Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 06.10.2025 - 21.10.2025

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1717-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունումը կկանոնակարգի և կդյուրացնի Աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թվականների ռազմավարության շրջանակներում ֆինանսական պլանավորման, մասնավորապես՝ դրա շրջանակներում հետաղետային վերականգնման և այդ ուղղությամբ միջազգային ֆինանսական աջակցություն ներգրավելու գործընթացը, կապահովի հետաղետային վերականգնման միջոցառումների իրականացմանն ուղղված ֆինանսական միջոցների ներգրավումն ու կառավարումն, ինչպես նաև ոլորտում ներգրավված շահագրգիռ պետական մարմինների, մասնավոր և միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ՝ կնպաստի աղետների ռիսկի կառավարման շրջանակներում միջազգային կազմակերպությունների կողմից ֆինանսական միջոցների ներգրավմանը։
Մնաց {days} օր
0 953

Քննարկվել է 23.10.2024 - 07.11.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 13-ի N 12-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին Նախագծի ընդունմամբ Որոշումը կհամապատասխանեցվի «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-457-Ն, «Զենքի շրջանառության կարգավորման մասին» և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքներով նախատեսված կարգավորումներին: 
Մնաց {days} օր
0 2147

Քննարկվել է 12.10.2023 - 27.10.2023

««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է հստակեցնել Օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումը՝ շեշտադրելով, որ ծառայողական բնակարանով ապահովվելու կամ ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքից նշված հոդվածով սահմանված դեպքերում օգտվում են պաշտպանության նախարարության պայմանագրային զինծառայողները:
Մնաց {days} օր
0 3981

Քննարկվել է 25.07.2022 - 10.08.2022

«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Ոստիկանության ոլորտի բարեփոխումների համատեքստում նախագծերի փաթեթով առաջարկվում է ձևավորել Ներքին գործերի նախարարություն՝ Արտակարգ իրավիճակների նախարարության, Ոստիկանության և Միգրացիոն ծառայության միաձուլման հիման վրա: Ներքին գործերի նախարարության ձևավորման պարագայում հնարավոր կլինի հստակ ապահովել ոլորտային քաղաքականության մշակման և իրականացման գործառույթների տարանջատումը և միևնույն ժամանակ միասնական համակարգի ստեղծումն ու միաձուլվող մարմինների ոլորտներում գործունեության արդյունավետության բարձրացումը:
Մնաց {days} օր
0 6099

Քննարկվել է 15.02.2022 - 02.03.2022

ՄԻԿՐՈԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԱՐՄԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՁԵՌՆԱՐԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է հաստատել միկրոկազմակերպությունների հաշվապահական հաշվառման վարման և ֆինանսական հաշվետվությունների պատրաստման ձեռնարկը
Մնաց {days} օր
0 6765

Քննարկվել է 13.01.2022 - 28.01.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 4-Ի N 526-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվող կարգավորումների սահմանումը նպատակ է հետապնդում հնարավորություն ստեղծել, որ գնման գործընթացներին մասնակցող ընկերությունները ունենան իրենց ֆինանսական գործարքները ճիշտ պլանավորելու հնարավորություն՝ հաշվի առնելով ֆինանսական կանխատեսելիության մակարդակի աճը
Մնաց {days} օր
0 6565

Քննարկվել է 03.01.2022 - 18.01.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 296-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ կառավարության 2020թ. մարտի 12-ի թիվ 296-Ա որոշմամբ սահմանված կարգավորումների արդիականության ավարտով:
Մնաց {days} օր
0 6308

Քննարկվել է 16.12.2021 - 31.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առևտրա­­­կան (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղ­վող շահութահարկ վճա­րողների մոտ խոտան ապրանքի տեսքով ձևավորված որակական կորուստները համա­­­­խառն եկամ­տից նվա­զեց­նելու հնարավորությունների ընձեռում
Մնաց {days} օր
1 6893

Քննարկվել է 14.12.2021 - 29.12.2021

«Մաքսային կարգավորման մասին», «Վարչական իրավա­խախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է կարգավորել «Եվրասիական տնտեսական միության մաք­սային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրով Եվրասիական տնտեսա­կան միության անդամ պետությունների ազգային օրենսդրությանը վերապահված հարա­բերու­թյուն­ները, սահմանել մաքսային ոլորտում իրավախախտումների մասով պատասխանատվության միջոց­ները:
Մնաց {days} օր
0 7135
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: