Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

19.03.2026 03.04.2026
«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»   ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Հանրային քննարկման է ներկայացվում և ««Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագիծը։  ««Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» օրենքի նախագծով օրենքի գործողության ժամկետը երկարաձգվում է ևս 3 տարով, որը հնարավորություն կտա սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին օգտվելու ՀՀ կառավարության 18.12.2014թ. N1444-Ն որոշմամբ սահմանված աջակցության ծրագրերից։
Մնաց {days} օր
0 122

19.03.2026 03.04.2026
«ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ Հանրային քննարկման է ներկայացվում ««Սահմանամերձ տարածաշրջանների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագիծը։ ««Սահմանամերձ տարածաշրջանների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» օրենքի նախագծով վերանայվում է սույն օրենքով սահմանված տարեկան ծրագրի ներկայացման և հաստատման կարգը։ Փոփոխությամբ առաջարկվում է տարեկան ծրագիրը պետական բյուջեի մասին օրենքի նախագծի կազմում Ազգային ժողով ներկայացնելու պահանջը փոխարինել դրանց՝ պետական բյուջեի հաստատումից հետո Կառավարության կողմից հաստատմամբ։  Կարգավորման նպատակն է չծանրաբեռնել պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը հավելյալ ծրագրերով և ապահովել ծրագրերի հաստատման ավելի արդյունավետ և ճկուն գործընթաց։ 
Մնաց {days} օր
0 99

19.03.2026 03.04.2026
««ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծի հիմնական նպատակն է բարելավել գույքի հարկադիր իրացման գործընթացի արդյունավետությունը և կանխել պարտապանի կողմից գույքի ակնհայտ ցածր գնով վաճառման ռիսկը, իրական շահագրգիռ կողմերի իրավունքների պաշտպանության համատեքստում։ Նախագիծը նպատակ ունի ապահովել․  • արգելադրված գույքի իրական՝ շուկայական արժեքով գնահատում,  • պարտապանի կողմից գույքի տնօրինման հնարավորության կիրառում արդար, հավասարակշռված և կանխատեսելի մեխանիզմով,  • պահանջատիրոջ իրավունքների առավել լիարժեք պաշտպանություն,  • գույքի իրացման ընթացակարգերի թափանցիկություն և կանխատեսելիություն,  • տեխնիկական սխալների ուղղում՝ ապահովելով իրավական գործիքի ամբողջականություն և կիրառելիություն։
Մնաց {days} օր
0 159

19.03.2026 05.04.2026
ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՏՐՈՆՆԵՐԻ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ԵՎ ՎԱՐՉԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ ԱՆՎԱՆԱՑԱՆԿՆ ՈՒ ԴՐԱՆՑ ՆԿԱՐԱԳՐԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման նպատակն է սահմանել արտադպրոցական ծրագրեր իրականացնող կազմակերպությունների և կենտրոնների, ինչպես նաև երաժշտական, արվեստի, գեղարվեստի և պարարվեստի դպրոցների, մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների և մանկապատանեկան մարզադպրոցների մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկն ու դրանց պաշտոնների նկարագրերը, անվանումները, գործառույթները, ինչպես նաև նրանց ներկայացվող գիտելիքների, կարողությունների, հմտությունների և որակավորման ընդհանրական պահանջները։
Մնաց {days} օր
0 63

18.03.2026 02.04.2026
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի հունիսի 22-ի N 609-Ն հրամանում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ 2026 թվականի հունվար ամսվա դրությամբ Հայաստանի Հանրապետությունում հանրակրթական ուսումնական հաստատությունները գործում են տարբեր մարմինների ենթակայությամբ։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից՝ ՀՀ մարզպետարանների աշխատակազմերի ենթակայությամբ գործող, իսկ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող հանրակրթական ուսումնական հաստատությունները պետք է փոխանցվեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանը։ ՀՀ ազգային ժողովի կողմից 2025 թվականի հոկտեմբերի 24-ին ընդունված և նոյեմբերի 29-ին հրապարակված ««Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-356 օրենքի ուժի մեջ մտնելով՝ առաջացել է անհրաժեշտություն համապատասխան փոփոխություններ կատարել տվյալ ենթաօրենսդրական իրավական ակտում՝ այն գործող իրավական կարգավորումներին համադրելու նպատակով։
Մնաց {days} օր
0 130

18.03.2026 03.04.2026
ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԲՈՏԱԺԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ <<ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԱԲՈՏԱԺԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆ
Մնաց {days} օր
0 143

18.03.2026 02.04.2026
«Հանրային իշխանության մարմինների կողմից թվային փոխակերպման ծրագրերի իրականացման և այդ ծրագրերի ֆինանսավորման գործընթացի համակարգման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Սույն կարգով կարգավորվում են հանրային իշխանության մարմինների թվային փոխակերպման ծրագրերի իրականացման և այդ ծրագրերի ֆինանսավորման գործընթացի, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի «1235. Թվային փոխակերպման գործընթացի իրականացում» ծրագրի «31001․  Միասնական թվային միջավայրի ձևավորում» միջոցառման համար նախատեսված ֆինանսական միջոցների հատկացման  հետ կապված հարաբերությունները:
Մնաց {days} օր
0 175

18.03.2026 03.04.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գործող կարգավորման կիրառման ընթացքում ի հայտ եկած խնդիրներով։
Մնաց {days} օր
0 168

18.03.2026 02.04.2026
«Մինչև «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի՝ մաքսային մարմնի կողմից սահմանված գործողության ժամկետը լրանալը նշված մաքսային ընթացակարգի գործողության ավարտման հանգամանք սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես-մրցույթի Հայաստանի Հանրապետությունում անցկացման գործընթացների դյուրացման նպատակով, նախագծով նախատեսվում է սահմանել մինչև «Ժամանակավոր ներմուծում (թույլտվություն)» մաքսային ընթացակարգի՝ մաքսային մարմնի կողմից սահմանված գործողության ժամկետը լրանալն այդ մաքսային ընթացակարգի գործողության ավարտման լրացուցիչ հանգամանք։
Մնաց {days} օր
0 138
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: