Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

12.03.2026 27.03.2026
«ՕՀԱՆՅԱՆ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆՆ ՕՏԱՐ ԼԵԶՎՈՎ (ԱՆԳԼԵՐԵՆ) ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման ընդունումը կապահովի ուսումնական հաստատության կրթական գործընթացի շարունակականությունը, կրթության որակի բարձրացումը և աշակերտների մրցունակությունը միջազգային ասպարեզում՝ միաժամանակ պահպանելով ազգային կրթական արժեքները: Միևնույն ժամանակ, արտերկրի քաղաքացիների համար միջազգային կրթություն ստանալը հնարավոր է Հայաստանի Հանրապետույթունում, ինչը լրացուցիչ գումարների ներհոսք կարող է ապահովել՝ նպաստելով կրթության ոլորտի զարգացմանը։Քանի որ ծրագրի իրականացման ընթացքում շարունակաբար կատարվում են ուսուցիչների վերապատրաստումներ արտերկրի մասնագետների կողմից, արդյունքում ձևավորվում է միջազգային չափանիշների համապատասխան որակավորում ունեցող ուսուցչական համայնք։  
Մնաց {days} օր
0 230

11.03.2026 26.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 954-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Գործող կարգավորմամբ նախատեսված էր, որ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցներում դասարանների նոր կոմպլեկտավորումը կիրականացվի միաժամանակ՝ ·         1–9-րդ դասարաններում սահմանելով առավելագույնը 25 սովորող, ·         ավագ դպրոցում՝ առավելագույնը 20 սովորող։      Սակայն հանրակրթության ոլորտում առկա ռեսուրսային և կառուցվածքային խնդիրները վկայում են, որ նման անցումը պահանջում է փուլային, աստիճանական մոտեցում, որը կապահովի կրթական գործընթացի կայունությունը, կանխատեսելիությունը և արդյունավետությունը։
Մնաց {days} օր
19 1040

09.03.2026 24.03.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 1407-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հանրապետության Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1407-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ կառավարության նախագծի ընդունման արդյունքում առաջարկվում է «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամի կանոնադրությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ ապահովելով բուհի գործունեության համար «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքից բխող իրավական հիմքերի, սկզբունքների, պայմանների, կարգավորումների առկայությունը, ինչպես նաև նպաստելով համալսարանում կրթության որակի շարունակական բարելավմանը և ժամանակի պահանջներին համահունչ կրթության կազմակերպմանը, ակադեմիական ազատությունների և ինքնավարության երաշխավորմանը, նոր գիտելիքի ստացմանը նպաստող միջավայրի ձևավորմանը։
Մնաց {days} օր
0 324

09.03.2026 24.03.2026
«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը Նախագիծը ունի կարգավորող և հստակեցնող բնույթ և ուղղված է գործող կարգի բացերի լրացմանը՝ առանց կրթական գործընթացի ընդհանուր կառուցվածքը փոխելու։
Մնաց {days} օր
0 768

06.03.2026 21.03.2026
«Ազգային ֆիլմերի նախագծերի պետական ֆինանսավորման տրամադրման մրցույթների կազմակերպման և անցկացման կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կինեմատոգրաֆիայի ոլորտում գործում է ազգային ֆիլմերի ստեղծման աջակցության մեխանիզմ, սակայն տվյալ մեխանիզմը բարեփոխման ենթակա է: Բավարար չափով հստակեցված չեն պետական ֆինանսական աջակցության պայմաններն ու ձևաչափերը, ոլորտի առաջնահերթություններն ու կինոնախագծերի ընտրության չափորոշիչները, ինչը չի բխում ոլորտի շահառուների շահերից, ինչպես նաև արդի ֆիլմարտադրության պահանջներից: Համակարգը բարեփոխման կարիք ունի, ինչը կնպաստի ստեղծագործողների համար ավելի արդյունավետ պայմանների ստեղծմանը:
Մնաց {days} օր
0 689

05.03.2026 20.03.2026
«ԿԻՆԵՄԱՏՈԳՐԱՖԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Օրենքի մի շարք հիմնական հասկացություններ (օրինակ՝ «կինոթատրոն», «ֆիլմ», «ֆիլմի ցուցադրում», «ֆիլմարտադրող», և այլն) իրենց բովանդակությամբ չեն համապատասխանում ՀՀ գործող օրենսդրության կիրառվող հասկացություններին։ Նման սահմանումների առկայությունը խոչընդոտում է օրենքի հստակ ընկալմանը և կիրառելիությունը։ Հետևաբար, դրանց հստակեցումը և բովանդակային վերաիմաստավորումը պայմանավորված է գործնական անհրաժեշտությամբ։ Նախագծով վերանայվել է «ազգային ֆիլմ» հասկացությունը՝ այն առավել հստակեցնելու նպատակով։ Նախկին ձևակերպումը չէր ապահովում ազգային ֆիլմերի սահմանման բովանդակային ճշգրտություն։ Առաջարկվում է մի շարք հոդվածների գործողությունը դադարեցնել, քանի որ դրանք կրկնվում են կամ հակասում են օրենսդրության այլ նորմերին:
Մնաց {days} օր
0 493

Քննարկվել է 03.03.2026 - 18.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը «ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ    Նախագծի ընդունումը կնպաստի կարգավորելու զանգվածային սպորտին, մեծ նվաճումների սպորտին և մանկապատանեկան սպորտին վերաբերող առկա բացերը և խնդիրները, հստակեցնելու ձևակերպումները
Մնաց {days} օր
0 285

Քննարկվել է 03.03.2026 - 18.03.2026

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ,ԴՐԱՆՑ ԴԱՍԻՉՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՏՈՒԿ ՆՇՈՒՄԸ) ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՏՐՎՈՂ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով առաջարկվում է հաստատել բարձրագույն կրթության մասնագիտությունների, դրանց դասիչների (ներառյալ կարգավորվող մասնագիտությունների վերաբերյալ հատուկ նշումը) և դրանց համապատասխան տրվող որակավորումների և համապատասխանության ցանկերը: Ընդունման դեպքում նաև ուժը կորցրած կճանաչվի ՀՀ կառավարության 2014թ. հոկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն մասնագիտական կրթության մասնագիտությունների և որակավորումների ցանկը հաստատելու մասին» N 1191-Ն որոշումը:  
Մնաց {days} օր
1 648

Քննարկվել է 02.03.2026 - 18.03.2026

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՇՏԱՐԱԿ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐՈՒՃ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ «ԱՄՐՈՑ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԱՆՇԱՐԺ ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՏԱՐԱԾՔԻ, ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԵՎ ԳՈՒՅՔԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՆՐՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԿԱ ՇԱՀ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՈՒՄ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Արուճ բնակավայրի վարչական սահմաններում «Ամրոց» պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի (պետ.ցուցիչ 2.22.1)  հուշարձանի զբաղեցրած տարածքին կից հողամասերի և գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
Մնաց {days} օր
0 274
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: