Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

09.03.2026 26.03.2026
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի N 355-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի կարգավորման առարկան և առաջարկվող լուծումները ·  Նոր նպատակային ուղղության սահմանում (5-րդ կետի 5-րդ ենթակետ)։ Ծրագրի շրջանակում որպես աջակցության ուղղություն է սահմանվում զբոսաշրջային կենտրոններում հյուրանոցային տնտեսության օբյեկտների կառուցումը կամ վերակառուցումը։ Սույն կետը ձևակերպվել է 5-րդ կետի 2-րդ ենթակետի նույնական սկզբունքով՝ սահմանելով, որ աշխատանքները պետք է իրականացվեն ավելացված արժեքի հարկ վճարող կապալառու կազմակերպության կողմից։ Սույն ձևակերպմամբ հստակ տարանջատվում է շահառուի (ներդրում իրականացնող տնտեսավարողի) և կատարողի (կապալառուի) դերերը։ Սա երաշխավորում է, որ սուբսիդավորումը տրվում է ներդրողին, իսկ կապալառուն հանդես է գալիս որպես ծառայություն մատուցող, ինչն ապահովում է հարկային թափանցիկությունը։ ·  Սուբսիդավորման պայմանների հստակեցում։  Հյուրանոցային նախագծերի համար սահմանվում է սուբսիդավորման չափ՝ դրամային վարկերի դեպքում 5%, արտարժութայինի դեպքում՝ 3%: ·  180-օրյա բացառություն (6-րդ կետի 11-րդ ենթակետի «ե» պարբերություն). Հաշվի առնելով, որ խոշոր հյուրանոցային նախագծերը կապիտալատար են և ունեն երկարատև շինարարական փուլ, սահմանվում է, որ 180-օրյա ժամկետանց պարտավորությունների հիմքով սուբսիդավորման դադարեցման կանոնը չի տարածվում այս ուղղության վրա։ Սա անհրաժեշտ է ներդրումային ռիսկերը նվազեցնելու համար այն փուլում, երբ օբյեկտը դեռևս եկամուտ չի գեներացնում։ ·  Արևային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում աջակցության սահմանափակում։ (D բաժին) սույն ծրագրի շրջանակում։ Նշված փոփոխությունը պայմանավորված է էներգետիկ ոլորտում իրականացվող պետական քաղաքականության առանձնահատկություններով և աջակցության գործիքների ոլորտային, նպատակային կիրառման անհրաժեշտությամբ։ Արևային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի արտադրությունը հանդիսանում է կարգավորվող և ոլորտային քաղաքականությամբ ուղղորդվող գործունեություն, որի զարգացումն իրականացվում է էներգետիկայի ոլորտին բնորոշ առանձին ծրագրերի և կարգավորումների շրջանակում՝ հաշվի առնելով էներգահամակարգի տեխնիկական և տնտեսական հավասարակշռության ապահովման, արտադրական հզորությունների պլանավորման, ինչպես նաև փոխանցման և բաշխման ցանցերի թողունակության պահանջները։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ հիմնական միջոցների չհամակարգված ձեռքբերումը կարող է հանգեցնել պետական աջակցության գործիքների չհամակարգված կիրառման, ինչպես նաև նույն ներդրման նկատմամբ տարբեր ծրագրերով աջակցության համընկնման (կրկնակի խթանման) ռիսկի առաջացման։
Մնաց {days} օր
0 247

Քննարկվել է 16.06.2025 - 07.07.2025

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՔՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունումը կնպաստի մինչ ջրահեռացման համակարգ արտանետելը արտադրական կեղտաջրերի մաքրման գործընթացի պատշաճ իրականացմանը, դրա արդյունքում ջրահեռացման համակարգերի և կեղտաջրերի մաքրման կայանների պահպանությանը, դրանց արդյունավետ կառավարման արդյունքում նաև շրջակա միջավայրի պահպանությանը:
Մնաց {days} օր
0 2203

Քննարկվել է 13.06.2025 - 28.06.2025

Ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման կարգը սահմանելու մասին Նախագծով սահմանվել է ջրային ռեսուրսի հունը կենցաղային աղբից, ջրաբերուկներից և բնական հոսքը խոչընդոտող այլ օբյեկտներից մաքրման ընթացակարգը։
Մնաց {days} օր
0 2185

Քննարկվել է 28.04.2025 - 13.05.2025

«ԷԿՈՊԱՐԵԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է էկոպարեկային ծառայության լիազորություններում ներառել բնության հատուկ պահպանվող տարածքներում կենսաբազմազանության մոնիթորինգի իրականացման գործընթացին մասնակցությունը, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը։
Մնաց {days} օր
3 2666

Քննարկվել է 13.02.2025 - 28.02.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 15-Ի N 517-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունն ընդգրկել կառավարական նշանակության ռադիոհաճախականությունների սպեկտրից ռադիոհաճախականությունների տիրույթների օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկում։
Մնաց {days} օր
0 2954

Քննարկվել է 09.01.2025 - 24.01.2025

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ Նախագծով առաջարկվում է խստացնել  Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի որոշ հոդվածներով նախատեսված և շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության լիազորություններին առնչվող վարչական իրավախախտումների համար նախատեսված պատասխանատվության չափերը, ինչպես նաև հազվագյուտ կամ արժեքավոր ծառերը հատելու համար օրենքով սահմանված պատասխանատվության ենթարկվելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու համար նախատեսել քրեական պատասխանատվության միջոց։
Մնաց {days} օր
0 3562

Քննարկվել է 04.11.2024 - 25.11.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի N 1332-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» և «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 7-Ի N 217-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունումը կնպաստի ՋԹ տրամադրման գործընթացում ի հայտ եկած խնդիրների կարգավորմանը, կհստակեցնի ջրօգտագործման թույլտվության գործընթացը, կնպաստի Ջրային օրենսգրքի դրույթների, պահանջների պատշաճ կիրարկմանը։
Մնաց {days} օր
0 3695

Քննարկվել է 22.05.2024 - 06.06.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 13-Ի N 9-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը հիմք կհանդիսանա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում  «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի գտնվելու վայրը փոխելու համար:
Մնաց {days} օր
1 3466
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: