Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Պետական գույքի կառավարման կոմիտե

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 07.10.2019 - 24.10.2019

Գնորդների գնային առաջարկների հիման վրա դժվար իրացվելի պետական սեփականություն համարվող անշարժ գույքի վաճառքը կանոնակարգելու մասին Օտարման ենթակա դժվար իրացվող պետական սեփականություն համարվող օտարման տարբեր ձևերով (աճուրդով, մրցույթով և ուղղակի ձևով) վաճառքի ներկայացված մինչև գնահատված արժեքի 50 տոկոսով  չվաճառված անշարժ գույքի վաճառքի կանոնակարգում։
Մնաց {days} օր
0 8073

Քննարկվել է 04.10.2019 - 20.10.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 17-ի N 304-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի N 1073-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչել մասին Պետական գույքը (տարածքները) անհատույց օգտագործման տրամադրելու դեպքում հստակ չափորոշիչների, ինչպես նաև գործարար ծրագրերի օրինակելի ձևում կատարման տեսանկյունից իրատեսական պահանջներ և պայմաններ սահմանելու ու ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ գործուն վերահսկողություն իրականացնելու մեկ միասնական կարգավորումներով ներկայացում։
Մնաց {days} օր
0 10058

Քննարկվել է 20.09.2019 - 05.10.2019

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ԵՎ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԱՃՈՒՐԴԻ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի N 882-Ն ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԿԱՐԳԻ 6-ՐԴ ԳԼՈՒԽՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պետական այլ մարմինների կողմից իրականացվող գույքի վաճառքը կամ վարձակալությունը իրականացնել մեկ միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով
Մնաց {days} օր
0 10019

Քննարկվել է 11.09.2019 - 28.09.2019

Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 26-ի N 346-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին hնարավորինս սեղմ ժամկետում ավարտել պետական մարմիններին ամրացված  պետական ոչ առևտրային կազմակերպությունների, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի հանձնման գործընթացը պետական գույքի կառավարումն իրականացնող, պետական գույքային հարաբերությունների կանոնակարգման լիազորություններ ունեցող մարմնին՝  ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի տնօրինությանը։
Մնաց {days} օր
0 8521

Քննարկվել է 31.07.2019 - 21.08.2019

Պետական գույքի ոլորտի ռազմավարական փաստաթուղթը հաստատելու մասին Պետական գույքի կառավարման ոլորտում արդյունավետ որոշումներ ընդունելու ճանապարհին առաջին հերթին խոչընդոտ է հանդիսացել ՀՀ-ում տնտեսական ակտիվության գոյություն ունեցող շրջանակները, որոնք վերջին տարիներին գնալով ավելի են նեղացել։ Որպես հետևանք իրավաբանական անձանց և հասարակության լայն շրջանակները մասնակցություն չեն ցուցաբերել պետական գույքի ձեռք բերման և արդյունավետ օգտագործման գործընթացին, հատկապես այն պատճառով, որ տվյալ ոլորտի վերաբերյալ տեղեկատվության տրամադրման մակարդակը հեռու է եղել բավարար լինելուց և նրանց համար ուրվագծված չեն եղել այդ գույքի օգտագործման հեռանկարները և գույքի օգտագործումից ստացվող եկամուտները։ Այլ կերպ, հասարակության բոլոր շերտերի պահանջարկը և նրանց պոտենցիալ ջանքերը հաշվի չի առնվել պետական գույքի առաջարկի ոլորտում քաղաքականությունը մշակելիս և իրականացնելիս։
Մնաց {days} օր
0 7968

Քննարկվել է 19.07.2019 - 04.08.2019

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1696-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի վերակազմավորելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հուլիսի 26-ի N 954-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» 1696-Ն որոշման մեջ կատարել ժամկետի փոփոխություն:
Մնաց {days} օր
0 8258

Քննարկվել է 19.07.2019 - 04.08.2019

«Տարածքներ հետ վերցնելու և ամրացնելու ու Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի N 666-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող տարածքները հետ վերցնել Պետական գույքի կառավարման կոմիտեից և ամրացնել պետական մարմիններին՝ համաձայն հավելվածի և ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 5-ի «Սպասարկում պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ պետական կառավարչական հիմնարկին գույք ամրացնելու և պետական մարմիններին տարածքներ անհատույց օգտագործման տրամադրելու մասին» N 666-Ն որոշման 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերը:
Մնաց {days} օր
0 7595

Քննարկվել է 18.07.2019 - 11.08.2019

«ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1515-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ԵՎ «ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ՊՈԼԻԿԼԻՆԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով նախատեսվում է պետության կողմից առկա պարտավորությունները մարելու դիմաց ձեռք բերել «Երևանի երկաթուղու պոլիկլինիկա» ՓԲԸ-ի շենքը և լուծարել կազմակերպությունը։
Մնաց {days} օր
0 8528

Քննարկվել է 17.07.2019 - 04.08.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 2-Ի N1018-Ն, 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 6-Ի N 194-Ն ԵՎ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 10-Ի N 638-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծով նախատեսվում է փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու և կանոնադրական կապիտալն ավելացնելու մասին» N1018-Ն որոշման, Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի փետրվարի 6-ի Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի պետական բյուջեում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի N1414-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու մասին N 194-Ն որոշման, . Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունիսի 10-ի Հայաստանի Հանրապետության 2015 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 2-ի N1018-Ն, 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N1515-Ն որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու և «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությանը բյուջետային վարկ տրամադրելու մասին N 638-Ն որոշման մեջ։ 
Մնաց {days} օր
0 7255
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: