Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 24.02.2022 - 11.03.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 1008-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Երևան քաղաքի Նալբանդյան 28 հասցեում գտնվող ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության պահպանության ու անվտանգության ապահովում: 
0 2803

Քննարկվել է 24.01.2022 - 09.02.2022

ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ (ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ), ՄՇԱԿՄԱՆ, ՍՏԵՂԾՄԱՆ, ՓՈՐՁԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով սահմանվում են տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման) մշակման, ստեղծման և փորձարկման հետ կապված հարաբերությունները:
0 2661

Քննարկվել է 12.11.2021 - 05.12.2021

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի 2008 թվականի փետրվարի 28-ի «Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակը հաստատելու մասին» թիվ 71-Ն հրամանի հավելվածով հաստատված Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակում /այսուհետ՝ աղյուսակ/կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները Հեռահաղորդակցության միջազգային միության  Ռադիոկապի համաշխարհային համաժողով–2019 ընթացքում Ռադիոկանոնակարգում կատարված համապատասխան փոփոխությունների մասին,  որը համարվում է նաև ՀՄՄ-ի ռադիոահաճախականությունների  բաշխումների միջազգային աղյուսակ:
0 2900

Քննարկվել է 22.07.2021 - 06.08.2021

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի թիվ 517-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մայիսի 15-ի «Ռադիոհաճախականության շերտերի կառավարական նշանակության սպեկտրի օգտագործման իրավասություն ունեցող սուբյեկտների ցանկը և կառավարական նշանակության սպեկտրի ռադիոհաճախականության շերտերի հատկացման կարգը հաստատելու մասին» N 517-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ  փոփո­խու­թյուններ կատարելու մասին:
0 3625

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.07.2021 - 17.07.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1230-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախաձեռնել է վերհանել e-gov.am առկա զգայուն և ռիսկային տեղեկատվությունը: Տեղեկատվության վերհանումից և հստակեցումից հետո իրականացվել է ՀՀ Վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի 1230-Ն որոշման համապատասխան փոփոխություններ վերոնշյալ տեղեկատվությունը արգելափակելու համար: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, հիմք ընդունելով այժմ Անդրկովկասում տիրող աշխարհա-քաղաքական իրավիճակը և ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող ռազմա-քաղաքական և կիբեռանվտանգային ռիսկեր պարունակող նոր գործոնները, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ Արդարադատության նախարարության հետ, ուսումնասիրել և վերհանել է e-gov.am կայքում ուղիղ հասանելիությամբ ներկայացված զգայուն և ռիսկային տեղեկատվությունը: Որոշման փոփոխությունը նպատակ ունի կանխել հակառակորդի կողմից սանձազերծած վերջին պատերազմի հետևանքներով պայմանավորված պետական տեղեկատվության արտահոսքի հետ կապված առաջացած նոր ռիսկերը, ինչպես նաև թույլ չտալ այդ տեղեկատվությունը օգտագործել տարբեր տնտեսական, քաղաքական և այլ վերլուծություններում ի վնաս ՀՀ պետական շահի:
3 5853

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.07.2021 - 17.07.2021

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1104-Ն ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 982-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը նախաձեռնել է վերհանել e-gov.am և govtravel.am կայքում առկա զգայուն և ռիսկային տեղեկատվությունը: Տեղեկատվության վերհանումից և հստակեցումից հետո իրականացվել է ՀՀ Կառավարության 2012 թվականի օգոստոսի 30-ի 1104-Ն և ՀՀ Կառավարության 2016 թվականի սեպտեմբերի 22-ի թիվ 982-Ն որոշումներում համապատասխան փոփոխություններ վերոնշյալ տեղեկատվությունը արգելափակելու համար: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, հիմք ընդունելով այժմ Անդրկովկասում տիրող աշխարհա-քաղաքական իրավիճակը և ՀՀ ազգային անվտանգությանը սպառնացող ռազմա-քաղաքական և կիբեռանվտանգային ռիսկեր պարունակող նոր գործոնները, համագործակցելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ Արդարադատության նախարարության հետ, ուսումնասիրել և վերհանել է e-gov.am և govtravel.am կայքերում ուղիղ հասանելիությամբ ներկայացված զգայուն և ռիսկային տեղեկատվությունը: Որոշման փոփոխությունը նպատակ ունի կանխել հակառակորդի կողմից սանձազերծած վերջին պատերազմի հետևանքներով պայմանավորված պետական տեղեկատվության արտահոսքի հետ կապված առաջացած նոր ռիսկերը, ինչպես նաև թույլ չտալ այդ տեղեկատվությունը օգտագործել տնտեսական, քաղաքական և այլ վերլուծություններում ի վնաս ՀՀ պետական շահի: 
0 4136

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 17.02.2021 - 05.03.2021

«ՀԱՅՓՈՍՏ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ 2011-2016 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԿՈՒՏԱԿՎԱԾ ՇԱՀՈՒՅԹԻՑ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ՇԱՀՈՒԹԱԲԱԺՆԻ ԳԾՈՎ ՊԱՐՏՔԻ ՎՃԱՐՈՒՄԸ 5 ՏԱՐԻ ԺԱՄԿԵՏՈՎ ՀԵՏԱՁԳԵԼՈՒ ԵՎ ՊԱՐՏՔԻ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպա­­տակն է իրավական կարգավորմամբ ապահովել «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության ֆինանսական կայունությունը և երկարաժամկետ կտրվածքում՝ 2011֊2016 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով կուտակված շահույթից հաշվարկված 2,500,000,000,00 (երկու միլիարդ հինգ հարյուր միլիոն) ՀՀ դրամի չափով շահութաբաժնի վճարումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
0 4318

Քննարկվել է 29.12.2020 - 13.01.2021

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի N 1346-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» որոշման նախագիծ ՀՀ տարածքում ներդնելով բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգերը հնարավորություն կտա ՀՀ  ողջ տարածքում իրականացնել շուրջօրյա ռադիոհսկում, որի արդյունքում կհայտնաբերվեն և ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կբացառվեն չթույլատրված հեռարձակումները` զերծ պահելով եթերը վնասակար խանգարումներից:
0 4582