Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 30.12.2025 - 14.01.2026

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 882-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 1-ի N 892-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշումների նախագծեր Նախագծի ընդունմամբ ակնկալվում է առավել թափանցիկ դարձնել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության ծառայողների և փրկարարական ծառայողների ատեստավորման գործընթացը, առավել փաստահեն դարձնել ատեստավորման արդյունքների և գրավոր եզրակացության բողոքարկման գործընթացը, ինչպես նաև՝ ավելի հավասարակշռված դարձնել ատեստավորման հանձնաժողովի կազմում ՀՀ ներքին գործերի նախարարության և հասարակական կազմակերպությունների ներկայացվածության աստիճանը:   
Մնաց {days} օր
3 721

Քննարկվել է 30.12.2025 - 14.01.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 596-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշմամբ հաստատված գործառույթները՝ ավարտական ակտի տրամադրման գործընթացի և ավարտված քաղաքաշինական օբյեկտի գրանցման հետ կապված հաճախ առիթ են ստեղծում քաղաքացիների կողմից վերոհիշյալ գործընթացներում բախվել ավելորդ վարչարարության և գործընթացի ժամկետների խախտման հետ։ Միևնույն ժամանակ, առկա է բարձր ռիսկայնության օբյեկտների իրականացման ժամանակահատվածում իրավական փաստաթղթերում որոշակի փոփոխություններ կատարելու պրակտիկա, որի դեպքում առաջանում է թյուրըմբռնումներից խուսափելու նպատկով գործընթացների հստակեցման անհրաժշետություն։
Մնաց {days} օր
0 627

Քննարկվել է 30.12.2025 - 15.01.2026

««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ներդնել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց կողմից վարքագծի կանոնների խախտման համար կարգապահական պատասխանատվության արդյունավետ կառուցակարգեր։ Նախագծի ընդունումը քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց համար լրացուցիչ խթան կհանդիսանա՝ բարեվարք և պատասխանատու վարքագծի դրսևորման համար, ինչպես նաև թույլ կտա ապահովել քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի նկատմամբ իրավաչափ վերահսկողությունը, վարքագծի կանոնների խախտման դեպքում համապատասխան իրավական հետևանքների անխուսափելիությունը։
Մնաց {days} օր
0 935

Քննարկվել է 29.12.2025 - 13.01.2026

«Հանցավորության կանխարգելման 2026-2033 թվականների ռազմավարությունը և դրանից բխող 2026-2028 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մասին Նախագծի դրույթների իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում հանցավորության կանխարգելման ոլորտում առավել համակարգված, ապացուցահեն և իրավունքահեն աշխատանքների իրականացմանը, պատասխանատու պետական մարմինների կարողությունների զարգացմանը և որպես արդյունք՝ այս ոլորտում ավելի արդյունավետ գործունեության իրականացմանը։
Մնաց {days} օր
12 795

Քննարկվել է 29.12.2025 - 14.01.2026

««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծի ընդունմամբ ակնկալվում է Հանրապետական գնդակապարկուճային հաշվառման քարտադարան հասկացության, ինչպես նաև փորձաքննության հետ կապված դրույթները համապատասխանեցնել գործող իրավակարգավորումներին, ինչպես նաև հստակեցնել ՀՀ քննչական կոմիտեի համակարգը՝ նախատեսելով ՊՈԱԿ-ի և դրա գործառույթների վերաբերյալ դրույթներ:
Մնաց {days} օր
0 780

Քննարկվել է 29.12.2025 - 13.01.2026

<ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ> ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ՕՐԵՆՔԻ, ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ <ՏԵՂԵԿՈՒԹՅԱՆ ԳԱՂՏՆԻ ՀԱՎԱՔՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ (ՄՇԱԿՎԱԾ, ԾՐԱԳՐԱՎՈՐՎԱԾ, ՀԱՐՄԱՐԵՑՎԱԾ) ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ> ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերոով առաջարկվում է հստակեցնել տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված (մշակված, ծրագրավորված, հարմարեցված) հատուկ տեխնիկական միջոցների արտադրության և առևտրի առանձնահատկությունները և սահմանափակումները։
Մնաց {days} օր
0 706

Քննարկվել է 26.12.2025 - 12.01.2026

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և ««Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծով առաջարկվում է ընդլայնել աջակցող միջոցների և դրանց վերանորգման ֆինանսավորման աղբյուրները, սահմանել մատչելիության պահանջների ու չափանիշների խախտման համար տուգանքներ, ինչպես նաև ապահովել թափանցիկության բարձրացում և կարգավորել տեղեկատվական շտեմարանի տվյալների փոխանցման հետ կապված դրույթները։
Մնաց {days} օր
0 704

Քննարկվել է 26.12.2025 - 11.01.2026

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Կրթության և գիտության բնագավառներում գործունեության համար Հայաստանի Հանրապետության մի շարք քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի նշված քաղաքացիների մասնագիտական և հետազոտական գործունեությունը շարունակելու և գիտության մեջ իրենց ներդրումը ունենալուն:
Մնաց {days} օր
0 989

Քննարկվել է 26.12.2025 - 12.01.2026

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԲՈՏԱԺԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՏԿԵ նախարարի հրաման ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԲՈՏԱԺԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Մնաց {days} օր
0 675
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: