Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 31.08.2023 - 15.09.2023

«ՀՀ հանրակրթական ուսումնական հաստատությունների 2-րդ և 7-րդ դասարանների «Օտար լեզուներ» ուսումնական բնագավառի ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը Ակնկալվում է սովորողների ուսումնառությունը կազմակերպել պետական չափորոշչի հիման վրա մշակված առարկայական չափորոշիչներով և ծրագրերով, որոնք 2021-2022 ուսումնական տարում փորձարկվել են Տավուշի մարզում, փորձարկումից հետո ամփոփովել և լրամշակվել են և 2023-2024 ուսումնական տարվանից կկիրառվեն ՀՀ բոլոր ուսումնական հաստատությունների 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարաններում:
0 1252

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 31.08.2023 - 15.09.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի ԹԻՎ 277-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 19-ի թիվ 277-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կնախատեսվեն անհրաժեշտ իրավական հիմքեր ջրային պարեկային ծառայողի կողմից տեխնիկական միջոցով իրավախախտման հայտնաբերման տեղում կատարել վարորդի սթափության վիճակի զննություն (ոչ սթափ վիճակում լինելու փաստի ստուգում)՝ առանց վերջինիս տեղափոխելու բուժհաստատություն:
0 1303

Քննարկվել է 31.08.2023 - 18.09.2023

ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան գյուղատնտեսական մշակաբույսերի միջին բերքատվությունը և համախառն արտադրանքի ծավալները, բուսաբուծական արտադրության մեջ ներդրումները կլինեն երաշխավորված, որակյալ սերմերի և տնկանյութի արտադրության ծավալները կավելանան և կստեղծվի հնարավորություն արտահանման համար, ինչպես նաև կապահովիի բուսաբուծության ճյուղի զարգացումը։
0 2114

Քննարկվել է 31.08.2023 - 15.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1568-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 2011թ. աշնանը Հայաստանի Հանրապետությունը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (այսուհետ՝ ԲԿԳ) նախաձեռնությանը: Նախաձեռնության նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել պետական կառավարման համակարգի բարելավմանը և արդյունա­վետության բարձրացմանը՝ խթանելով պետություն-քաղաքացի հարաբերու­թյունների թափանցիկությունը և վստահությունը:  Ի շարունակություն և ի կատարումն ԲԿԳ շրջանակներում ստանձնած պարտավորությունների՝ 2021թ. Նոյեմբերից ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ԲԿԳ-Հայաստան հինգերորդ գործողությունների ծրագրի նախագծի (այսուհետ՝ նախագիծ) մշակման գործընթացը: Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակու­թյան, միջազգային գործընկեր կազմակերպությունների և այս անգամ նաև՝ անհատ քաղաքացիների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ համատեղ՝ հիմք ընդունելով նախորդ երեք Գործողություն­ների ծրագրերի մշակման և իրականացման արդյունքում կուտակված աննախադեպ փորձը, ԲԿԳ միջազգային ցանցը և անկախ հաշվետվական մեխանիզմի առաջարկու­թյունները: ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1568 – Լ որոշմամբ հաստատվեց ԲԿԳ-Հայաստան գործողությունների հինգերորդ  ծրագիրը  2022-2024 թթ. համար: Ծրագիրը կազմվել է ինչպես Կառավարության, այնպես էլ՝ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկությունների հիման վրա՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տվյլաների օրենսդրության սահմանում, ռազմավարական հաղորդակցության և մասնակցային կառավարման համակարգի ձևավորում, տեղական և ազգային մակարդակներում բյուջետային մասնակցության մեխանիզմների ներդնում, գնումների համակարգի արդիականացում, հակակոռուպցիոն և դատական գործընթացների թափանցիկություն, աշխատանքային իրավունքի պաշտպանության ամրապնդում։: «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակներում ՀՀ գործողությունների ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության լոկալ որոշման ընդունումը բխում է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության պահանջներից: ԲԿԳ մասնակից երկրներին տրվում է հնարավորություն կատարել համապատասխան փոփոխություններ իրենց գործողությունների ծրագրերում՝ իրականացման փուլի միջնաժամկետում:
0 1661

Քննարկվել է 31.08.2023 - 18.09.2023

««Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N 704-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 11-ի N 662-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 354-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծեր Առաջարկվող նախագծերի ընդունման արդյունքում տեղական շուկայում սպառվող օրգանական գյուղատնտեսության արտադրանքի սերտիֆիկացումը կիրականացվի ՀԱՄ-ի կողմից (համապատասխան իրավական կարգավորումներից հետո) համապատասխանության գնահատում ունեցող կազմակերպությունների միջոցով, որը կհանգեցնի օրգանական գյուղատնտեսության արտադրանքի սերտիֆիկացման դաշտի ընդլայնման, ոլորտում մրցակցային հնարավորությունների ստեղծման, սերտիֆիկացման գործընթացի դյուրացման և բարելավման, օրգանական գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսությունների ընդլայնման և արտադրության ծավալների աճին։ Բացի այդ, օրգանական գյուղատնտեսության արտադրության վերաբերյալ ամբողջական ռեեստրի առկայությունը իրացման նոր շուկաների հնարավորություններ կստեղծի։
0 2114

Քննարկվել է 30.08.2023 - 15.09.2023

«ՀՐԴԵՀԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նախագծով առաջակվում է Տեսչական մարմնի կողմից վերահսկողության, իսկ պետական այլ մարմինների կողմից հսկողության իրականացումը հրդեհային անվտանգության բնագավառում, Պետական հակարդեհային ծառայության իրականացումը համապատասխան մարմնի կողմից/այն է՝ Փրկարար ծառայությունը/, նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարմանն ուղղված գործողությունները, որպես  հրդեհային անվտանգության միջոցներ:
0 1419

Քննարկվել է 30.08.2023 - 18.09.2023

«Հայաստանի գինու ոլորտի զարգացման 2023-2032 թվականների ծրագիրը և դրանից բխող 2023-2032 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Ծրագրի իրականացումը նպաստելու է գինեգործության և խաղողագործոթյան, գինու զբոսաշրջության ոլորտներում, ինչպես նաև ներքին և արտաքին շուկաներում հետևյալ արդյունքներին. 1) Գինեմետ խաղողի այգետարածքների մակերեսների մեծացում՝ հասցնելով շուրջ 10,200 հա-ի: 2) Գինու արտադրության ծավալների աճ՝ 5 անգամ կամ տարեկան՝ 67 մլն լիտր: 3) Արտադրված գինու 90%-ից ոչ պակասի իրացումը սպառման շուկաներում (ներքին և արտահանման)՝ 2023-2032 թվականներին հասնելով 1,4 մլրդ ԱՄՆ դոլարի: 4) Հայակական գինու արտահանման ծավալների աճ մինչև 1,018 մլրդ, իսկ ներքին շուկայում մինչև 770 մլն ԱՄՆ դոլար՝ մինչև 2032 թվականը: 5) Գինեգործական արտադրանքի որակի հսկման մեխանիզմների մշակում և կիրարկում: 6) Խաղողի տեղածին սորտերի պահպանում, տեղական պայմաններին հարմար նոր արդյունավետ սորտերի ապահովում, ֆիլոքսերադիմացկուն և վիրուսազերծ հավաստագրված տնկանյութի ապահովում: 7) Հայկական գինու ճանաչելիության բարձրացում և առաջմղում միջազգային շուկայում, թիրախային շուկաների ընդլայնում և դիվերսիֆիկացում: 8) Հայաստանի գինու զբոսաշրջային գրավչության բարձրացում՝ Հարավային Կովկասում, որպես առաջատար դիրքավորում, գինու զբոսաշրջիկների ավելացում: 9) Գինու սպառման խթանում ներքին շուկայում, մեկ շնչի հաշվով սպառման ծավալների ավելացում մինչև 10 լիտր: 10) Հիմնել Հայկական գինու ապրանքանիշի դեսպանի ինստիտուտ և ապահովել գործունեությունը թիրախային շուկաներում (ՄԹ, ԱՄՆ, ՌԴ, Կանադա): 11) Մինչև 2032 թվականն ունենալ առնվազն երեք գինու զբոսաշրջային ուղղություն (գինուղի):
1 2821

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 29.08.2023 - 14.09.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՋԵՐՄՈՒԿ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՋԵՐՄՈՒԿ ՀԷԿ-Ի ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատիրոջ շահերից և ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց սույն որոշմամբ նշված ՀՀ Վայոց ձորի մարզ, Ջերմուկ համայնք, ք. Ջերմուկում գրանցված «Մուշեղ ՀԷԿ» ՍՊԸ-ի օտարման: Համաշխարհային բանկի ներդրումներով  Հայաստանի տարածքային հիմնադրամի կողմից Ջերմուկի ջրվեժի տարածքում իրականացվում է զբոսաշրջային լավագույն այցելավայրի ստեղծում, որի արդյունքում վերականգնվելու են  Ջրվեժի մոտեցման ճանապարհը և ճեմուղիները, վերակառուցվելու են ջրվեժին կից կամրջակը, կառուցվելու է լուսավորության ցանցը, և այդ պարագայում Ջերմուկի ՀԷԿ-ի անշուք տեսքով շինությունը չի համապատասխանելու  Ջերմուկ համայնքի բարեկարգված զբոսաշրջային գոտուն։ Որոշմամբ նախատեսվում է Ջերմուկի ՀԷԿ-ը օտարել Ջերմուկի համայնքապետարանին՝ զբոսաշրջության նպատակներով օգտագործելու համար   բարեկարգելու  և  զբոսաշրջիկներին  էլեկտրաէներգիա արտադրության գործընթացը ցուցադրելու հնարավորություն ստեղծելու համար:
0 1213

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 29.08.2023 - 14.09.2023

«Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հունիսի 29-ի N1077-Ն որոշմամբ սահմանվել էր արտահանման ժամանակավոր արգելք՝ /6 ամիս /  Հայաստանի Հանրապետության տարածքից ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 7112 99 000 0 ծածկագրին դասվող ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների վրա, որի գործողությունը կավարտվի 2023 թվականի դեկտեմբերի 31-ին։ Սույն որոշման նախագծով առաջարկվում է երկարաձգել արտահանման  արգելքը։
1 1538