Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՁԵՌՆԵՐԵՑՈՒԹՅԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳ» ԾՐԱԳՐԻ «ՆԵՐՈՒԺ» ԲԱՂԱԴՐԻՉԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Ներուժը» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների համար մշակված պետական ծրագիր է, որը ներառված է Հայաստանի Հանրապետության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2021-2026թթ գործունեության միջոցառումներում:

 Ծրագրով նախատեսվում է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայազգի ձեռներեցներից և առաջատար մասնագետներից բաղկացած թիմերին հրավիրել Հայաստան՝ տեխնոլոգիական սկսնակ ընկերություններ հիմնելու և զարգացնելու նպատակով՝ վերջիններիս տրամադրելով ֆինանսական, կրթական և խորհրդատվական աջակցություն:

Ծրագրի նպատակն է խթանել Հայաստանի տնտեսական առաջընթացն ու ստարտափ էկոհամակարգի զարգացումը՝ նպաստելով համահայկական ներուժի ու կարողությունների ներգրավմանը Հայաստանի տնտեսական զարգացման գործընթացներում:

Սփյուռքի անհատների փորձի, գիտելիքների, կապերի և գաղափարների ներգրավումը Հայաստանի տեխնոլոգիական արդյունաբերության զարգացման գործում նոր հեռանկարներ կստեղծի Հայաստանի միջազգային իմիջի փոփոխության և տեխնոլոգիական առաջատար երկիր դառնալու համար: Արտերկրյա ստարտափ և կորպորատիվ մշակույթի փորձի և կարողությունների ներմուծումը հայաստանյան տնտեսական միջավայր՝ կապահովի հայկական տեխնոլոգիական ոլորտի բազմազանությունը՝ հարստացնելով այն արդի տեխնոլոգիական լուծումներով և մոտեցումներով:

  • Քննարկվել է

    14.10.2024 - 29.10.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Գերատեսչություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2097

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: