Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 17.10.2025 - 02.11.2025

«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի և հարակից օրենքների նախագծեր Նախագծերով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կազմում գրասենյակի կարգավիճակով օպերատիվ կառավարման կենտրոնի և Փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի միավորման գործընթաց, որի արդյունքում կստեղծվի միասնական զանգերի կենտրոն։
Մնաց {days} օր
0 971

Քննարկվել է 02.09.2025 - 17.09.2025

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Մինչ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի թիվ ՀՕ-154-Ն օրենքի ընդունումը՝ ներքին դիտումը, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկումը և ֆինանսական գործարքների վերահսկումն անցկացվում էին այն դեպքերում, երբ անձը կասկածվում էր ծանր և առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ։ Նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անհրաժեշտությունն առաջանում էր, երբ օպերատիվ տեղեկությունները վերաբերում էին կատարվող կամ կատարված հանցավոր ոտնձգությանը։ Թվում էր, թե «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի հետագա փոփոխությունները պետք է միտված լինեին հանցագործության բոլոր փուլերում ընթացող գործողությունների արձանագրմանը, մինչդեռ տեղի ունեցավ ճիշտ հակառակը, և քննարկվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները կապվեցին միայն ավարտված հանցագործությունների հետ։ Մասնավորապես, «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ ներքին դիտումը, նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկումը և ֆինանսական գործարքների վերահսկումն անցկացվում են միայն այն դեպքերում, երբ առերևույթ առկա են հիմքեր՝ կասկածելու, որ անձը կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն։ Իրավական այս նորմից հետևում է, որ դատարանի որոշումը պահանջող՝ վերը նշված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն անցկացվում են ավարտված այն հանցագործությունների կապակցությամբ, որոնք հայտնի չեն եղել վարույթ իրականացնող մարմնին, և որոնցով քրեական վարույթ չի նախաձեռնվել, քանի որ քրեական վարույթի շրջանակներում նախնական դատական վերահսկողությամբ օպերատիվ-հետախուզական միջոցառումները փոխարինվում են համանման գաղտնի քննչական գործողություններով։
Մնաց {days} օր
0 1769

Քննարկվել է 15.04.2025 - 01.05.2025

««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվող փոփոխությամբ Օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը կխմբագրվի, որով կսահմանվի, որ Օպերատիվ-հետախուզական գործունեության իրականացման համար հատկացված ֆի­նան­­սա­կան միջոցների ծախսերի նկատմամբ վերահսկողությունն իրականացվելու է օպերատիվ-հետախուզական գոր­ծունեություն իրականացնող պետական մարմնի ղեկավարի, ինչպես նաև ՀՀ օրենս­­դրությամբ լիազորված պետական կառավարման մարմնի կողմից։ Բացի այդ, պետական մարմնի ղեկավարի իրական ակտով սահմանվելու է օպերատիվ-հետախուզական միջոցառումների կազմակերպման, նախապատրաստման և իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական ծախսերի կարգը։ Օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասի խմբագրմամբ՝  առաջարկվում է Օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները իրականացնել նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 1-ին մասով, 436-րդ հոդվածի 1-ին կամ 2-րդ մասերով նախատեսված ոչ մեծ կամ միջին ծանրության հանցանք կատարելու մեջ կասկածվող անձանց նկատմամբ՝ առերևույթ հիմքերի առկայության դեպքում: Նախագծով կատարվող մյուս փոփոխությամբ նախատեսվում է օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում դատարանի թույլտվությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումներում լրացնել նաև օպերատիվ հարցումը, եթե միջոցառման կատարմամբ ակնկալվում է ստանալ բաժանորդի նախկինում կատարված ֆիքսված կամ բջջային հեռախոսային ցանցի մուտքային և ելքային զանգերը, բաժանորդի հետ անուղղակի (միջնորդավորված) եղանակով կապ ունեցող հեռախոսահամարները, հեռախոսային հաղորդակցությունն սկսելու և ավարտելու ժամանակը, հեռախոսազանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում` այն հեռախոսահամարը, որին փոխանցվել է հեռախոսազանգը, ինչպես նաև հեռախոսային հաղորդակցությունը սկսելու պահին և դրա ընթացքում հաղորդակցվողների տեղակայումը։ Օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասում կատարվող փոփոխության համատեքստում  առաջարկվում է օրենքի 37-րդ հոդվածը լրացնել նոր 1․1–ին մասով, որով կսահմանվի, թե ինչ տվյալներ պետք է ներառվեն «օպերատիվ հարցում» օպերատիվ հետախուզական միջոցառում անցկացնելու թույլտվություն ստանալու վերաբերյալ օպերատիվ ստորաբաժանման աշխատակցի պատճառաբանված միջնորդությունում։ Վերոգրյալը հաշվի առնելով՝ միաժամանակ անհրաժեշտ կլինի լրացում կատարել նաև օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառում անցկացնելու մասին որոշման մեջ նախատեսվող տեղեկությունների ցանկում ներառելով նաև օրենքի 37-րդ հոդվածի 1.1–ին մասը։  
Մնաց {days} օր
0 2261

Քննարկվել է 16.05.2024 - 02.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-Ի ԹԻՎ 24-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Որոշման հավելվածի 1-ին կետում «ազգային անվտանգության» բառերից հետո լրացնել «պետական պահպանության,» բառերը, ինչի արդյունքում Որոշման դրույթները կտարածվեն նաև ՀՀ պետական պահպանության ծառայության համապատասխան պաշտոն զբաղեցնող ծառայողների վրա։ Նախագծով առաջարկվում է նաև դրան տալ հետադարձ ուժ՝ տարածելով այն 2023 թվականի մարտի 30-ից՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից առանձնացման եղանակով ՀՀ պետական պահպանության ծառայութան ստեղծման օրվանից ծագած հարաբերությունների վրա:
Մնաց {days} օր
0 3376

Քննարկվել է 23.02.2024 - 09.03.2024

ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՕՊԵՐԱՏԻՎ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՄԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ՀԱՄԱԼՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է սահմանել էկոպարեկային ծառայության օպերատիվ գործառույթներ իրականացնող ստորաբաժանման պաշտոնների համալրման կարգը։  
Մնաց {days} օր
0 3497

Քննարկվել է 22.12.2023 - 06.01.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի թիվ 543-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության Կառավարության 2020 թվականի մայիսի 21-Ի թիվ 809-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծեր ««Քրեակատարողական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-310-Ն օրենքի համաձայն  քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կազմում ստեղծվել է նոր կառուցվածքային ստորաբաժանում՝ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչություն, որի ենթկայությամբ պետք է գործեն քրեակատարողական հիմնարկներում տեղակայված օպերատիվ ստորաբաժանումները՝ դուրս գալով քրեակատարողական հիմնարկի պետի ենթակայությունից։ Վերոգրյալով պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել լրացումներ և փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի ապրիլի 13-ի N 543-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մայիսի 21-ի N 809-Ն որոշումներում։
Մնաց {days} օր
0 3594

Քննարկվել է 27.02.2023 - 14.03.2023

««Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենք Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1717-L որոշման հավելված N 2-ով հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարության իրականացման 2019-2023 թվականների միջոցառումների» ծրագրի 16-րդ կետով, ի թիվս այլնի, նախատեսված է Քրեակատարողական ծառայության կադրային քաղաքականության վերանայում միջոցառումը, որի իրականացման ուղղություններն են հանդիսանում կադրերի ընտրության և առաջխաղացման հարցում գործուն մեխանիզմների սահմանումը: Այս առումով, ռազմավարական միջոցառումների ցանկով նպատակներին հասնելու առաջնային քայլերից մեկը հանդիսանում է քրեակատարողական ծառայության վերափոխումը, որը հնարավորության կտա կառուցվածքային և գործառույթային առումով ունենալու այնպիսի ստորաբաժանումներ, որոնք առավել արդյունավետ կլուծեն ծառայության առջև դրված խնդիրները։ Նախագծով առաջարկվող իրավակարգավորմամբ նախատեսվում է Քրեակատարողական հիմնարկներում գործող օպերատիվ ստորաբաժանումների կենտրոնացնել քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում ստեղծվող օպերատիվ վարչության ենթակայության ներքո։  
Մնաց {days} օր
0 4059

Քննարկվել է 11.10.2022 - 26.10.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1997 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 110 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N 432 ԵՎ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 229 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ներկայացումը պայմանավորված է գործնականում կիրառություն չունեցող իրավական ակտերը (իրավական ակտերի դրույթները) ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտությամբ:
Մնաց {days} օր
0 4446

Քննարկվել է 04.01.2022 - 20.01.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է օրենսդրությունը համապատասխանեցնել ՀՀ քրեական և քրեական դատավարության նոր օրենսգրքերին՝ այդպիսով ապահովելով օրենսգրքերի նորմերի կիրառումը, գործնականում իրավական անճշտություններից և հակասություններից խուսափումը, ինչպես նաև համակարգային փոփոխությունների անցնցում գործարկումը:
Մնաց {days} օր
0 6610
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: