Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում, այդ թվում նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում հաշվառված և փաստացի բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին նույն շենքերում առկա ազատ կամ ազատված բնակելի տարածքներն, որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու գործընթացը կանոնակարգելու մասին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի  ենթականության տակ գտնվող պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային տարածքներում (բացառությամբ՝ նախարարության միգրացիոն ծառայության «Հանրակացարաններ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հանձնված (սպասարկման ենթակա հանրակացարանների) այդ թվում նաև ուսուցչի տներում, բնակելի շենքերում (այսուհետ՝ հանրակացարանային բնակելի տարածք) հաշվառված և փաստացի բնակվող ՀՀ քաղաքացիներին առկաազատտարածքն որպես բնակարանային պայմանների բարելավում օգտագործման իրավունքով հատկացնելու վերաբերյալ:

  • Քննարկվել է

    07.05.2020 - 22.05.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 943

Տպել

Առաջարկներ`

Արտաշես Թառլամազյան

15.05.2020

Ի հավելումն նախորդ առաջարկի նշեմ, որ սույն նախագծով նախատեսված այն աշխատանքները, որոնք դրվում են կոմիտեի աշխատակազմի և ստեղծվելիք միջգերատեսչական հանձնաժողովի վրա, արդեն իսկ իրականացվել են նախկինում նույն վարչության (կոմիտեի նախկին անվանումը պետական գույքի կառավարման վարչություն էր) համապատասխան ստորաբաժանումների կողմից և համակարգվել են իմ կողմից։ Դրանք հասանելի են նաև ներկայում, ուստի անհրաժեշտ է օգտվել արդեն առկա տեղեկատվությունից, այլ ոչ թե կազմակերպել նոր՝ «հզոր», սակայն բոլորովին անպետք միջոցառում։

Արտաշես Թառլամազյան

12.05.2020

Անընդունելի է նախագծով առաջարկվող կարգավորման տարբերակը, ըստ որի պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված պետական սեփականություն հանդիսացող նախկին հանրակացարանային բնակելի տարածքները, այդ թվում՝ ուսուցչի տներում, բնակելի շենքերում հաշվառված ազատ կամ ազատված բնակելի տարածքները առաջարկվում է տրամադրել օգտագործման իրավունքով: Ստացվում է, որ միևնույն գույքի նկատմամբ կիրառվում է երկու տարբեր մոտեցում, քանի որ համաձայն ՀՀ կառավարության 2011թ.-ի մարտի 24-ի «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված` բնակելի տարածքների նվիրատվության կարգը հաստատելու մասին» N 305-Ն որոշմամբ (փոփոխություններով հանդերձ) սահմանված կարգով այդ տարածքները պետք է նվիրվեն ըստ որոշման այդպիսի իրավունքից օգտվող անձանց: Ընդ որում, 2019թ.-ի հուլիսի 25-ին ընդունված ՀՀ կառավարության որոշմամբ (N 971-Ն) համապատասխան փոփոխություններ են կատարվել N 305-Ն որոշման տեքստի 2-րդ կետում և. «2. Բնակելի տարածքները կարող են նվիրվել՝ … 2) սույն կարգի համաձայն նվիրատվությամբ բնակելի տարածքներ նախկինում ձեռք բերված անձանց, որոնց նվիրատվությունից հետո բնակության նույն հասցեում սահմանված կարգով որպես բարելավում հատկացված է տարածք:»: ՈՒստի և որոշման նախագիծը առնվազն հակասում է արդեն ընդունված կարգավորումներին և առնվազն զրկում է քաղաքացիներին իրենց կողմից զբաղեցրած տարածքները նվիրատվությամբ ստանալու իրենց իրավունքից: Տպավորություն է ստեղծվում, որ պետական գույքի կառավարման կոմիտեի ղեկավարությունը, անձամբ կոմիտեի նախագահը տեղյակ չէ իր իսկ նախաձեռնած որոշումից, ինչը խոսում է ինչպես իր, այնպես էլ ամբողջ անձնակազմի ոչ կոմպետենտության մասին:

Տեսնել ավելին