Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 03.03.2025 - 19.03.2025

««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին օրենքի 18-րդ և 18.1-ին հոդվածներում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացում, որոնց համաձայն հայտատուները ՀՀ քննչական կոմիտեում թեկնածությունների ցուցակում կընդգրկվեն բանավոր քննության միջոցով՝ ՀՀ քննչական կոմիտեում ծառայության անցնելն առավել գրավիչ դարձնելու և ՀՀ քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովի աշխատանքներն արդյունավետ կազմակերպելու նպատակով, ինչպես նաև դատավորի ստաժը կներառվի ՀՀ քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնագիտական ստաժում:
Մնաց {days} օր
0 1753

Քննարկվել է 19.10.2023 - 03.11.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 11-ի N 1395-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարության 2014 թվականի դեկտեմբերի  11-ի «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձին այլ վայր ծառայության նշանակմամբ կամ ծառայության գործուղելիս բնակելի տարածությամբ ապահովելու անհնարինության դեպքում դրամական փոխհատուցում տալու կարգը և չափը սահմանելու մասին» N 1395-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ և լրացումներ, որի արդյունքում նախատեսվում է լրացնել դրույթներ քննիչներին տրանսպորտային, հաղորդակցության միջոցների, ինչպես նաև վարութային գործողությունների ընթացքում առաջացող և պետական միջոցներից չֆինանսավորվող այլ ծախսերը փոխհատուցելու վերաբերյալ:  
Մնաց {days} օր
0 3623

Քննարկվել է 11.09.2023 - 26.09.2023

Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի, այդ թվում՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի և նրա տեղակալի պաշտոնից ազատման և լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հիմքերից հանել Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումներին հղում կատարելը, քանի որ Օրենքի 24-րդ հոդվածի 1-ին, 3-րդ և 4-րդ մասերում արդեն իսկ նախատեսված են Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված բոլոր վերաբերելի սահմանափակումները: Նախագծով առաջարկվում է նաև հստակեցնել Օրենքի 15-18-րդ հոդվածներում օգտագործվող «քննիչ» և «օպերլիազոր» հասկացությունները: Բացի այդ, Նախագծով առաջարկվում է Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 7-10-րդ կետերում «վերջին երեք տարվա» բառերը փոխարինել «պաշտոնավարման վերջին երեք տարվա» բառերով:
Մնաց {days} օր
0 3392

Քննարկվել է 19.05.2023 - 03.06.2023

«ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ներդնել բարեվարքության պարբերական ստուգման մեխանիզմներ դատավորների, դատախազների և քննիչների համար: Նշվածը ապահովելու է վերոգրյալ պաշտոնատար անձանց գործունեությունը պարբերաբար ուսումնասիրելու հնարավորություն՝ կոռուպցիոն երևույթներին ներգրավվածությունը բացահայտելու տեսանկյունից: Վերոգրյալ փոփոխությունները ուղղված են ապահովելու Հայաստանի Հանրապետությունում բարեվարքության կառուցակարգերի ամրապնդմանը և շարունակական կատարելագործմանը:
Մնաց {days} օր
0 5035

Քննարկվել է 31.10.2022 - 15.11.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 457-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՈՒՄ Ներկայացվող նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 457-Ն որոշման մեջ կատարել փոփոխություն՝ որի արդյունքում գործնականում արդյունավետորեն և պատշաճ կարգով կապահովվի քրեական դատավարության օրենսգրքի դրույթների կատարումը: «Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 7-ի N 457-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման ընդումնան արդյունքում կկանխվի քննիչի առօրյա աշխատանքում անհարկի խնդիրների առաջացման որոշակի հնարավորությունները:  
Մնաց {days} օր
0 4643

Քննարկվել է 24.08.2022 - 08.09.2022

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացվող նախագիծը նպատակ ունի ապահովել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-78-Ն օրենքի կիրարկումը: Նախագծով սահմանվում է դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները՝ սկզբունքայնորեն պահպանելով մինչև 2022 թվականի ապրիլի 22-ը գործող կարգավորումները։ Նախագծով նախատեսվել է պետական պաշտոն զբաղեցրած անձի պաշտոնավարման ընթացքում կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար իր նկատմամբ կայացված դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում նրան «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դրույթ։ Նախագծով հստակեցվել է կենսաթոշակառուի ներկայացրած գրավոր դիմումի և լրացուցիչ փաստաթղթերի հիման վրա կենսաթոշակի չափը վերահաշվարկելու կարգը։ Նախագծով հստակեցվել է պետական պաշտոն զբաղեցրած անձի զոհվելու դեպքում նրա  ընտանիքի համար նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում ընտանիքի մյուս անդամին կենսաթոշակ նշանակելու կարգը և ժամկետները։ Նախատեսվել է նաև զոհվածի ընտանիքի անդամների թիվը փոխվելու դեպքում բաժնեմասով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու կարգը և ժամկետները։ Նախագծով սահմանվում են նաև, դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող, մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց  հաշվառելու համար դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, նրանց կենսաթոշակը հաշվարկելու կարգը։
Մնաց {days} օր
16 5586

Քննարկվել է 06.07.2022 - 21.07.2022

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 1786-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի նոյեմբերի 6-ի թիվ 1786-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծով նախատեսվում է, որ սահմանել, որ ՊԵԿ քննչական մարմնում քննիչի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ չի պահանջվում։
Մնաց {days} օր
0 4843

Քննարկվել է 04.03.2021 - 19.03.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենք Նախագծով կկարգավորվի Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածով նախատեսված քննչական ենթակայությունն՝ ըստ որի Խաղաղության և մարդկության անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գլխում ներառված որոշ հանցագործություններով նախաքննությունը, բացի Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության մարմինների քննիչներից, կիրականացնեն նաև Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի քննիչները:
Մնաց {days} օր
0 8564
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: