07.05.2025 23.05.2025 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 25-Ի №232-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ առավել հստակ կարգավորումներ հանձնաժողովի նիստի նախապատրաստման, անցկացման և արձանագրման փուլերում իրականացվող ընթացակարգերի վերաբերյալ և շտկել առկա անհամապատասխանությունները։ 0 0 0 343
Քննարկվել է 21.03.2025 - 06.04.2025 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>, <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի №520-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերի ընդունման արդյունքում նախատեսվում է փոփոխություններ կատարել էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային (ԷՀՑ) և էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի առևտրային (ԷՄՇ) կանոններում, որով նախատեսվում է էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ապահովման համար՝ առանց արտառոց իրավիճակ հայտարարելու, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից առավել օպտիմալ կարգավարման նպատակով սակագնային կարգավորման ենթակա արտադրող (ԿԷԱ) և Պետություն-Մասնավոր գործընկերություն համաձայնագրի շրջանակում գործող (ՊԷԱ) կայաններին ևս ներառել կարգավարման գործընթացում, ինչպես նաև կարգավորել կարգավարման գործընթացում ներառված ԿԷԱ և ՊԷԱ կայաններին հաշվեկշռման ծառայություն մատուցող արտադրողի (ՀԾՄ) կողմից վճարման հետ կապված հարաբերությունները։ Միաժամանակ, նախագծերի փաթեթով նախատեսվում է լավարկել բանկային երաշխիքի մեծության հաշվարկման մեխանիզմները՝ շուկայի մասնակիցների համար ստեղծելով մրցակցային առավել բարենպաստ պայմաններ։ 3 40 2 965
Քննարկվել է 17.03.2025 - 02.04.2025 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի №374-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունումը կհանգեցնի էլեկտրաէներգետիկայի բնագավառում լիցենզավորման գործընթացի առավել պարզեցմանը, ինչն էլ, իր հերթին, կնպաստի էլեկտրաէներգետիկական շուկա սպառողների մուտքի իրավունքի առավել դյուրին իրացմանը։ 5 4 0 694
Քննարկվել է 17.03.2025 - 02.04.2025 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №522-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» որոշումների նախագծեր Նախագծերի ընդունման դեպքում կբարելավվեն առանց էլեկտրական էներգիայի գնման երաշխիքի կայանների կողմից (մասնավորապես՝ արևային կայանում) էլեկտրական էներգիայի ցանց առաքման համար էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից կարգավարման սահմանված կարգավորումները՝ հնարավորինս չեզոքացնելով նշված կայանների աճի հնարավոր բացասական ազդեցությունը էլեկտրաէներգետիկական համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշների վրա։ 0 7 0 757
Քննարկվել է 26.02.2025 - 14.03.2025 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №516-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշումների նախագծեր Նախագծերի ընդունման արդյունքում վճարման ենթակա էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների վերաբերյալ ակտում կամ հաշվարկային փաստաթղթում արտացոլված մեծությունների ճշգրտման անհրաժեշտություն առաջանալու դեպքում ճշգրտված մեծությունների հիման վրա կիրականացվի վերահաշվարկ, որի արդյունքները կներառվեն այն իրականացնելու ամսվա համար կազմվող վճարման ենթակա էլեկտրական էներգիայի (հզորության) և մատուցված ծառայությունների վերաբերյալ ակտում, արդյունքում զերծ պահելով ԷՄՇ մասնակիցներին իրենց կամքից անկախ հանգամանքներով պայմանավորված ՀՀ հարկային օրենսգրքով նախատեսված դրույթները խախտելուց։ Միաժամանակ, կապահովվի էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի աստիճանական ազատականացումը։ 2 5 0 702
Քննարկվել է 25.02.2025 - 13.03.2025 «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №523-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի որևէ անշարժ գույքում բնակության իրավունք ունեցող անձանց՝ էլեկտրաէներգիայի անխափան մատակարարման իրավունքը, ինչպես նաև կկանոնակարգվեն էլեկտրական ցանցին տեխնիկական պայմաններով միացման որոշ հարաբերությունները։ 4 6 0 1088
Քննարկվել է 19.02.2025 - 07.03.2025 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի №523-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվող փոփոխությունները պայմանավորված են Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի բաշխման ցանցային կանոնների 281-րդ կետով ամրագրված պահանջով, որի համաձայն՝ սկսած 2025 թվականից, բաշխողը սպառողի էլեկտրամատակարարումը պարտավոր է վերականգնել վթարային ընդհատման պահից ոչ ուշ, քան քաղաքային համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում՝ 3 ժամում, իսկ գյուղական համայնքների վարչական տարածքի բնակավայրի սահմանում՝ 6 ժամում։ 9 3 0 900
Քննարկվել է 26.12.2024 - 12.01.2025 Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն և №523-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին որոշումների նախագծեր Նախագծերի ընդունման արդյունքում որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու կամ ԷՄԱ կանոնների համաձայն մատակարար ընտրելու պարտավորություն ունեցող սպառողները հնարավորություն կունենան նախապես իրազեկված լինել իրենց պարտավորության վերաբերյալ, իսկ վերջիններիս առևտրային հաշվառքի սարքերի՝ ԷՀՑ կանոնների պահանջներին համապատասխանեցումը սահմանված ժամկետներում կլինի իրագործելի։ Միաժամանակ, բաշխողի կողմից սպառողների առևտրային հաշվառքի սարքերի փոխարինումը կիրականացվի առավել հստակեցված ժամկետում։ 2 4 0 1268
Քննարկվել է 27.11.2024 - 13.12.2024 Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 29-ի №520-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագիծ Հաշվեկշռման ծառայության մատուցման սակագների սահմանման նոր մեխանիզմի ներդրումն ուղղված է ԷՄՇ մասնակիցների համար կանխատեսելի և առավել որոշակի պայմաններում գործունեության իրականացման հնարավորության ստեղծմանը: Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի հաշվեկշռման ծառայության ներդրման սկզբնապես ակնկալվող արդյունքը։ Մասավորապես, ԷՄՇ մասնակիցները, իրական պատասխանատվություն կրելով իրենց կնքած գործարքներից շեղումների համար, առավելագույնս կձգտեն նշված շեղումները հասցնել նվազագույնի։ 0 5 0 925