով առաջարկվող լավագույն չափանիշները հանցավոր ակտիվների շրջանառության դեմ պայքարի ոլորտում: 52 26 36 11532
Քննարկվել է 06.09.2019 - 06.10.2019 «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում որպես պատվավոր կոչում լրացնել Հայաստանի Հանրապետության վաստակավոր օդաչուի պատվավոր կոչումը: 8 0 1 2103
Լրամշակման փուլում է Քննարկվել է 06.09.2019 - 21.09.2019 ՆԱԽԱԳԻԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող փոփոխությունն ուղղված է նվազ նշանակություն ունեցող վարչական իրավախախտումների հստակեցմանը և դրանց ժամանակ հարկատուների նկատմամբ առավել մեղմ վարչական տուգանքների սահմանմանը 20 2 4 3066