ՀՀ ֆինանսների նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 28.02.2017 - 05.05.2017

««Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ  Ներկայացվող նախագծերի ընդունման նպատակն է` բարձրացնել լիազոր մարմնի գործառույթների իրականացման օպերատիվությունը` ի կատարումն ՀՀ կառավարության 06.10.2016 թ. նիստի N 39 արձանագրության 4-րդ մասով տրված հանձնարարականի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանել «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր) N 32 հավելվածով («Կանոնակարգ Եվրասիական տնտեսական միությունում սոցիալական երաշխիքների, արտոնությունների և անձեռնմխելիությունների մասին», այսուհետ` Կանոնակարգ) նախատեսված` Հանձնաժողովի կոլեգիայի անդամների, Միության դատարանի դատավորների, պաշտոնատար անձանց և աշխատակիցների կենսաթոշակի իրավունքի իրացմանը վերաբերող դրույթներ:
0 493

Քննարկվել է 23.02.2017 - 15.03.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 350-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ  «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 31-ի N 350-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումն ուղղված է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր և ոչ ընդհանուր տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման դեպքում տեխնիկական զննության կտրոնների տրամադրման գործընթացը առավել արդյունավետ և միատեսակ կարգավորելուն:
0 434

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 23.02.2017 - 15.03.2017

«Դարդան» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը տրամադրված վարկի մարման ժամկետները հետաձգելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Դարդան» ՍՊԸ-ին տրամադրված վարկի մարման ժամկետները հետաձգելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է ՀՀ պետական բյուջեի մուտքերի ապահովում:
0 499

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 22.02.2017 - 15.03.2017

«Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի n 1313-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու եվ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ   «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1313-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությանը գումար հատկացնելու մասին» նախագիծն ուղղված է 2017 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելուն, ինչպես նաև նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կընձեռնվի կատարել ՀՀ վարչական դատարանի օրինական ուժ ստացած վճիռը:
0 426

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 17.02.2017 - 25.05.2017

«Գնումների պլանի ձևը, դրա լրացման, հաստատման և հրապարակման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Գնումների պլանի ձևը, դրա լրացման, հաստատման և հրապարակման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Գնումների մասին» 16.12.16թ. N ՀՀ-21-Ն ՀՀ օրենքով նախատեսված գնումների պլանի ձևի հաստատման և դրա լրացման, հաստատման ու հրապարակման հետ կապված հարաբերությունների, ինչպես նաև գնման գնի սահմանման անհրաժեշտությամբ: 
0 1154

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 17.02.2017 - 13.03.2017

«Էլեկտրոնային ձեվով գնումների կատարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Էլեկտրոնային ձևով գնումների կատարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղղված է «Գնումների մասին» 16.12.16թ. թիվ ՀՕ-21-Ն օրենքով նախատեսված էլեկտրոնային ձևով գնումների կատարման հետ կապված հարաբերությունների սահմանմանը:
0 684

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 16.02.2017 - 20.03.2017

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված ծրագրերի հայաստանի հանրապետության կառավարության հավանության արժանացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է Հայաստանի Հան­րա­պե­տու­­թյան հարկային օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված ծրագրերի ՀՀ կառավարության հավանության արժանացման կարգը  սահմանելուն:
0 458

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 16.02.2017 - 20.03.2017

««Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագիծն ուղղված է հիմնական մի­­­ջոցների ամորտիզացիոն մասհանումների կատար­ման գործող համակարգը կա­տա­րե­լա­գոր­ծելուն:
0 557

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 16.02.2017 - 20.03.2017

«Շահաբաժինների տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա ընթացքում շահաբաժին վճարող՝ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում շահաբաժիններից վճարված եկամտային հարկի գումարները պետական բյուջեից փոխհատուցելու կարգը սահմանելու մասին » ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է Հայաստանի Հան­րա­պե­տու­­­թյան ռեզիդենտ կազմակերպություն­նե­րից շահաբաժինների տեսքով եկամուտներ ստացող ան­­ձանց կողմից դրանց ստացման հար­կա­յին տարվա ընթացքում շահաբաժին վճարող` Հա­յաս­­­տանի Հանրապետության ռեզիդենտ նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժ­նե­­­հավաք կապիտալում ներդնելու դեպ­քում այդ շահաբաժիններից վճարված եկամտային հար­կի­­ գումարները պետական բյուջեից փոխհատուցելուն:
0 1479