Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ներկայացվող նախագիծը նպատակ ունի ապահովել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի մարտի 23-ի ՀՕ-78-Ն օրենքի կիրարկումը:

Նախագծով սահմանվում է դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց մասնագիտական ստաժում հաշվառվող ժամանակահատվածները՝ սկզբունքայնորեն պահպանելով մինչև 2022 թվականի ապրիլի 22-ը գործող կարգավորումները։

Նախագծով նախատեսվել է պետական պաշտոն զբաղեցրած անձի պաշտոնավարման ընթացքում կատարած ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար իր նկատմամբ կայացված դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում նրան «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դրույթ։

Նախագծով հստակեցվել է կենսաթոշակառուի ներկայացրած գրավոր դիմումի և լրացուցիչ փաստաթղթերի հիման վրա կենսաթոշակի չափը վերահաշվարկելու կարգը։

Նախագծով հստակեցվել է պետական պաշտոն զբաղեցրած անձի զոհվելու դեպքում նրա  ընտանիքի համար նշանակված կենսաթոշակ ստանալու իրավունք ունեցող անձի կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու դեպքում ընտանիքի մյուս անդամին կենսաթոշակ նշանակելու կարգը և ժամկետները։

Նախատեսվել է նաև զոհվածի ընտանիքի անդամների թիվը փոխվելու դեպքում բաժնեմասով նշանակված կենսաթոշակը վերահաշվարկելու կարգը և ժամկետները։

Նախագծով սահմանվում են նաև, դատախազի, հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն, պետական եկամուտների կոմիտեի քննչական մարմնում ինքնավար պաշտոն զբաղեցնող, մինչև 1974 թվականի հունվարի 1-ը ծնված, 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առնվազն 20 օրացուցային տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ ունեցող անձանց  հաշվառելու համար դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը, նրանց կենսաթոշակը հաշվարկելու կարգը։

  • Քննարկվել է

    24.08.2022 - 08.09.2022

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3053

Տպել

Առաջարկներ`

Հայկ Կատվալյան

05.09.2022

Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումների կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում փոփոխություններ կատարելու մասին «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 18.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնագիտական ստաժը ներառում է նաև դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը:»: Տվյալ պարագայում օրինաչափ հարց է առաջանում, թե ինչու՞ քննարկվող նախագծում 20 տարվա մասնագիտական ստաժում չի հաշվառվում նաև հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը: Այսինքն, ՀՀ Կառավարության որոշման հիշյալ նախագծով առաջարկվող կարգավորումը հակասում է առավել բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ Օրենքին: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ « 2. Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին:»: 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում, ըստ հերթականության, կիրառվում են հետևյալ կանոնները, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ կանոնը կիրառվում է, եթե կիրառելի չէ նախորդ կանոնը՝ 1) ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը. (...)»: Վերոգրյալի իրավանորմերի լույսի ներքո ակնհայտ է, որ քննարկվող նախագիծը հակասում է «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ Օրենքի կարգավորումներին՝ մասնագիտական ստաժում չներառելով հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը: Վերոգրյալի հիման վրա՝ Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Մ ԵՄ Քննարկվող նախագծով՝ 20 տարվա մասնագիտական ստաժում հաշվառել նաև հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը, ինչը բխում է օրենքից և գործնականում խրախուսում է նաև անցումային իրավիճակում քննչական մարմնի շարքերը համալրած նախկին հետաքննիչներին՝ շարունակելու իրենց մասնագիտական գործունեությունը:

Վարդան Հակոբջանյան

05.09.2022

Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումների կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում փոփոխություններ կատարելու մասին Մեր կողմից 26.08.2022թ. արված առաջարկն ընդունվել է մասնակի՝ ՀՀ քննչական կոմիտեի մասով՝ պատճառաբանությամբ, որ հաշվի են առնվել ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-184-Ն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգավորումները: Սակայն հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 18.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնագիտական ստաժը ներառում է նաև դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը:»: Տվյալ պարագայում օրինաչափ հարց է առաջանում, թե ինչու՞ քննարկվող նախագծում 20 տարվա մասնագիտական ստաժում չի հաշվառվում նաև հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը: Նախագծի հեղինակը որևէ հիմնավորում չի ներկայացնում այս կապակցությամբ այն պարագայում, որ քննարկվող նախագծով առաջարչկվող կարգավորումը առավել ցածր իրավական ուժ ունի և հակասում է առավել բարձր ուժ ունեցող իրավական ակտին՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ Օրենքին: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ « 2. Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին:»: 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում, ըստ հերթականության, կիրառվում են հետևյալ կանոնները, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ կանոնը կիրառվում է, եթե կիրառելի չէ նախորդ կանոնը՝ 1) ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը. (...)»: Վերոգրյալի իրավանորմերի լույսի ներքո ակնհայտ է, որ 26.08.2022թ. արված առաջարկի մասնակի ընդունումը չունի որևէ հիմնավորում, դեռ ավելին, դրանով ակնհայտ է, որ քննարկվող նախագիծը հակասում է հեղինակի կողմից վկայակոչված ՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ Օրենքի կարգավորումներին՝ մասնագիտական ստաժում չներառելով հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը: ​Վերոգրյալի հիման վրա՝ Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Մ Ե Մ 1. «որպես պաշտոնակատար» աշխատած ժամանակահատվածը 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժում հաշվառել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում, ՀՀ դատախազությունում, ՀՀ ԱԱԾ մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց անձանց համար: 2. 20 տարվա մասնագիտական ստաժում հաշվառել նաև հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը: 3. Առաջարկությունը չընդունելու պարագայում պարզաբանել և օրենսդրորեն հիմնավորել առաջարկը չընդունելու պատճառները:

Էդգար Շահինյան

02.09.2022

Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումների կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծում փոփոխություններ կատարելու մասին Մեր կողմից 26.08.2022թ. արված առաջարկն ընդունվել է մասնակի՝ ՀՀ քննչական կոմիտեի մասով՝ պատճառաբանությամբ, որ հաշվի են առնվել ««Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2022 թվականի հունիսի 9-ի ՀՕ-184-Ն օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված կարգավորումները: Սակայն հարկ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 18.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ «1. Քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձի մասնագիտական ստաժը ներառում է նաև դատախազի, քննիչի, հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը:»: Տվյալ պարագայում օրինաչափ հարց է առաջանում, թե ինչու՞ քննարկվող նախագծում 20 տարվա մասնագիտական ստաժում չի հաշվառվում նաև հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը: Նախագծի հեղինակը որևէ հիմնավորում չի ներկայացնում այս կապակցությամբ այն պարագայում, որ քննարկվող նախագծով առաջարչկվող կարգավորումը առավել ցածր իրավական ուժ ունի և հակասում է առավել բարձր ուժ ունեցող իրավական ակտին՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ Օրենքին: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ « 2. Նորմատիվ իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերին:»: 40-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «1. Նորմատիվ իրավական ակտերի նորմերի միջև կոլիզիաների դեպքում, ըստ հերթականության, կիրառվում են հետևյալ կանոնները, ընդ որում, յուրաքանչյուր հաջորդ կանոնը կիրառվում է, եթե կիրառելի չէ նախորդ կանոնը՝ 1) ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտի նորմը. (...)»: Վերոգրյալի իրավանորմերի լույսի ներքո ակնհայտ է, որ 26.08.2022թ. արված առաջարկի մասնակի ընդունումը չունի որևէ հիմնավորում, դեռ ավելին, դրանով ակնհայտ է, որ քննարկվող նախագիծը հակասում է հեղինակի կողմից վկայակոչված ՝ «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» ՀՀ Օրենքի կարգավորումներին՝ մասնագիտական ստաժում չներառելով հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը: Վերոգրյալի հիման վրա՝ Ա Ռ Ա Ջ Ա Ր Կ ՈՒ Մ ԵՄ 1. «որպես պաշտոնակատար» աշխատած ժամանակահատվածը 20 օրացուցային տարվա մասնագիտական ստաժում հաշվառել նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում, ՀՀ դատախազությունում, ՀՀ ԱԱԾ մարմիններում ինքնավար պաշտոն զբաղեցրած անձանց անձանց համար: 2. 20 տարվա մասնագիտական ստաժում չի հաշվառվում նաև հետաքննության մարմնի պետի և հետաքննություն իրականացնող աշխատակցի (հետաքննիչի) պաշտոն զբաղեցնելու ստաժը: 3. Առաջարկությունը չընդունելու պարագայում պարզաբանել և օրենսդրորեն հիմնավորել առաջարկը չընդունելու պատճառները:

Տեսնել ավելին