Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 08.11.2018 - 24.11.2018

Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի N 859–Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: ՀՀ կառավարության 2018 թվականի օգոստոսի 2-ի <<Հայաստանի Հանրապետությունում 2018/2019 ուսումնական տարվա պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար), առկա ուսուցմամբ՝ ինտերնատուրայի և կլինիկական օրդինատուրայի ընդունելության տեղերը հաստատելու մասին>> N 859-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում փոփոխությւոն կատարելու վերաբերյալ:
0 7521

Քննարկվել է 25.10.2018 - 13.11.2018

<<Նախադպրոցական կրթության այլընտրանքային, ծախսարդյունավետ մոդելների ներդրման>> ծրագիր Նախադպրոցական կրթության ոլորտում ՀՀ պետական քաղաքականության առաջնահերթությունների տեսանկյունից խիստ կարևոր է փոքր համայնքներում 3-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական ծառայությունների հիմնումը, քանի որ այդ համայնքներում չկա որևէ տեսակի կրթական ծառայություն վաղ տարիքի երեխաների համար, ինչը մեծ անհավասարություն է ստեղծում այդ և այն համայնքների երեխաների միջև, որտեղ գործում են մանկապարտեզներ կամ այլ տիպի նախադպրոցական ծառայություններ:
9 13996

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.10.2018 - 30.10.2018

«Հայաստանի Հանրապետության 2018/2019 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, հեռակա ուսուցմամբ տեղերի բաշխումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ: Հայաստանի Հանրապետությունում 2018/2019 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, հեռակա ուսուցմամբ տեղերի բաշխումը:
0 7678

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 04.10.2018 - 20.10.2018

«Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2019/2020 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարության կողմից հաստատված ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների ցանկին համապատասխան յուրաքանչյուր տարի հաստատվում է ՀՀ բուհերի ընդունելության հաջորդ տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:
0 10473

Քննարկվել է 24.08.2018 - 09.09.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 319-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ընտրության (նշանակման) կարգում փոփոխություներ և լրացումներ կատարելու արդյունքում   կկարգավորվեն պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթի և տնօրենի ընտրության հետ կապված իրավահարաբերությունները:
1 10920

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 09.08.2018 - 25.08.2018

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի հունիսի 15-ի N 320 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի ընդունմամբ կհստակեցվեն կրթության պետական նմուշի ավարտական փաստաթղթերի (դիպլոմների) գործող ձևերը՝ այնտեղ ներառելով նաև մասնագիտությունների կրթական ծրագրերը:    
0 8300

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.08.2018 - 20.08.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի նիստի N6 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» կառավարության արձանագրային որոշման նախագիծ Նախատեսվում է 2019 թվականին ապահովել համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրումը Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում։ Այդ նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի փետրվարի 18-ի նիստի N 6 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանին և ժամանակացույցին հավանություն տալու  մասին» արձանագրային որոշման հավելվածում՝ 18-րդ, 19-րդ, 20-րդ, 21-րդ և 22-րդ կետերում «2018թ․ ընթացքում» բառերը փոխարինվել է «2019 թվականի ընթացքում» բառերով։  
1 6410

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.08.2018 - 20.08.2018

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 16-ի N141-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Նախատեսվում է 2019 թվականին ապահովել համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրումը՝ Երևան քաղաքի, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում։  2019 թվականին Երևան քաղաքում կկիրառվի կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար սահ­ման­ված ֆինանսավորման բարձ­րացված չափաքանակի սանդղակը՝ ըստ երեխայի կարիքի ծանրության աստի­ճանի։ 
1 7025